«Ֆիննական դասական լիցեյ (Վիբորգ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեսարժանություն}} '''Ֆիննական դասական լիցեյ''' ({{lang-fi|Viipurin klassillinen lyseo}}), միջնակարգ հանրակրթական հաստատություն, որը գոյություն է ունեցել 1879-1940 թվականներին Վիբորգում: Նախկին լիցեյի շենքը գտնվում է Վիբորգ քաղաքի կենտրոնում (Պուշկինի փողոց, տուն 10), հիմնական ճակատո...»:
(Տարբերություն չկա)

12:06, 16 Սեպտեմբերի 2021-ի տարբերակ

Ֆիննական դասական լիցեյ (ֆիններեն՝ Viipurin klassillinen lyseo), միջնակարգ հանրակրթական հաստատություն, որը գոյություն է ունեցել 1879-1940 թվականներին Վիբորգում: Նախկին լիցեյի շենքը գտնվում է Վիբորգ քաղաքի կենտրոնում (Պուշկինի փողոց, տուն 10), հիմնական ճակատով նայում դեպի Վիբորգյան Գնդերի հրապարակ, այն ընդգրկված է ճարտարապետական հուշարձանների ցանկում:


Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

1860-ական թվականներին Ֆինլանդիայի Մեծ դքսությունում սկսվեց ֆիննական լեզվի ներդրումը պաշտոնական գործավարությունում՝ ուղեկցվելով 1872 թվականին իրականացված ժողովրդական կրթության ռեֆորմով, ինչը ենթադրում էր շվեդական և գերմանալեզու կրթական հաստատությունների դերի նվազում և ռուսական կայսրության դասական և ռեալական գիմնազիաներին համապատասխան ֆիննական դասական և ռեալական լիցեյների ցանցի ստեղծում: Դրա հետ կապված 1879 թվականին, Վինբորգում բացվեց առաջին ֆիննալեզու մասնավոր լիցեյը: 1883 թվականին հրապարակված կայսր Ալեքսանդր III-ի հրամանագրի համաձայն, 1884 թվականից սկսեց գործել ֆիննական դասական լիցեյը՝ պետական ութամյա ուսումնական հաստատությունը տղաների համար (աղջիկները սովորում էին կանանց գիմնազիայում):

 
Մարմնամարզական մասնաշենք

19-րդ դարի վերջին Վիբորգում սկսվեց քաղաքային նոր կենտրոնի շինարարությունը՝ եղջյուրավոր ամրոցի ապամոնտաժված ամրությունների տեղում: Շինարարությունը ղեկավարում էր գավառական ճարտարապետ Յոհան Յակոբ Արենբերգը, ով նախընտրում էր նեոռենեսանս ոճը: Նահանգապետի տան, Լյութերական եկեղեցու, փոստի և այլ հաստատությունների անմիջական հարևանությամբ գտնվող թաղամասերը զբաղեցնում էին դպրոցական շենքերը, այդ թվում 1890-ականներին կառուցված դասական լիցեյի մի քանի մասնաշենքեր: Գլխավոր երկհարկանի ուսումնական մասնաշենքի նոր վերածննդի ոճով կառուցված, սյուներով և անտաբելմենտով զարդարված շքամուտքը ուղղված էր դեպի հրապարակ: Շենքերի համալիրը ներառում է նաև երկհարկանի մարմնամարզական շենքը և մեկ հարկանի վարչական շենքը: Հարևանությամբ կառուցվել էր ֆիննական ռեալական լիցեյի շենքը:

Ֆիննական դասական լիցեյը շենքում տեղակայված էր մինչև 1940 թվականը, որի շրջանավարտների թվում է 20-րդ դարի ամենահայտնի ֆինն քիմիկոս Արտուրի Իլմարի Վիրտանենը: 1940 թվականի փետրվարի 2-ին երկու ռումբեր դիպան լիցեյի շենքին: Խորհրդա-ֆիննական պատերազմների (1939-1944) արդյունքում փակված կրթական հաստատության ունեցվածքը մասամբ փոխանցվեց Կուոպիո քաղաքի նորաստեղծ դասական լիցեյին:

Հետպատերազմյան ժամանակաշրջանում լիցեյի վերանորոգված տարածքները հաջորդաբար զբաղեցնում էին տարբեր կրթական հաստատություններ՝ Մանկավարժական ուսումնարանը, որը հետագայում դարձավ ուսուցչական ինստիտուտ (1946-1957), թիվ 1 միջնակարգ գիշերօթիկ դպրոցը (1957-1979), Ուսումնա-արտադրական կոմբինատը (1979-1991): 1991 թվականից նախկին լիցեյը ընդգրկվեց Վիբորգի գիմնազիայի շենքերի համալիրում: Երկար ժամանակ շենքի ճակատին գտնվում էր հուշատախտակ, նվիրված Միխայիլ Կալինինի կողմից 1940 թվականին, հրապարակում կայացած շքերթի ժամանակ կարմիրբանակայիններին և հրամանատարներին շքանշաններ և մեդալներ է շնորհելուն:

2011 թվականին հուշատախտակի վրայի տեքստը տեղափոխվեց նորաբաց «Ռազմական փառքի քաղաք» կոթողին[1]:

Գրականություն

  • Гусаров А. Ю. Выборг. Прошлое и настоящее средневекового города. Путеводитель. — СПб.: Паритет, 2017. — 320 с. — ISBN 978-5-93437-434-2.
  • Кепп Е.Е. Выборг. Художественные достопримечательности / Ред. О.В. Казаков. — Выборг: «Фантакт», 1992. — 200 с.
  • Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ