«Հարություն Ալամդարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 15.
[[Ռուս-պարսկական պատերազմ (1826-1828)|Ռուս-պարսկական պատերազմի]] ժամանակ Ալամդարյանն օգնել է հայ կամավորական գումարտակի կազմակերպմանը ([[1827]] թվական)։ Ալամդարյանն ուներ ռուսական կողմնորոշում, բայց պաշտպանում էր հայ եկեղեցական և ազգային-լուսավորական հաստատությունների ինքնուրույնությունը՝ փաստորեն դիմադրելով ցարիզմի ձուլման քաղաքականությանը։
 
Մեղադրվել է [[Ներսես Աշտարակեցի|Ներսես Աշտարակեցու]] գաղափարակից լինելու մեջ, և [[Իվան Պասկևիչ|Ի. Պասկևիչի]] թելադրաևքով [[Էջմիածին|Էջմիածնի]] [[Սինոդ]]ը նրան աքսորել է [[Հաղպատ]] ([[1830]] թվական)։ Կյանքի վերջին տարիներին ապրել է [[Նոր Նախիջևան]]ի [[Սուրբ Խաչ եկեղեցի (Դոնի Ռոստով)|Սուրբ Խաչ վաևքումվանքում]] (1832-1834 թվական), որտեղ և դավադրաբար սպանվել է [[մայիս]]ի [[25]] ([[հունիսի 6]])-ին։
 
== Ստեղծագործություններ ==
Ալամդարյանը գրել է քնարական-սիրային [[բանաստեղծություն]]ներ, ձոներ, առ[[ակ]]ներ, պատմական ողբերգություն («Հռադամիզդ և Զենոբիա», [[1824]]-[[1828]], անավարտ)։ Մեզ հասած բանաստեղծություններից<ref name=poet>{{ռուսերեն գիրք |автор= |часть= |заглавие=Краткая литературная энциклопедия |ссылка=http://feb-web.ru/feb/kle/kle-abc/ke1/ke1-1301.htm|ответственный=Гл. ред. А. А. Сурков |издание= |место= М.|издательство= |год=1962 |том=1 |страницы=130}}</ref> առաջինը գրել է կնոջ մահվան ազդեցությամբ, ողբացել իր վաղաևցիկվաղանցիկ սերը («Նազելւոյս դէմքն էր ճերմակ ու կարմիր», [[1821]] թվական)։
 
Նման տրամադրությամբ են համակված նաև «Կոծ», «Սուգ», «Ողջոյն հրաժեշտի զաւակաց իմոց» և այլ բանաստեղծություններ։
Տող 25.
 
=== Կրոնական տաղեր ===
Ալամդարյանը գրել է կրոնական տաղեր, որտեղ միստիկ մտածողության հետ առկա է նաև բողոքը ճակատագրի դեմ։ [[Հին կտակարան]]ի մոտիվներով գրված բաևաստեղծություններումբանաստեղծություններում արտացոլել է մարդկային ողբերգությունը, ըմբոստացել մահվան դեմ («Աղոթք», «Կողկողանք առ խաչ Փրկչին», «Ողբերգութիւն Իսրայելի» ևն)։ Ալամդարյանը հայկական կլասիցիզմից դեպի սենտիմենտալիզմ և ռոմանտիզմ անցման շրջանի բանաստեղծ է։
 
Թողել է բազմաթիվ նամակներ, ճառեր, հոդվածներ, թարգմանել հատվածներ Տ. Տասսոյի «Ազատագրված Երուսաղեմ»-ից, զբաղվել բառարանագրությամբ և լեզվի հարցերով, կարևոր է համարել ռուսաց լեզվի ուսուցումը («Համառօտ բառարան ի ռուսաց լեզուի ի հայ», [[1821]] թվական, «Ռուս-հայերէն գործնական համառոտ քերականութիուն», [[1814]]-[[1816]] թվականներ, Երևանի [[Մեսրոպ Մաշտոց]]ի անվան [[Մատենադարան]], ձեռագրի համար 3754)։