«Մարգարե (մանրանկարիչ, 13-րդ դար)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 3.
{{Տեղեկաքարտ Նկարիչ}}
'''Մարգարե''' ({{ԱԾ}}), XIII դարի հայ մանրանկարիչ։ 1211–ին ծաղկել է «Հաղպատի Ավետարանը»։ Բարձրարվեստեն հատկապես խորանները և «Քրիստոսի մուտքը Եղուսաղեմ» տերունական նկարը։ Դրանք տոգորված են կենսախնդությամբ և լավատեսությամբ, որին նպաստում են ոչ միայն պատկերված բուսական և կենդանական աշխարհի թավշերանգ ու ծաղկաոթիթ գույները, այլև, ասես, ուղղակի իրականությունից վերցված պերսոնաժները։ Այդ լավատեսությունն ու կենդանությունը որոշ գծերով շարունակում են [[Թորոս Տարոնացի|Թորոս Տարոնացու]] և [[Գրիգոր Տաթևացի|Գրիոգոր Տաթևացու]] ստեղծագործություններում և այդ ժամանակ ու հետագայում հատուկ էր արևելյան արաբական–քրիստոնեական ու իսլամական արվեստներին։ Խորանները կազմված են սյուներին հանգչող ուղղանկյուն գորգաձև գլխազարդերով, որոնց ներքին դաշտում ընդելուզված են բուսազարդ համակենտրոն կամարներ։ Քիվերի ու պատվանդանների ծայրերում նկարված են նռերի, ձիթենի, արմավենի և այլ ծառերի ու թփեր, աքաղաղ, սիրամարգ, ծառին փաթաթված եղջերավոր օձ, հուշկապարիկ, որոնց մի մասը բացակայում է մինջնադարյան «խորանների մեկնություններում», բայց գործածվում են հետագայում [[Կիլիկիա]]յի և [[Գլաձոր]]ի մանրանկարչական դպրոցներում։ Մարգարեի մանրանկարներում միաժամանակ հանդես են գալիս սիմվոլիկը և աշխարհիկը։
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Հայ մանրանկարիչներ]]