«Յուրի Լյուբիմով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 11.
}}
'''Յուրի Պետրովիչ Լյուբիմով''' (ծն. [[1917]] թ. [[սեպտեմբերի 17]] (30), [[Յարոսլավլ]], [[Ռուսաստան]]), ռուս և սովետական նշանավոր ռեժիսոր, դերասան, [[Տագանկայի թատրոն]]ի հիմնադիր: Ռուսական թատերական արվեստի բարեփոխիչ:<ref>[http://dic.academic.ru/dic.nsf/es/33064/Любимов (Ю. П. Любимов) Энциклопедический словарь. 2009]</ref>
 
Առաջին դերը թատրոնում խաղացել է 18 տարեկանում: Ներկա է եղել [[Վսևոլոդ Մեյերխոլդ|Մեյերխոլդ]]ի, [[Կոնստանտին Ստանիսլավսկի|Ստանիսլավսկու]] բեմադրություններին, խաղացել է [[Եվգենի Վախթանգով|Վախթանգովի]] "Արքայազն Տուրանդոտ"-ում: Մասնակցել է սովետա-ֆիննական և [[Հայրենական մեծ պատերազմ]]ներին, ղեկավարությունը նկատել է նրա կատարողական ձիրքը և ներգրավել ՆԳԺԿ-ի երգի-պարի համույթում, որտեղ Լյուբիմովը մոտիկից շփվել է մտավորականության սերուցքի (Նիկոլայ Էրդման, [[Դմիտրի Շոստակովիչ]], [[Ռուբեն Սիմոնով]] և ուրիշներ) հետ, ձևավորել սեփական գեղագիտական աշխարհընկալումը: Գլխավոր դերերով հանդես է եկել [[Վախթանգովի թատրոն]]ի բեմադրություններում, եղել է ճանաչված կինոդերասան: 1964-ին [[Մոսկվա]]յում հիմնել է Տագանկայի թատրոնը, որտեղ ձևավորել է դերասանական փայլուն կազմ և ներկայացրել բեմադրական սեփական մեթոդը, հանդես եկել նորարարական ներկայացումներով ("[[Բարի մարդը Սեզուանից]]", "Տաս օր, որ ցնցեցին աշխարհը", "[[Համլետ]]", "Վարպետն ու Մարգարիտան" և այլն): Նրա ներկայացումները բազմիցս արգելվել են, 1984-ին զրկվել է [[ԽՍՀՄ]] քաղաքացիությունից, օպերային և թատերական բեմադրություններով ներկայացել աշխարհի լավագույն բեմերում: Չնայած բազմաթիվ խոչընդոտներին` Լյուբիմովի թատրոնը դարձել է ռուսական և համաշխարհային արվեստի խոշոր երևույթ, իսկ ինքը՝ թատրոնի նահապետը այսօր էլ շարունակում է իր աշխատանքը` բարձր գնահատանքի արժանանալով թե' հանդիսատեսի, և թե' քննադատների կողմից:
 
==Կյանքը և ստեղծագործությունը==