«Անտիկ հունական փիլիսոփայություն»–ի խմբագրումների տարբերություն

==Փիլիսոփաներն ու փիլիսոփայական առաջին ուսմունքները==
[[Հին Հունաստան]]ում փիլիսոփայական մտքի զարգացմանը մեծ նպաստ են բերել «յոթ իմաստունները»՝ [[Կլեոբուլոս]]ը, [[Սոլոն]]ը, [[Հիլոն]]ը, [[Թալես]]ը, [[Պիտակ]]ը, [[Բիանտոս]]ը և [[Պերիանդրոս]]ը, որոնցից պահպանված ասույթներում խտացված ամփոփվել է հույն ժողովրդի իմաստությունը և կենսափիլիսոփայությունը։
Հին Հունաստանում փիլիսոփայական առաջին ուսմունքները ձևավորվել են [[Հոնիա]]յում՝ փոքրասիական հունական գաղթօջախներում, ուստի այդ փիլիսոփայությունը անվանվում է [[հոնիական փիլիսոփայություն|հոնիական]]։ Հոնիական փիլիսոփայության մեջ են մտնում [[Միլեթյան դպրոց]]ի և [[Հերակլիտես]]ի ուսմունքները։
==Անտիկ հունական փիլիսոփայության առանձնահատկությունները==
Անտիկ հունական փիլիսոփայությունն ուներ մի շարք առանձնահատկություններ, որոնցից գլխավորը համարվում է նրա տիեզերակենտրոն լինելը։ Այսինքն՝ փիլիսոփայական մտածումների կիզակենտում [[Տիեզերք|տիեզերքն]] էր, որը ըմբռնվում էր որպես ոչ մեկի կողմից չստեղծված բացարձակ կեցություն։ Անտիկ փիլիսոփայությանը խորթ էր արարչագործության գաղափարն աստտվածաշնչյան իմաստով. տիեզերեքը ոչ թե արարվում է, այլ ստեղծվում է ի սկզբանե գոյություն ունեցող նյութական և իդեալական սկզբներից։ <br />
Առանձնահատկությունների թվում է նաև այն, որ անտիկ հունական փիլիսոփայությունն ուներ [[ռացիոնալիզմ|ռացիոնալիստական]] ու մտահայեցողական բնույթ։ Իմացաբանության մեջ այդ փիլիսոփայության նշանաբանն էր՝ {{քաղվածք||Մտքերդ համաձայնեցրու բանականության պահանջներին}} , ինչը նշանակում էր, որ իմացության մեջ կարևոր դեր և տեղ էր տրվում [[բանականություն|բանականությանը]]։
{{Փիլիսոփայություն}}
<!-- interwiki -->
1050

edits