«Միհրդատ Ա Պարթև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}
{{Տեղեկաքարտ Միապետ|թագուհի=Ռիննու}}
'''Միհրդատ Ա''' (մ.թ.ա.{{lang-xpr|𐭌𐭄𐭓𐭃𐭕}} 195''Mihrdāt''), -հայտնի 132է թթնաև '''Միհրդատ I Մեծ''' անունով{{sfn|Daryaee|2012|p=169}}. {{ԱԾ}}), [[Պարթևստան]]ի [[Պարթև Արշակունիներ|Արշակունի]] հարստության արքա (մ.թ.ա. 171 - 132 թթ.)։ Միհրդատ Ա հայտնի է որպես ականավոր քաղաքական գործիչ և զորավար։ Նրա նվաճումների շնորհիվ Պարթևաստանը էապես ընդլայնում է իր տերության սահմանները՝ տարածելով իր իշխանությունը բոլոր ուղղություններով և մի փոքր թագավորությունից վերաճելով քաղաքական խոշոր կազմավորման{{sfn|Frye|1984|p=211}}։ Միհրդատի օրոք Պարթևաստանի կազմի մեջ են մտնում [[Հույն-Բակտրիական թագավորություն|Հույն-Բակտրիական թագավորության]] մի մասը (մ.թ.ա. 167 թ.), Կենտրոնական Ասիայի Մարգիանա պատմական շրջանը, Միջագետքը (մ.թ.ա. 144), Իրանն ամբողջությամբ։ [[Սելևկյաններ]]ի հետ պատերազմներում մ.թ.ա. 141 թ. գերի է վերցնում արքա Դեմետրիոս Բ-ին, որը հետագայում ամուսնանում է Միհրդատի դուստր Ռոդոգունայի հետ։ Իր նվաճումների արդյունքում Պարթևաստանը դառնում է անտիկ աշխարհի խոշորագույն տերություններից մեկը, հետագայում՝ Հռոմեական պետության հիմնական հակառակորդը Արևելքում։ Պարթևների կողմից հելլենիստական մշակույթ ունեցող երկրների գրավումը զարկ է տալիս Պարթևաստանի ուրույն մշակույթի զարգացմանը և նրանում հելլենիստական տարրերի ներմուծմանը։ Միհրդատը պատմության մեջ է մտել որպես Պարթևաստանի և ամբողջ Արևելքի մեծ արքաներից մեկը։ Նա պարթևական առաջին թագավորն է, որ հին աքեմենյան տերության միապետների պես ստացել է ''արքայից արքա'' տիտղոսը և համեմատվել աքեմենյան կայսրության հիմնադիր [[Կյուրոս Մեծ]]ի հետM{{sfn|Katouzian|2009|p=41}}:
 
== Ծանոթագրություններ ==