«Շուշիի բերդ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 134 բայտ ,  4 ամիս առաջ
Առանց խմբագրման ամփոփման
(Համաձայն լուսանկարներն ավելացրած մասնակցի քննարկման էջի «Լուսանկարներ Շուշիի բերդ հոդվածում» քննարկման (Հարցադրումներն անարձագանք են մնացել)։)
 
[[Պատկեր:Шуши с-з часть крепости.jpg|մինի|ձախից|Շուշիի ամրոցի հյուսիսարևմտյան մասը 19-րդ դարում]]
[[Պատկեր:Shusha fortress in September 2021.jpg|մինի|ձախից|Ամրոցի հետպատերազմյան վիճակ]]
[[1744]] թվականին [[Վարանդա գավառ|Վարանդայի]] տիրակալ է նշանակվել Մելիք-Հուսեյնի ավագ որդի Մելիք-Հովսեփը, որին պարսիկները Հուսեյն էին անվանում<ref name="հ">Պարսամյան Վ.Ա. - Հայ ժողովրդի պատմություն. հատոր 2 -րդ Չ (IX- XIX դդ.)</ref>։ Նա [[Խաչեն գավառ|Խաչենի]] Հասան-Ջալալյանների տան փեսան էր։ Նրա կրտսեր եղբայր Մելիք-Շահնազար 2-րդը, օգտվելով Իրանի գահակալական կռիվներից, սպանել է եղբորը, կոտորել նրա ընտանիքը և իրեն հռչակել Վարանդայի մելիք։ {{քաղվածք|''Մելիք-Հովսեփը և Մելիք-Շահնազարը խորթ եղբայրներ էին, Հովսեփը ծնված էր Մելիք-Հուսեինի Աննա-խաթուն անունով կնոջից, որը Դիզակի իշխան Մելիք-Ավանի քույրն էր, իսկ Մելիք-Շահնազարը ծնված էր Զոհրախանումից, որը [[Նախիջևանի խանություն|Նախիջևանի խանի]] աղջիկն էր, ազգով թուրք։ Մելիք-Հուսեինը նրան իբրև գերի բերեց Նախիջևանից, հետո ամուսնացավ նրա հետ:''|[[Րաֆֆի]]}}
Իրանի Ալի Իբրահիմ շահը հաստատում է Շահնազարի իշխանությունը։ [[Արցախ]] մելիքները միավորում են իրենց ուժերը, պաշարում Մելիք-Շահնազարի Ավետարանոց բերդը, բայց ձմռան պատճառով վերադառնում են՝ գարնանը կրկին արշավելու պայմանով։ Վարանդայի մելիքը դիմում է Փանահ խանի օգնությանը, նրան հպատակվում և հավատարմության երդում է տալիս և նրա աջակցությամբ ազատվում մելիքների պատժից։ Ապա Մելիք- Շահնազարը իր աղջկան Հուրզադ խանումին, կնության է տալիս Փանահի որդուն՝ [[Իբրահիմ խան]]ին, նրանց նվիրում Արցախի անառիկ բերդաքաղաք [[Շուշի]]ն։
 
Շուշին կոչվում է «Փանահաբադ»<ref name="Бакиханов">Аббас-Кули-Ага Бакиханов, «Гюлистан-и Ирам», Период V.</ref>, իսկ ավելի ուշ՝ մոտակա Շուշիքենդ գյուղի անունից՝ Շուշի<ref name="vehi.net"/>, որի բնակիչների մի մասը տեղափոխվում է այս ամրոց<ref>[https://grapaharan.org/Խամսայի_Մելիքությունները Րաֆֆի՝ Խամսայի Մելիքությունները]</ref>՝ [[Շահբուլաղ]]ի բնակիչների հետ միասին։
 
 
 
 
 
<gallery caption="" perrow="" widths="170px" heights="160px">
2014 Szuszi, Twierdza (11).jpg
Shushi-walls-P1003108.JPG
Շուշիի ամրոց, ArmAg (5).jpg
 
</gallery>
 
1349

edits