«Պետրոս Ղամբարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
No edit summary
Տող 6.
== Կենսագրություն ==
[[1922]]-[[1927]] թվականներին սովորել է [[Սորբոնի համալսարան]]ում, աշակերտել անվանի երկրաբան Բռնեին, ընտրվել [[Ֆրանսիա]]յի հանքաբանական ընկերության իսկական անդամ։ [[1927]]-[[1930]] թվականներին աշխատել է Երևանի համալսարանում որպես քիմիայի լաբորատորիայի վարիչ և երկրաբանական առարկաների դասախոս, իսկ [[1930]]-[[1933]] թվականներին՝ պոլիտեխնիկական ինստիտուտում։ Ղամբարյանը մանկավարժական աշխատանքին զուգընթաց կատարել է գիտական հետազոտություններ։ [[1928]]-[[1933]] թվականներին ուսումնասիրել է Մերձերևանյան շրջանի երկրաբանական կառուցվածքը և օգտակար հանածոները ([[դիատոմիտ]], [[մարմար]], [[կավ]], [[բազալտ]] և այլն)։ [[1929]] թվականին մասնակցել է [[ԽՍՀՄ]] ԳԱ անդրկովկասյան արշավախմբի աշխատանքներին իբրև [[Երևան]]ի ջոկատի պետ, հետազոտել [[Հրազդան գետ]]ի միջին հոսանքի երկրաբանական կառուցվածքը, կազմել այդ տարածքի երկրաբանական քարտեզը։ Ղամբարյանը զոհվել է ինքնաթիռի աղետի ժամանակ։
{{Արտաքին հղումներ}}
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=24}}