«Գրիգոր Թագվորյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 40.
Երբ հարցրել են ինչու երեք տարի, ոչ թե հասարակ երկու, Գրիգորը պատասխանել է. «Չես կարծու՞մ, որ մեր հայրենիքը արժանի է, որ մեկ տարի ավելի նվիրենք մեր կյանքից նրան, արժանի է, որ մի քիչ ավելի պաշտպանենք»։
 
2020 թ սեպտեմբերի 27-ին ադրբեջանի կողմից սանձազերձածսանձազերծած պատերազմի ժամանակ կատաղի թեժ մարտեր է մղել թշնամու դեմ՝ պաշտպանելով Հայրենիքը։ Պատերազմի ժամանակ իր զինակից ընկերների հետ կարողացել են խոցել թշնամու 5 անօդաչու սարք և մեկ ուղղաթիռ։ Հոկտեմբերի 9-ին կատաղի մարտերի ժամանակ որոշ ջոկատներ հետ են նահանջել։ Ռադիոկապի միջոցով նաև Գրիգորին են նահանջի հրաման տվել, բայց Գրիգորը նրանց պատասխանել է. «Ես հետ նահանջող չեմ, ես եդէդ տղեն չեմ, եդէդ մարդու տղեն չեմ, մինչև վերջ առաջ կերթամ»։ Հոկտեմբերի 10-ին թշնամու կողմից արձակած հրթիռի (գռադգրադ կայանքի) պայթունի հետևանքով զոհվեց Արցախի Հանրապետության Ջրականի շրջանում։
 
Գրիգոր Թագվորյանը հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն իրականացնելիս զգոնություն և վճռականություն ցուցաբերելու, ինչպես նաև զինվորական բարձր կարգապահության համար պարգևատրվել է պատվոգրով։