«Գարեգին Լևոնյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 33.
 
=== Լևոնյանը Ջիվանու մասին ===
1896 թվականին Լևոնյանը «Հանդես գրականական և պատմական պարբերականում տպագրել է «Հայկական այժմյան քնարերգական բանահյուսությունը և աշուղ Ջիվանին» ուսումնասիրությունը, ուր մեր միջնադարյան և հատկապես XIX դարի քնարերգության տեսադաշտի վրա ուրվագծում Է Ջիվանու կյանքի և գրական վաստակի պատկերը, ի հայտ Է հանում նրա բանաստեղծությունների էական մոտիվներն ու գաղափարական միտումնեըրմիտումները, ըստ արժանվույն գնահատում Ջիվանու խաղացած պատմական խոշոր դերը աշուղական արվեստի ազգայնացման խնդրում և XIX դարի երկրորդ կեսի հայ ժողովրդական մտավոր կյանքում առհասարակ։ 1936 թ. ԼևոնյւսնըԼևոնյանը հրատարակել Է Ջիվանու երգերի հավաքածուն, որն իր ծավալով մինչ այդ տպագրվածներից ամենաստվարն Էր։ Կազմողը ժողովածուն օժտել էր Ջիվանու կյանքն ու գործը համառոտակի ներկայացնող մի առաջաբանով, ուր կենսագրական, գրական-ստեղծագործական և մի քանի այլ կարգի նոր ու թարմ տվյալներ էին հրապարակվում երգչի մասին։ Գարեգին Լևոնյանի հրատարակած ժողովածուն կարևոր ավանդ Էր ջիվանագիտության մեջ և փաստագրական կայուն հիմք՝ գալիք ուսումնասիրողների համար։
 
=== Լևոնյանը Սայաթ-Նովայի մասին ===