«Վիքիպեդիա:Ջնջման առաջադրված հոդվածներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 110.
* {{Ջ}}, ներկայացված 1-ին աղբյուրում ընդամենը նշված է, որ տվյալ անձը եղել է Հայաստանի բիթբոքոքսի չեմպիոն։ Կայքը հոդվածում ներկայացվում է որպես հեղինակավոր, սակայն այդ պնդումը նախ պետք է ապացուցել կամ հիմնավորել, հակառակ դեպքում սխալ է այն վստահելի, հեղինակավոր աղբյուր համարել։ 2-րդ հղումը ասեկոսե․ամ կայքն է, որտեղ ներկայացված հոդվածը մեծամասամբ տվյալ անձի միայնակ տեսաելույթն է և տեքստային կերպով նրա որոշ մտքեր։ Սա նույնպես հիմք չէ աղբյուր ընդունելու համար։ 3-րդ աղբյուրը ֆեյսբուքյան էջ է, իսկ ինչպես ընդունված է Հայերեն Վիքիպեդիայում, ֆեյսբուքը որպես աղբյուր չենք դիտարկում։ 4-րդ աղբյուրը առավոտ․ամ կայքն է, որտեղ ներկայացված է, որ նա առաջին հայն է, ով մասնակցել է Աշխարհի բիթբոքսի առաջնությանը։ Սա նշանակալիության փաստարկ չի․ նույն հաջողությամբ կարող էինք հոդված գրել Ջոմոլունգման բարձրացած առաջին հայ կնոջ մասին զուտ նրա համար, որ նա առաջին հայ կինն է, ով բարձրացել է այդ սարը։ Աշխարհի տարբեր առաջնությունների մասնակցել են բազմաթիվ մարդիկ, սակայն զուտ մասնակցությունը անձին չի հաղորդում հանրագիտարանային նշանակալիություն։ Ինչ վերաբերվում է հոդվածում գրված այն միքտը, թե տվյալ անձը 2016 թվականին դարձել է Հայաստանի բիթբոքսի չեմպիոն, ապա այդ հանգամանքը կարող է անձին հանրագիտարանային նշանակալի դարձնի, եթե այդ առաջնությունը ինքնին հեղինակավոր է, այսպես ասած հանրագիտարանայիչն տեսակետից նշանակալի։ Համացանցում փորձեցի քիչ թե շատ հավաստի, հեղինակավոր աղբյուրներ գտնել, որտեղ ներկայացվի այդ առաջնության մասին, սակայն չգտա։ Այս բոլոր հանգամանքները և հոդվածի բովանդակությունն ինձ թույլ են տալիս քվեարկել հոդվածի ջնջման օգտին։--[[Մասնակից:Gardmanahay|Գարդմանահայ]] ([[Մասնակցի քննարկում:Gardmanahay|քննարկում]]) 15:08, 7 Սեպտեմբերի 2021 (UTC)
* {{Թ}}, Ըստ երաժիշտներին և համույթներին վերաբերող նշանակալիության չափանիշների 6-րդ կետի նշանակալի է։ Այդ կետն ասում է՝ «դարձել է առավել հայտնի ներկայացուցիչներից մեկը որևէ նշանակալի երաժշտական ժանրի, կամ այդ ժանրի առավել հայտնի ներկայացուցիչը որևէ երկրում կամ քաղաքում»։ Կարծում եմ այս կետով նշանակալի է դառնում։ Ինչո՞ւ Եվրատեսիլին մասնակցած ու տեղ չգրաված և միայն Նիցայում երգի փառատոնում մրցանակ ստացած [[Լիզա Անժել|երգիչը]] նշանակալի է, իսկ աշխարհի չեմպիոնատին մասնակցած և Հայաստանի չեմպիոն դարձած բիթբոքսերը՝ ոչ։ Համամիտ եմ, որ հեղինակավոր աղբյուրների կարիք կա, որոնք կհաստատեն 2016 թվականին Հայաստանի բիթբոքսի չեմպիոն դառնալը։ --[[User:Beko|<font face="Helvetica="black">'''Բեքո'''</font>]][[User talk:Beko|<sup><span style="color:blue;cursor:help">Քննարկում</span></sup>]] 16:00, 14 Սեպտեմբերի 2021 (UTC)
* {{Թ}}, Միանգամայն համամիտ եմ Աշոտի և Բեքոյի հետ։ Հայաստանի 2016 թվականի բիթբոքս չեմպիոն, Աշխարհի 2018 թվականի բիթբոքս առաջնության առաջին հայ մասնակից (Sevan-ի հետ միասին), Ռոստովի 2018 թվականի օնլայն բիթբոքս բաթլի թոփ-16 և հանդիսատեսի համակրանք նոմինացիայի հաղթող, պատմության մեջ առաջին հայը՝ ում հոլովակը հայտնվել է համաշխարհային Swissbeatbox- ի ԲՈԼՈՐ հարթակներում (շուրջ 10.000.000 հետևորդ)։ Մի՞թե սա նշանակալի չէ։ Ինչու՞ չտալ կարևորությոն այս ամենին։ Մեր հայերեն Վիքիդիայում ունենք շատ հոդվածներ, որոնք հարգելի Բեքոյի նշածի նման են։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները կարող ենք գտնել թե՛ ծանոթագրությունների բաժնում, թե՛ արտաքին հղումների և թե՛ մեզ համար այդքան կարևոր Հայերեն Վիքիպեդիայի նշանակալիության մասին կանոնակարգի Չափանիշներ երաժիշտների համար ենթաբաժնի 1 (Զինուժ Մեդիա, Առավոտ, Ասեկոսե պարբերականներ), 6 (Ժանրը՝ բիթբոքս, երկիրը՝ Հայաստան և արտերկիր), 8 (Առաջին հորիզոնական, Հայաստանի 2016 թվականի բիթբոքս առաջնություն), 10 (RadioMarshall, Поколение ЧЕ - 2018 թ. , NUR TV - Ինգրիտի և Մհերի երեկո - 2021 թ. (NAY374-ի հետ միասին)) կետերում։ Սիրով՝ --[[Մասնակից:Մեսրոպ Հայրապետյան|Մեսրոպ Հայրապետյան]] ([[Մասնակցի քննարկում:Մեսրոպ Հայրապետյան|քննարկում]]) 21:37, 15 Սեպտեմբերի 2021 (UTC)
 
== [[Քամին_(վիպակ)]] ==