«Բանկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ #WPWP #WPWPARM
Կարճ հոդվածի ընդլայնում
Տող 1.
[[Պատկեր:Magdeburg Magdeburger Hauptgebäude, Otto-von-Guericke-Straße 27 28.jpg|մինի|Մասնավոր բանկ Մագդեբուրգում (1920-ականներ)]]
'''Բանկ''', '''դրամատուն''' ([[իտալերերն]] ''Banco'' բառից, թարգմանաբար՝ սեղան, նստարան, որի վրա փոխանակողները շարում էին դրամները), ֆինանսական կազմակերպություն, որը կենտրոնացնում է ժամանակավորապես ազատ դրամական միջոցները՝ ավանդներ ներգրավելու միջոցով և տեղաբաշում է դրանք՝ վարկերի, փոխառությունների տրամադրման, ավանդների տեղաբաշխման և ներդրումների իրականացման միջոցով։ Բանկերը կարող են հիմնադրվել Բաժնետիրական ընկերությունների, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների և կոոպերատիվների տեսքով։
 
Բանկն իրենից ներկայացնում է տնտեսության մի մասնիկը` տնտեսության կարևորագույն բաղադրիչ օղակներից մեկը, առանց որի անհնար է պատկերացնել ժամանակակից ապրանքադրամական տնտեսությունը: Բանկային համակարգի զարգացումը ուղղակիորեն պայմանավորված է տնտեսության մեջ ապրանքադրամական հարաբերությունների զարգացման մակարդակով: Բանկերը ներգրավում են ազատ միջոցներ, տրամադրում վարկեր,  իրականացնում վճարահաշվարկային ծառայություններ, թողարկում դրամական միջոցներ, հանդիսանում արժեթղթերի շուկայի դիլերներ, իրականացնում են այլ ֆինանսական գործառնություններ:
 
 Բանկային գործը ծագել և զարգացել է միջոցների փոխանակման ու փոխատվական գործունեության շնորհիվ: Այս հարաբերությունների զարգացումը բանկային գործի հիմքը դրեց:
 
Առաջին վարկային գործառնությունների մասին հիշատակումները վերաբերում են մ.թ.ա. VI դարին: Հին Բաբելոնում կիրառվում էր ավանդային գործառնությունը` ավանդների ընդունումը և դրանց դիմաց տոկոսների վճարումը: Այդ գործառնությունները մ.թ.ա. IV դարում իրականցվում էին նաև Հունաստանում, որտեղ գոյություն ուներ բավականին զարգացած բանկային գործունեություն: Նրանք իրականացնում էին տարբեր գործառնություններ` սկսած գնման, վաճառքի և հաճախորդների հաշվին վճարումների կատարումից մինչև վարկերի տրամադրումը և տարբեր գործարքներում որպես երաշխավոր կամ վստահված անձ հանդես գալը:
 
Առաջին բանկը, ժամանակակից ըմբռնմամբ, առաջացել է Իտալիայում 1407թ.  (Banca di SanGiorgio), սակայն դա չի նշանակում, թե բանկերն առաջին անգամ առաջացել են միջնադարյան Իտալիայում: «
 
Բանկ» հասկացությունը կարելի է հավասարապես նույնացնել նաև Հին Հունաստանում փոխանակողների և նրանց սեղանների հետ, որտեղ բանկիրներին անվանում էին ''տրապեզիդներ'' (հունարեն «տրապեզա» բառից, որը նշանակում է «սեղան»), կամ Հին Հռոմում ''փոխանակող-մենսարների'' հետ (լատ. “mensa” բառից, որը նշ. է «սեղան»), ովքեր զբաղվում էին արժույթի փոխանակմամբ, ինչպես նաև այլ գործառնություններով:
 
Առաջին բանկերի ծագման ժամանակաշրջանի վերաբերյալ հարցը, դատելով ըստ ոչ մեծ թվով աշխատությունների, չի ստացել հստակ պատասխան: Ժամանակի տատանումը կազմում է մոտ 2 հազ. տարի: Գիտնականների մի մասի կարծիքով, առաջին բանկերն առաջացել են Իտալիայում (Վենետիկ, Ջենովա) XIV –XV դդ.: Մյուս գիտնականները գտնում են, որ բանկը, որպես ապրանքային տնտեսության հատուկ ինստիտուտ, ծագել է միայն ապրանքադրամական հարաբերությունների զարգացման այնպիսի փուլում, երբ ի հայտ է եկել դրամաշրջանառության կարգավորման և վարկային գործառնությունների իրականացման անհրաժշտությունը: Կան նաև այլ տեսակետներ, սակայն, կարևորը ոչ այնքան բանկերի առաջացման ժամանակաշրջանի ճշտումն է, որքան այն, թե ինչ է իրենից ներկայացնում բանկը և որոնք են բանկային գործի ծագման հիմնապատճառները:
 
Բանկը կարելի է դիտարկել որպես ֆինանսական շուկայի մասնագիտացված կառույց, որին բնորոշ է տնտեսության մեջ ձևավորված ժամանակավորապես ազատ դրամական միջոցների հավաքագրումն ու դրանց հետագա տեղաբաշխումը վարկերում, արժեթղթերում և այլն: Այլ կերպ ասած՝ բանկերը կատարում են ֆինանսական միջնորդի դեր դրամական միջոցների ժամանակավորապես ավելցուկ և դրանց նկատմամբ ժամանակավոր պահանջ ունեցող անձանց միջև: Դրանով նրանք նպաստում են դրամաշրջանառության գործընթացի կազմակերպմանը, տնտեսության տարբեր ճյուղերին և ոլորտներին վարկային ռեսուրսներով ապահովմանը, որն էլ անդրադառնում է տնտեսության արդյունավետության, և բնակչության կենսամակարդակի վրա:   Առանձնահատուկ միջնորդ լինելու պարագայում բանկն իր հաճախորդների համար կարող է հանդես գալ նաև որպես գործակալ. կատարել վճարումներ երրորդ անձանց համար, ընդունել և վճարել չեկեր, գնել, վաճառել և փոխանակել արտարժույթ, հսկել դրամական միջոցների շարժը, դրամի և արժեթղթերի շրջանառությունը, իրականացնել անկանխիկ հաշվարկներ, մատուցել վճարահաշվարկային ծառայություններ:
 
Բանկն իրավաբանական և ֆիզիկական անձանցից ներգրավված դրամական միջոցները տեղաբաշխում է իր անունից իր ռիսկով` վերադարձելիության, վճարելիության և ժամկետայնության պայմաններով:
 
Բանկերը մատուցում են բազմաբնույթ ֆինանսական ծառայություններ ֆիզիկական և իրավաբանական անձանց (օրինակ, ֆինանսական խորհրդատվություն, երաշխիքների տրամադրում, ակրեդիտիվների բացում, սպասարկում և այլն): Առևտրային բանկերի միջև մրցակցության անընդհատ խորացումը, ոչ բանկային ֆինանսական կառույցների աստիճանական ձևավորումն ու զարգացումը, ստիպում են բանկերին անընդհատ մշակել և ներդնել նոր` ժամանակակից ֆինանսական ծառայություններ:
 
Բանկն, ի տարբերության ձեռնարկության, աշխատում է հիմնականում «ուրիշների փողերով», որոնք կուտակվել են վերադարձելիության սկզբունքով, ոչ միայն թողարկում է արժեթղթեր, այլ նաև կատարում է արժեթղթերի հաշվառման և պահպանման գործառնություններ, թողարկում հատուկ ապրանք` փող վճարային գործիքների (միջոցների) տեսքով: Առկա տարբերություն են նաև ակտիվների ու պասիվների կազմը և կառուցվածքը:
 
Բանկերի կարևորագույն առանձնահատկություններից է նաև այն, որ դրանք գործում են կարգավորման և վերահսկողության խիստ դաշտում, որը հիմնականում պայմանավորված է բանկային ավանդների ներգրավման իրավունքից առաջացող ռիսկերի զսպմամբ:
 
Բանկերի հիմնական նպատակը առավելագույն շահույթի ստացումն է, որը հաճախ հակասության մեջ է մտնում իրացվելիության ապահովման հետ, քանի որ բարձր իրացվելի ակտիվները եկամտաբեր չեն կամ ունեն ցածր եկամտաբերություն:
 
== Աղբյուրներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բանկ» էջից