«Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 33.
 
== Նախապատրաստական փուլ։ Դերասանների ընտրություն ==
1966 թվականի հունվարի երկրորդ կեսին սկսվել է կինոարտադրության նախապատրաստական շրջանը։ Գայդայը նկարահանող խումբ է հրավիրել իրեն ծանոթ մարդկանց՝ օպերատոր [[Կոնստանտին Բրովին]]ին, կոմպոզիտոր Ալեքսանդր Զացեպինին, նկարիչ Վլադիմիր Կապլունովսկուն։ ՆատուրալԲնական նկարահանումների համար վայրի որոնումներ սկզբում կատարվել են Կովկասում, ապա կինոխումբը տեղափոխվել է Ղրիմ, որտեղ էլ գտնվել են համապատասխան օբյեկտներ։ Մարտի 10-ին «[[Մոսֆիլմ]]» կինոստուդիայում սկսվել են կինոփորձերը։ Շուրիկի դերակատար Ալեքսանդր Դեմյանենկոն ընտրվել է մրցույթից դուրս․ նա պարզապես «Կովկասի գերուհի» է «տեղափոխվել» «[[«Ի» գործողությունը և Շուրիկի այլ արկածները|Ի» օպերացիայից]]»։ Ուսանողի արկածների մասին պատմող առաջին ֆիլմում դերասանը հայտնվել էր այն բանից հետո, երբ մրցութային փուլով արդեն անցել էին մոտ քառասուն հավակնորդներ՝ [[Վիտալի Սոլոմին]]ը, Ալեքսանդր Լենկովը, [[Անդրեյ Միրոնով]]ը, Վսեվոլոդ Աբդուլովը, [[Օլեգ Վիդով]]ը, Իվան Բորտնիկը, [[Եվգենի Ժարիկով]]ը, [[Ալեքսանդր Զբրուև]]ը, [[Եվգենի Պետրոսյան]]ը և այլք։ Գեղխորհուրդը, քննարկելով ներկայացված բոլոր թեկնածությունները, հակված էր գլխավոր դերում հաստատել Վալերի Նոսիկին, սակայն Գայդայը կասկածում էր այդ ընտրության ճշտությանը։ «Իր Շուրիկին» գտնելու համար ռեժիսորը մեկնել է Լենինգրադ. Դեմյանենկոյի հետ բանակցություններից հետո նա հասկացել է, որ հերոսը գտնվել է{{sfn|Новицкий|2017|с=173—174, 203}}<ref name="Мосфильм 2" /><ref name="первый канал" />։
 
Ընկեր Սաախովի դերն ի սկզբանե նախատեսված է եղել [[Վլադիմիր Էտուշ]]ի համար։ Ավելի վաղ Գայդայը դիտել էր [[Կոնստանտին Վոինով|Կոնստանտին Վոինովի]] «Ամառային արձակուրդների ժամանակը» ({{lang-ru|««Время летних отпусков»»}}) ֆիլմը, որտեղ Էտուշը մարմնավորել է «հարավային մարդու»՝ նավթարդյունաբերող Մամեդովին։ Նրա խաղը համոզիչ է թվացել ռեժիսորին, և սցենարի մեջ Սաախովի կերպարը ստեղծվել է՝ հաշվի առնելով Էտուշի դերասանական օրգանիկան։ Դերասանն ինքն ավելի ուշ պատմել է, որ Կոնստանտին Վոինովի ֆիլմի թողարկումից հետո ինքն սկսել է ռեժիսորներից պարբերաբար հրավեր ստանալ «արևելյան դերերի» համար, որոնք իրեն թվում էին ոչ արտահայտիչ և միօրինակ։ Հաջող կերպով գտնված տիպաժն Էտուշը չի ցանկացել տիրաժավորել, այդ պատճառով էլ «ժխտման պոռթկման» ազդեցությամբ ցանկացել է հրաժարվել նաև «Կովկասի գերուհուն» մասնակցելուց։ Այնուամենայնիվ, նա գնացել է կինոփորձերի և գրեթե անմիջապես հաստատվել է դերի համար։ Գլխավոր խնդիրը, որը նկատվել է դերասանի՝ սցենարի հետ ծանոթանալուց հետո, կապված էր արդեն ձևավորված կոլեկտիվին օրգանապես միանալու անհրաժեշտության հետ։ Միևնույն ժամանակ Էտուշը մտավախություն է ունեցել, որ նկարահանումների ընթացքում իր հերոսը կարող էր «ճնշվել» կատակերգական եռյակի կողմից{{sfn|Цукерман|2002|с=169}}{{sfn|Новицкий|2017|с=202—203}}։