«Մասնակից:Avagyanasya/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Պիտակ՝ Դատարկում
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
 
'''Նեյթ''' {{IPAc-en|'|n|iː|.|ɪ|θ}} ({{lang-en|Neith}}, {{lang-grc-koi|Νηΐθ}}, {{lang-egy|nt}}-ի [[Դեմոտիկ գիր|դեմոտիկ գրային]] փոխառություն, որը հավանաբար սկզբնապես եղել է '''nrt՝''' «նա սարսափելի է», {{lang-cop|ⲛⲏⲓⲧ}}<ref>{{Cite web|title=ⲛⲏⲓⲧ - Wiktionary|url=https://en.wiktionary.org/wiki/%E2%B2%9B%E2%B2%8F%E2%B2%93%E2%B2%A7|access-date=2020-10-01|website=en.wiktionary.org|language=en}}</ref>, նաև գրվել է '''Նիթ''' և '''Նեթ'''), վաղ շրջանի [[Հին Եգիպտոս|հին եգիպտական]] աստվածուհի։ Համարվել է առաջին և գլխավոր արարիչը, որն ստեղծել է տիեզերքն ու այն ամենը, ինչ այնտեղ կա, և ղեկավարել է դրա գործունեությունը։ Հանդիսացել է տիեզերքի, ճակատագրի, իմաստության, ջրի, գետերի, մայրերի, ծննդաբերության, որսորդության, մանելու և պատերազմի [[Եգիպտական դիցաբանություն|աստվածուհին]]։
 
Նեյթը հին եգիպտական Սաիս քաղաքի պահապան-աստվածն էր ({{lang-cop|ⲥⲁⲓ}} ''Sai''), որտեղ նրա պաշտամունքը կենտրոնացել էր [[Ստորին Եգիպտոս|Ստորին Եգիպտոսի]] [[Նեղոսի դելտա|Նեղոսի դելտայի]] արևմտյան հատվածում։ Նրա մասին վկայել են դեռևս առաջին արքայատոհմի ժամանակաշրջանում<ref>Shaw & Nicholson, op, cit., p.250</ref>։ Հանդիսացել է նաև Լատոպոլիս կամ [[Իսնա|Էսնա]] (Snē)<ref>{{Cite book|url=https://books.google.com/books?id=HAlPDgAAQBAJ&pg=PA74|title=The Theology of Hathor of Dendera: Aural and Visual Scribal Techniques in the Per-Wer Sanctuary|last=Richter|first=Barbara A.|date=2016-04-15|publisher=ISD LLC|isbn=9781937040529|language=en}}</ref><ref>{{Cite book|url=https://books.google.com/books?id=kiQrO70c7nYC&pg=PA192|title=The Egyptian God Tutu: A Study of the Sphinx-god and Master of Demons with a Corpus of Monuments|last=Kaper|first=Olaf E.|date=2003|publisher=Peeters Publishers|isbn=9789042912175|language=en}}</ref> քաղաքի հովանավոր երեք աստվածություններից մեկը․ Լատոպոլիսը գտնվել է [[Նեղոս]] գետի արևմտյան ափին, 55 կմ [[Լուքսոր|Լուքսորից]] դեպի հարավ։
 
== Սիմվոլիզմ ==
[[File:Bronze statuette of Neith. She wears the Red Crown of Lower Egypt. The hieroglyphic inscriptions, partially erased, mention the name of Padihor. From Egypt. Late Period. The British Museum, London.jpg|thumb|Նեյթի բրոնզե արձանիկ Ստորին Եգիպտոսի կարմիր թագով։ Մասամբ ջնջված հիերոգլիֆային արձանագրություններում նշվում է Պադիհորի անունը, Լոնդոնի [[Բրիտանական թանգարան]]]]
Նեյթը շատ ավելի բարդ աստվածուհի է, քան նա հայտնի է, որի իրական բնույթի մասին հնագույն գրվածքները միայն ակնարկում են։ Հին եգիպտացիների կողմից գաղտնիությաուն ապահովելու նպատակով կրոնական լռություն է պարտադրվել, կիրառվել են [[Էվֆեմիզմ|էվֆեմիզմներ]] և ակնարկներ ու հաճախ՝ միայն սիմվոլներ։ Նրան սովորական պատկերելիս ներկայացրել են որպես կատաղի աստվածություն, կարմիր թագ կրող մի կին, որը երբեմն բռնած է կամ օգտագործում է նետ ու աղեղ, այլ դեպքերում՝ եռաժանի։ Նեյթը նաև պատերազմի և որսի աստվածուհին է, և ավելի հաճախ պատկերված է այդ խորհրդանիշներով։ Նրա խորհրդանիշը վահանի վրա խաչված երկու նետ էր: Իրականում նրա անվան հիերոգլիֆներին սովորաբար հաջորդում են նետաձգության տարրեր պարունակող խորհրդանիշներ, որտեղ վահանը մեկնաբանվել է կա՛մ որպես դեմ դիմաց գտնվող կրկնակի աղեղներ՝ դրանց սովորաբար դիպչող հատվող երկու նետերով, կա՛մ նրա պաշտամունքի հետ կապված այլ պատկերներով։ Նրա խորհրդանիշներից էր նաև Սաիս քաղաքը<ref>The Way to Eternity: Egyptian Myth, F. Fleming & A. Lothian, p. 62.</ref>։ Այս խորհրդանիշը եգիպտական արվեստում պատկերվել է նրա գլխի վրա։ Որպես պատերազմի աստվածուհի համարվել է ռազմիկների զենքերը պատրաստող ու զոհվելուց հետո նրանց մարմինները հսկող։
 
Որպես աստվածուհի Նեյթը սովորաբար պատկերվել է կառավարման ու իշխանության խորհրդանիշ [[ուաս]]-գավազանով ու կյանքի խորհրդանիշ [[Անխ|անխով]]։ Նրան անվանել են այնպիսի տիեզերական մակդիրներով, ինչպիսին է «Երկնքի կովը»՝ Նուտին համարժեք երկնային աստվածուհի, կամ «Մեծ ջրհեղեղ»՝ [[Մեհուրտ|Մեհետ-Վերետը]], որն արևին ամենօրյա կյանք պարգևող կովն է։ Որպես այդպիսին նա կապված է ինչպես վաղեմի ժամանակի արարչագործության, այնպես էլ ամենօրյա «վերստեղծման» հետ: Որպես արքայական ընտանիքի պահապան՝ ներկայացվել է որպես {{comment|ուրեուս|սուրբ օձի պատկեր․ գերագույն իշխանության խորհրդանիշ, որը կրում էին հին եգիպտական աստվածություններն ու միապետներն իրենց գլխազարդերի վրա}}, և գործել է արևի բուռն կատաղությամբ: Ժամանակի ընթացքում սա հանգեցրել է Նեյթի՝ որպես արարչագործության [[Կյանքի ծագում|կենաց]] ջրերի [[Անձնավորում|անձնավորման]] ընկալմանը։ Որպես արարչագործ նույնականացվել է մայր աստվածուհու հետ։ Հանդիսացել է [[Կուսածնություն|կուսածնությամբ]] կյանք արարելով օժտված նախնադարյան ջրերի անձնավորումը։
 
Հետագայում, երբ կրոնական սովորույթները զարգացել են իրենց մշակույթի երկար պատմության ընթացքում, հին եգիպտացիները սկսել են իրենց աստվածություններին նշել զույգերով՝ կին և տղամարդ: Այս պարագայում Նեյթի զույգ է հանդիսացել [[Պտահ]]-Նունը։
 
Նեյթը հնագույն եգիպտական մշակույթի հետ կապված ամենահին աստվածություններից է: Ֆլինդերս Պետրին (''Diopolis Parva'', 1901) նշել է, որ նրա խորհրդանիշների ամենավաղ պատկերումները հայտնի էին նախաստեղծ ժամանակաշրջաններում, ինչպիսին կարելի է տեսնել Օքսֆորդի [[Էշմոլի թանգարան|Էշմոլի թանգարանում]] ցուցադրված եռակայմ առագաստանավի նախդինաստիկ ժամանակաշրջանի մի պատկերման մեջ, որը կրում է խաչված նետերի նրա խորհրդանիշը։
 
Նեյթի առաջին մարդեղեն պատկերումները տեղի են ունեցել վաղ դինաստիական շրջանում, երկրորդ արքայատոհմի թագավոր Նայ-Նետջերի [[Դիորիտ|դիորիտե]] ծաղկամանի վրա, որը հայտնաբերվել է Սաքարայում՝ Ջոսերի աստիճանաձև բուրգի մեջ (Երրորդ դինաստիա)։ Այն, որ նրա պաշտամունքը գերակշռել է վաղ դինաստիական ժամանակաշրջանում, ապացուցվել է աստվածաբանական անունների գերակշռությամբ, որտեղ Նեյթի անունը տվյալ հատուկ անվան բաղկացուցիչ մասն է կազմել․ առաջին արքայատոհմի չորս կանայք կրել են այսպիսի անուններ, որով պարզորեն ընդգծվել է այս աստվածուհու կարևորությունը Եգիպտոսի վաղ շրջանի հասարակարգում՝ հատուկ շեշտադրելով վերջինիս՝ թագավորական տան հետ ունեցած կապը։
 
Եգիպտոսի պատմության շատ վաղ շրջաններում այս աստվածուհու գլխավոր սրբապատկերային պատկերումները սահմանափակվել են նրա որսորդական ու պատերազմական բութագրումներով, թեև չկա եգիպտական առասպելաբանական որևէ հղում, որը կհաստատի այն տեսակետը, թե սա նրա հիմնական գործառույթն է եղել որպես աստվածություն: Ենթադրվել է, որ Նեյթի պատկերման այս ձևը կարող էր պայմանավորված լինել նրա լիբիական ծագման հետ, որտեղ նա տեղի ռազմատենչ ժողովուրդների աստվածուհին էր:
 
Տեսականացվել է, որ հին թագավորությունում Նեյթի առաջնային պաշտամունքային վայրը հաստատվել է Սաիս քաղաքում (մերօրյա Սա էլ-Հագար) առաջին արքայատոհմի փարավոն Հոր-Ահայի կողմից՝ նպատակ ունենալով միասնական երկրի տիրակալի կողմից հաշտեցնել Ստորին Եգիպտոսի բնակիչներին: Տեքստային և պատկերագրական վկայությունների համաձայն՝ նա ազգային աստվածուհի է եղել Եգիպտոսի հին թագավորությունում և ունեցել է իր սեփական սրբավայրը Մեմֆիսում, որը վկայում է նրա նկատմամբ բարձր հարգանքի մասին։ Թեև Նեյթը սովորաբար համարվել է Ստորին Եգիպտոսի աստվածուհի, նրա պաշտամունքը մշտապես տեղակայված չի եղել այդ դելտայի շրջանում։ Նրա պաշտամունքն իր գագաթնակետին է հասել Սաիսում ու Մեմֆիսում հին թագավորության շրջանում ու մնացել կարևոր, թեև ավելի փոքր չափով, միջին և նոր թագավորություններում։ Նրա պաշտամունքը կրկին մշակութային նշանակություն է ձեռք բերել քսանվեցերորդ արքայատոհմի ժամանակաշրջանում, երբ Սաիսում, ինչպես նաև Վերին Եգիպտոսի Էսնա քաղաքում երկրպագությունը նորից ծաղկում է ապրել։
Նեյթի խորհրդանիշն ու նրա [[Հիերոգլիֆ|հիերոգլիֆի]] մի մասը նմանություն է ունեցել [[Ջուլհակահաստոց|ջուլհակահաստոցի]], որի արդյունքում հետագա շրջանում այն ժամանակվա հունական իշխող դասակարգի կողմից եգիպտական առասպելների մեկնաբանություններում նա դարձել է նաև հյուսելու աստվածուհի։ Այս ժամանակ որպես արարիչ նրա դերը կապվել է [[Աթենաս|Աթենասի]] հետ․ հունական աստվածություն, ով ամբողջ աշխարհն ու գոյությունը հյուսել է իր ջուլհակահստոցի վրա։
 
Երբեմն Նեյթին պատկերել են որպես փոքրիկ կոկորդիլոսին [[Կրծքով կերակրում|կրծքով կերակրող]] կին, որի պատճառով նրան տրվել է «Կոկորդիլոսների ստնտու» տիտղոսը։ Տիտղոսի մեջ արտացոլվել է Վերին Եգիպտոսի հարավային գավառական դիցաբանությունը, թե նա եղել է կա՛մ կոկորդիլոս աստծու՝ Սոբեկի մարը, կա՛մ վերջինս եղել է նրա ամուսինը։ Որպես Ռայի մայր նրան երբեմն նկարագրել են որպես «մեծ կով, որը ծնունդ է տվել Ռային»։
 
Որոշ ժամանակակից գրողներ պնդում են, թե նրանք Նեյթին ներկայացնում են որպես անդրոգեն (երկսեռ), քանի որ նա արարիչ էր, որը ծնունդ է տվել առանց զուգընկերոջ։ Սակայն նրա անունը միշտ իգական սեռի է։ Նեյթի հնությունը հասնում է խորը նախապատմական ժամանակաշրջանների, երբ իգական աստվածությունները որպես միակ արարիչներ (կուսածնության միջոցով) բավականին տարածված էին մարդկային մշակույթներում։ Նա համարվում է հին եգիպտական ամենահին աստվածուհին, որը «առաջինն է ծնվել, այն ժամանակներում, երբ դեռ ծնունդ չէր եղել» (St. Clair, ''Creation Records'': 176)։
 
Բուրգի գրություններում Նեյթը զուգորդվում է Սելքեթ աստվածուհու հետ որպես երկնքի երկու նեցուկներ, այսինքն այս երկու աստվածուհիները համարվում են երկնքի հենարաններ։ Սա կապվում է Սեթի և Հորուսի մրցավեճերի այն տեսարանի հետ, երբ որպես հնագույն աստվածուհի Նեյթին հարցնում են, թե վերոնշյալ երկուսից որը պետք է կառավարի, նա պատասխանում է, որ ընտրում է Հորուսին և ասում, որ նա «կստիպի երկնքին ընկնել երկրի վրա», եթե չընտրվի։
 
== Բնութագրիչներ ==
[[File:Aegis of Neith-H1550-IMG 0172.jpg|thumb|left|Նեյթի էգիդան, [[Եգիպտոսի XXVI դինաստիա]], [[Լիոնի գեղարվեստի թանգարան]]]]
Նեյթի բնութագրիչների վերլուծությունը ցույց է տալիս, որ նա եղել է մի քանի դեր ունեցող աստվածուհի։ Նախդինաստիական և վաղ դինաստիական ժամանակաշրջաններից նրան համարել են «Ճանապարհներ բացող» (''wp w3.wt''), որը կարող է վերաբերել ոչ միայն որսի ժամանակ ու պատերազմներում ունեցած նրա առաջնորդող դերին, այլ նաև տիեզերական և անդրաշխարհի ուղիներին, որտեղ նա ուղեկցել է հոգիներին։ Նեյթի անունը հանդիպում է աստվածուհու քրմուհիների տիտղոսներում, օրինակ՝ «Բոլոր ուղիները բացող Նեյթի քրմուհի», «Բոլոր լավ դռները բացող Նեյթի քրմուհի»։
 
Նեյթի գլխավոր պատկերապատումն անտեսանելի ու անսահման երկնքի աստվածուհին էր, ի հակադրություն Նութի և Հաթորի, ովքեր համապատասխանաբար ներկայացնում էին արտահայտված գիշերային և ցերեկային երկինքը։
 
Ժորժ Սենտ Կլերը (''Creation Records'', 1898) նշել է, որ երբեմն Նեյթին պատկերել են որպես կով-աստվածուհի՝ մեջքի վրա աստղերի մի շարքով (ի հակադրություն Նութի, որը պատկերվել է որովայնի երկայնքով դասավորված աստղերով) և պնդել, որ սա ցույց է տալիս, որ Նեյթը ներկայացնում է երկնքի շուրջ ամբողջական խավարածիրի ցիկլը։ Սենտ Կլերը շարունակել է, որ Նեյթն ամբողջական երկինքն է, որը շրջապատում է վերին (Նութ) և ստորին (Նունեթ) երկինքները, գոյություն ունի հորիզոնից այն կողմ, ու հետևաբար՝ երկինքներից այն կողմ։ Ուստի Նեյթը տիեզերքի անտեսանելի մասն է, որտեղ արևը վերածնվում է ամեն օր՝ հորիզոնից այն կողմ (որն արտահայտվում է Նեյթին վերագրվող այս պնդման մեջ՝ «Ամեն օր գալիս եմ լուսաբացին և մայրամուտին»)։
 
Քանի որ Նեյթը նաև պատերազմի աստվածուհին էր, նա սերտ կապ է ունեցել մահվան հետ։ Նա նետահարում էր մահացածների թշնամիներին, ու այսպիսով սկսել է ընկալվել որպես մահացածների պաշտպան, հաճախ հայտնվելով ուրեուսի կերպարանքով ու քշելով ներխուժողներին ու բոլոր նրանց, ովքեր կարող էին վնասել մահացածներին (այս կերպարանքով նա պատկերված է [[Թութանհամոն|Թութանհամոնի]] դամբարանի վրա)։ Նա նաև համարվել է Հորուսի չորս որդիներից մեկի՝ [[Դուամուտեֆ|Դուամուտեֆի]] պաշտպանուհին, որը ստամոքս պարունակող մահվան սափորի աստվածն էր․ որովայնը (որը հաճախ սխալմամբ համարվել է ստամոքսը) մարտի ժամանակ մարմնի ամենախոցելի հատվածն ու հիմնական թիրախն է եղել։
 
==Դիցաբանություն==
 
[[File:ENHANCED PHOTO OF NEITH.jpg|thumb|upright|Եգիպտական պատերազմի աստվածուհի Նեյթը Ստորին Եգիպտոսի կարմիր թագով, որի վրա պատկերված է [[Ուաջիթ|Ուաջիթի]] [[Կոբրաներ|կոբրան]] ]]
Հին Եգիպտոսի արարչագործական որոշ առասպելներում Նեյթը համարվում է [[Ռա|Ռայի]] ու [[Ապոպ|Ապոպի]] մայրը։ Որպես ջրերի աստվածուհի համարվել է կոկորդիլոս [[Սեբեկ|Սոբեկի]] մայրը<ref>Fleming & Lothian, op. cit.</ref>։ Ջրի հետ, այսինքն [[Նեղոս|Նեղոսի]] հետ, այս կապի պատճառով աստվածներին զույգավորելիս հաճախ համարվել է [[Խնում|Խնումի]] կինն ու երբեմն կապվել Նեղոս գետի սկզբնաղբյուրի հետ: Այդ պաշտամունքային կենտրոնում նրան նաև կապել են [[Նեղոսի պերկես|Նեղոսի պերկեսի]] հետ:
 
Որպես արարման և հյուսելու աստվածուհի, ասում էին, որ նա ամեն օր հյուսում էր աշխարհը իր ջուլհակահաստոցի վրա: Իսնա քաղաքի տաճարի ներքին պատերից մեկի վրայի գրառումը գրանցել է արարչագործության պատմությունը, որում Նեյթը նախնադարյան ջրերից ստեղծում է [[Նուն|Նունին]]՝ առաջին երկիրը: Նրա սրտում հղացած ցանկացած բան կենդանանում էր, ներառյալ երեսուն աստվածությունները, և քանի որ նա ամուսին չուներ, համարվել է «Կույս մայր աստվածուհի»։
<blockquote>Եզակի աստվածուհի, խորհրդավոր և մեծ, ով սկիզբ առավ և ստեղծեց ամեն ինչ: Ռայի աստվածային մայրը, որը փայլում է հորիզոնում<ref>{{cite book |last = Lesko |first = Barbara S. |title = The Great Goddesses of Egypt |pages = [https://archive.org/details/greatgoddessesof00lesk/page/60 60–63] |publisher = University of Oklahoma Press |year = 1999 |isbn = 0-8061-3202-7 |url-access = registration |url = https://archive.org/details/greatgoddessesof00lesk/page/60 }}</ref>։</blockquote>
 
Հույն փիլիսոփա [[Պրոկլ|Պրոկլը]] (մ․թ․ 412–485) գրել է, որ Սաիս քաղաքի Նեյթի տաճարում (որից ոչինչ չի մնացել) հետևյալ մակագրությունն է եղել․
 
<blockquote>Ես այն բաներն եմ, որոնք կան, կլինեն և եղել են։ Ոչ ոք երբեք չի բացել այն հանդերձը, որում ես թաքնված եմ: Պտուղը, որ ես բերեցի, արևն էր<ref>{{cite book|url=https://books.google.com/books?id=Qh9dAAAAMAAJ&pg=PA82|title=The Commentaries of Proclus on the Timaeus of Plato, in Five Books|last=Proclus|publisher=A.J. Valpy|others=Trans. Thomas Taylor (neoplatonist)|year=1820|page=82}}</ref>։</blockquote>
Ասվում էր, որ Նեյթը միջնորդել է Եգիպտոսի [[Գահ|գահի]] համար [[Հոր (եգիպտական դիցաբանություն)|Հորուսի]] և [[Սեթ (դիցաբանություն)|Սեթի]] արքայական պատերազմում՝ առաջարկելով, որ Հորուսը իշխի:
 
Ամեն տարի Նեյթի պատվին անցկացվում էր մեծ փառատոն, որը կոչվում էր Լամպերի տոն և ըստ հույն պատմիչ [[Հերոդոտոս|Հերոդոտոսի]]՝ նրան երկրպագողները տոնակատարության ընթացքում ամբողջ գիշեր բաց երկնքի տակ բազմաթիվ լույսեր էին վառում:
 
== Սինքրետիկ հարաբերություններ ==
[[File:P1070098 Louvre statuette de Neith E3730 rwk.JPG|upright|thumb|right|Նեյթի արձանիկ, Լուվր]]
Հույն պատմիչ Հերոդոտոսը (մ․թ․ա․ մոտավորապես 484–425 թվականներ) նշել է, որ Եգիպտոսի Սաիս քաղաքի բնակիչները երկրպագել են Նեյթին։ Այդ ժամանակ հույներն էին իշխում Եգիպտոսում և նրանք փորձել են կապել եգիպտական աստվածությունները Հունաստանի աստվածների հետ։ Նրանք Նեյթին նույնացրել են Աթենասի հետ։ [[Պլատոն|Պլատոնի]] հեղինակած «Թիմեուս» [[Երկխոսություն|երկխոսության]] մեջ արտացոլված է նույնականացումն Աթենասի հետ<ref>'' Timaeus'' 21e</ref>։
 
Բրիտանացի եգիպտագետ [[Էռնեստ Ալֆրեդ Ուոլլիս Բաջ|Էռնեստ Ալֆրեդ Ուոլլիս Բաջը]] ենթադրել է, որ քրիստոնեական աստվածաշնչյան պատմությունը դեպի Եգիպտոս [[Փախուստ Եգիպտոս|փախուստի]] մասին անմիջական ազդեցություն է կրել [[Իսիդա|Իսիսի]] և Հորուսի մասին պատմություններից։ Բաջը պնդել է, որ այդ ավետարանների հեղինակները [[Մարիամ Աստվածածին|Մարիամ Աստվածածնին]] վերագրել են բազմաթիվ առանձնահատկություններ, որոնք [[Քրիստոնեության պատմություն|քրիստոնեության ծագման]] ժամանակ վերագրվել են և՛ Իսիսին, և՛ Նեյթին, օրինակ՝ կուսածնությունը<ref>"''The Gods of the Egyptians: Vol 2"'', E. A. Wallis Budge, p. 220, Dover ed 1969, org pub 1904, {{ISBN|0-486-22056-7}}</ref>։
 
==Հանրային մշակույթում==
*Նեյթը եգիպտական դիցաբանության մի քանի կերպարներից մեկն է, որն ընդգրկվել է «Սմայթ» վիդեոխաղում․ ավելացվել է 2013 թվականին<ref>{{cite web|last=Clouther|first=Andrew|url=https://www.gamezone.com/news/smite-reveals-neith-weaver-of-fate/|title=Smite reveals Neith, Weaver of Fate|work=GameZone|date=February 13, 2013|access-date=April 14, 2019}}</ref><ref>{{cite web|url=https://www.vg247.com/2016/01/05/bellona-and-loki-beat-up-thor-and-sun-wukong-in-new-smite-cinematic/|title=Bellona and Loki beat up Thor and Sun Wukong in new SMITE cinematic|last=Hillier|first=Brenna|date=January 5, 2016|work=VG247|access-date=April 14, 2019}}</ref>։
*[[Ռիք Ռիորդան|Ռիք Ռիորդանի]] «Աստվածների հետնորդները» եռագրության վերջին՝ «Օձի ստվերը» վեպում հեղինակը Նեյթին պատկերել է որպես պարանոիդ և մեկուսի, բայց, այնուամենայնիվ, հմուտ որսորդ և ռազմավար:
 
==Տես նաև==
Նեյթ՝ [[Վեներա (մոլորակ)|Վեներայի]] [[բնական արբանյակ]]։
 
Մարդկանց անուններ, որտեղ առկա է Նեյթի անունը․
* [[Նեյթհոտեպ]], միասնական Հին Եգիպտոսի առաջին թագավոր [[Նարմեր|Նարմերի]] կամ Հոր-Ահայի կինը, առաջին արքայատոհմի փարավոն [[Ջեր|Ջերի]] մայրը։
* [[Մեռնեյթ]], առաջին արքայատոհմի Հին Եգիպտական [[ռեգենտ]]։
* Նեյթ Պեպի II-ի կին ու [[Մերենրա II]] փարավոնի մայր։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
==Հետագա ընթերցանություն==
 
* {{cite book |last=el-Sayed |first=Ramadan |title=La déesse Neith de Saïs |publisher=Cairo: Institut Français d'Archéologie Orientale |year=1982}}
* {{cite news |last=Tower Hollis |first=Susan |title=5 Egyptian Goddesses in the Third Millenium B.C.: Neith, Hathor, Nut, Isis, Nephthys. |publisher=KMT: Journal of Ancient Egypt 5/4 |year=1995}}
* {{cite book |last=Mallet |first=Dominique |title=Le culte de Neit à Saïs. |url=https://archive.org/details/lecultedeneitsa00mallgoog |publisher=Paris : E. Leroux. |year=1888}}
* Altenmüller, Hartwig. "Zum Ursprung Von Isis Und Nephthys." Studien Zur Altägyptischen Kultur 27 (1999): 1-26. Accessed June 15, 2020. www.jstor.org/stable/25152793.
* El Sayed, Ramadan. "Les Rôles Attribués à La Déesse Neith Dans Certains Des Textes Des Cercueils." Orientalia, NOVA SERIES, 43 (1974): 275-94. Accessed June 15, 2020. www.jstor.org/stable/43074608.
* Hendrickx, Stan. "Two Protodynastic Objects in Brussels and the Origin of the Bilobate Cult-Sign of Neith." The Journal of Egyptian Archaeology 82 (1996): 23-42. Accessed June 15, 2020. doi:10.2307/3822112.
 
{{DEFAULTSORT:Նեյթ}}
{{ՎՊԵ}}
{{Արտաքին հղումներ}}