«Մասնակից:Մանե Արճիս/Ավազարկղ2»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 20.
Բժշկի եզրակացությամբ, մահը վրա է հասել կեսգիշերին: Սպանվածը Ռուբի Կինն է՝ «Մաջեստիկ» հյուրանոցի պարուհին: Մարմինը ճանաչում է մորեղբոր աղջիկը, որը նույնպես աշխատում է նույն վայրում: Ոստիկանությունը հյուրանոցում սկսում է հետաքննությունը: Հյուրանոց են գնում նաև Միսիս Բանտրին և Միսս Մարփլը: Պարզվում է, որ հյուրանոցում բնակվող ֆինանսիստ Ջեֆերսոնը Ռուբիին էր համակրում և որոշել էր իր կարողության մի մասը նրան կտակել, իսկ հարսն ու փեսան, ովքեր կորցրել էին իրենց կտակի մասնաբաժինը, հետաքրքրված էին աղջկա մահով: Սակայն նրանք անհերքելի ալիբի ունեին. Սպանության գիշերը բոլոր կասկածյալները գտնվում էին դահլիճում:
 
Ոստիկանությունը հայտնաբերում է այրված ավտոմեքենա, որը գողացվել էր հյուրանոցից սպանության գիշերը: Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվում է աղջկա այրված դիակ: Նրա իրերից պարզվում է, որ սպանվածը բարձր դասարանի աշակերտուհի Պամելա Ռիվզն է, որը նույն օրը ընկերուհիների հետ [[Լոնդոն]] ուղևորության ժամանակ՝ կորել էր: կասկածիԿասկածի տակ է ընկնում հյուրանոցում եղած, Սենտ-Մերի-Միդ քաղաքում ապրող Բեզիլ Բլեյքը, քանի որ նրա ավտոմեքենայի նստատեղից հայտնաբերվում է Ռուբիի հագուստի վրայի փայլերից: Ոստիկանությունը համարում էր, որ կասկածյալը երկու աղջիկների սպանության հեղինակն է, որոնցից առաջինին՝ Ռուբիին, սպանել է անձնական դրդապատճառներով, իսկ Պամելային՝ առաջին սպանության վկա լինելու պատճառով: Կասկածյալը հաստատում է, որ այդ գիշեր երեկույթից տուն վերադառնալիս գտել է սպանված Ռուբիին: Վախենալով՝ աղջկան տեղափոխել է ավտոմեքանայի մեջ, հետո դուրս է բերել և արել այն, ինչ առաջինն է ծագել գլխում. կոտրել է Բանտրի ամուսինների տան պատուհանը և մարմինը դրել հատակին:
 
Միսս Մարփլին Ջոզեֆինայի տարօրինակ պահվածքը հանգիստ չէր տալիս, քանզի քրոջ դիակը ճանաչելուց հետո, նա չէր արտահայտում ոչ այնքան վիշտ, որքան՝ զարմանք և նյարդային վիճակ: Տարօրինակ էին նաև Ռուբի Կինի կրծած եղունգները, չէր համընկնում նաև սպանվածի երեկոյան զգեստը՝ գիշերային զբոսանքի համար:
Տող 28.
Հասկանալի է դառնում, որ Ռուբի Կինի սպանությունը կազմակերպել են Մարկն ու Ջոզին: Նրանք հորինել էին պատմություն, որպեսզի խաբեն բժշկական փորձաքննությանը և իրենց համար ալիբի ստեղծեն: Պամելային, ով արտաքնապես Ռուբիին նման էր, կինոնախագծի մասին հորինվածք ստեղծելով՝ բերել են հյուրանոց, որտեղ առաջարկել են հագնել Ռուբիի զգեստը, իսկ հետո թմրադեղ են ներարկել: Աղջկան տարել են Բլեյքի տուն և խեղդամահ արել: Հենց այնտեղ էլ հարբած Բլեյքը դիակը տարել է Բանտրիների տուն: Ակնհայտ էր, որ Ջոզիին խնդրում են ճանաչել դիակը և այդժամ նա կարող էր ներկայացնել Պամելային՝ որպես Ռուբի: Ոստիկանությունը հաստատում է, որ Ռուբին սպանվել է մինչև կեսգիշեր, երբ արդեն Մարկն ու Ջոզին բոլորի աչքի առաջ էին: Իրական Ռուբիին քույրը սպանել է կեսգիշերից հետո, մարմինը Պամելայի իրերի հետ տեղափոխել է ավտոմեքենայի մեջ և այրել այն: Մարդասպանները հաշվարկել էին, որ Բլեյքը մարմինը գտնելով՝ կզանգահարի ոստիկանություն, և կասկածները միանգամից կընկնեն նրա վրա: Նրա հարբած ժամանակ կատարած արարքը շփոթել է խաղաքարտերը, ոստիկանությունը միանգամից սկսել է հետաքննությունը:
 
Հանցագործությունը բացահայտված է, բայց հանցագործների դեմ ոչ մի ապացույց չկա։ Միսս Մարփլը իր վարկածը հայտնում է ոստիկանությանը: Ոստիկանությունը Ջեֆերսոնի օգնությամբ պրովոկացիա է ստեղծում. Ծերուկը հայտարարում է, որ ցանկանում է կտակը փոփոխել և գումարը տալ Ռուբիի քննիչներին՝ որպես բարեգործություն: Հենց այդ գիշեր Ջոզեֆինային ոստիկանությունը կալանավորում է՝ ծերունունծերունու սպանելուսպանությամբ փորձով:
 
== Էկրանավորում ==