«Հայագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 4.
 
==Բ պարբերաշրջան==
Սկսվել է XVIII դ. սկզբից՝ Մխիթարյան միաբանության հիմնադրմամբ և շարունակվել մինչև XIX դ. 80-ական թթ., երբ Վիեննայի Մխիթարյանները սկսեցին հրատարակել «[[Հանդես ամսօրյա]]»-ն։ Եթե նախորդ շրջանում հայագիտությունը գերազանցապես օժանդակ տեղեկատվական միտում է ունեցել և ջանացել է հիմնականում գոհացում տալ եվրոպական արևելագիտությանը հետաքրքրող հարցերին, ապա Մխիթար Սեբաստացու և նրա հաջորդների (Ս. Ագոնց, Մ. Չամչյան, Մ. Ավգերյան, Ղ. Ինճիճյան, Գ. Ավետիքյան, Հ. Գաթըրճյան, Ա. Այտընյան, Գ. Մենևիշյան և այլք) աշխատությունները հայագիտությունը դարձրել են ներքին օրինաչափություններ, սկզբունքներ ու ազգային ճանաչողական նպատակներ ունեցող ինքնուրույն համակարգ։ Թարգմանական բառգրքերին փոխարինել են Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» (հ. 1-2, 1749-69), ապա և Մ. Ավգերյանի, Գ. Ավետիքյանի, Խ. Սյուրմելյանի «Նոր Հայկազեան բառարանը», Մ. Չամչյանի «Պատմութիւն Հայոց ի սկզբանէ աշխարհի մինչև ցամ տեառն 1784» եռահատորը, Մ. Ավգերյանի «Լիակատար վարք և վկայաբանութիւն Սրբոց...» մատենաշարը, Ս. Ագոնցի և Ղ. Ինճիճյանի «Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի» երկը և այլն։ Հագիտության մեջ ներառվել են տեսական ու գործնական կարևորություն ունեցող նոր՝ դասական մատենագրության մատենաշարային հրատարակության («Մատենագրութիւնք նախնեաց»), բնագրագիտության, համեմատատական բանասիրության, ճարտասանության, աստվածաբանության, ճարտարապետության, արվեստի պատմության, տեսական լեզվաբանության, հնագիտության և հնագրության, վիմագրագիտության, ձեռագրագիտության և այլ ոլորտներ։ Սկիզբ է դրվել այլալեզու, հատկապես հունարեն ու լատիներեն դասական մատենագրության ժառանգության թարգմանության հրատարակությանը, ազգային վարքերի ու վկայաբանությունների հանրամատչելի մատենաշարի («Սոփերք հայկականք»)։ Ձևավորվել են հագիտությանհայագիտության ազգային նոր կենտրոններ Էջմիածնում, Մոսկվայում, Ս. Պետերբուրգում, Թիֆլիսում։ Հ. Շահխաթունյանի, Մ. Էմինի, Ք. Պատկանյանի, Հ. Ալամդարյանի և այլ հայագետների ջանքերով ուրվագծվել է ազգային և մշակութային միասնականության գաղափարը։ Հովհաննես Կոլոտ Բաղիշեցի և Գրիգոր Շղթայակիր պատրիարքների ազգանվեր գործունեությամբ հայագիտական պրպտումներ են սկսվել Կ. Պոլսում և Երուսաղեմում։ Առանձնապես արդյունավետ էին Գևորգ Դպիր Պալատացու, [[Հակոբ Բ Նալյան|Հակոբ Նալյան Զմարացու]] ջանքերը։ Եվրոպայում արևելագիտության բաղադրամաս կազմող հայագիտությունն աստիճանաբար դարձել է ինքնուրույն բնագավառ։
 
==Գ պարբերաշրջան==