«Հանդաբերդի վանք»–ի խմբագրումների տարբերություն

չ
Առանց խմբագրման ամփոփման
չ
}}
 
'''ՀանդաբերդՀանդաբերդի վանք'''<ref>{{Cite web |url=https://monumentwatch.org/hy/monument/%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a1%d5%a2%d5%a5%d6%80%d5%a4%d5%ab-%d5%be%d5%a1%d5%b6%d6%84%d5%a8/ |title=Հանդաբերդի վանք }}</ref>, կիսավեր հայկական եկեղեցի է [[Արցախի Հանրապետություն|Արցախի Հանրապետության]] [[Շահումյանի շրջան]]ի [[Քնարավան]] գյուղից 0.5 կմ արևելք իսկ, [[Հանդաբերդ]]ից 0.8 կմ արևելք։արևելք, Մոտակայքումկառուցվել գտնվումէ են13-րդ մեծդարում։ քանակությամբ [[խաչքար]]եր։
 
==Պեղումներ==
Պեղումներն իրականացրել է [[Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա|ՀՀ ԳԱԱ]] հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը ([[Համլետ Պետրոսյան]]՝ արաշավախմբի ղեկավար, Լյուբա Կիրակոսյան՝ ճարտարապետ, [[Վարդգես Սաֆարյան]], [[Տատյանա Վարդնեսովա]]՝ հնագետներ)` 2004-2005 թթ.: Պեղումները նախաձեռնել է Հայրենադարձության և հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միությունը (նախագահ՝ [[Սևակ Արծրուն]]ի), ֆինանսավորել է Հարությունյանների ընտանիքը ([[Նյու Ջերսի]], [[ԱՄՆ]])։ Խորհրդային տարիներին տեղի ադրբեջանցիները վանքային համալիրի համարյա մեջտեղով անց են կացրել ավտոճանապարհ, որը լիովին բացել է հիմնական խմբի կառույցների հյուսիսային հիմքերը։ Նույն կերպ էլ դեպի մոտակա անտառները տանող ավտոճանապարհն անց է կացվել պատմական գերեզմանոցի մեջտեղով, որի հետևանքով ավերվել է մի ընդարձակ հատված, իսկ որոշ խաչքարեր ու տապանաքարեր էլ տեղահանվել-գլորվել են ձորը։ 1980-ական թթ. վերջին երկաթյա ծանր գործիքներով ջարդուփշուր են արվել բոլոր երևացող խաչքարերն ու արձանագրությունները։
 
Հանդաբերդի վանքը կառուցվել է 1276 թվականին [[Դավիթ վարդապետ]]ի կողմից։ Համալրիը կազմված է եկեղեցուց, մատուռից, ավանդատուն-մատուռներից, ժամատնից, զանգակատնից, տապանաբակից և ամրապատից։
Պեղումների արդյունքում հուշարձանը մաքրվել է առատ բուսականությունից, փլուզման հետևանքով առաջացած հողի և քարի լիցքից, վավերացվել են ճարտարապետորեն կարևոր բոլոր մանրամասները։ Պեղումներից հետո՝ 2006-2007 թթ., մասնակիորեն ամրակայվել են փլուզման ենթակա կառույցները։
 
2003-2004 թվականին կատարվել է պեղումներ, որի արդյունքում հայտնաբերվել է 13-14-րդ դարերի արձանագրություններ, խաչքարեր, տապանաքարեր, մետաղից և կավից պատրաստված մի շարք գտածոներ և այլն։
==Ճարտարապետություն==
Այսօր վանքային համալիրն իր կազմում ներառում է շինությունների երկու խումբ։ Դրանցից առաջին կամ հիմնական խումբը բաղցկացած է կենտրոնական եկեղեցի-մատուռից և նրան կից երկու ավանդատուն-մատուռներից, ժամատնից, զանգակատնից, տապանաբակից։ Երկրորդ խումբը, որ տեղադրված է առաջինից հյուսիս, բաղկացած է մատուռից, ամրապատից և տապանաբակից։
 
Ըստ շինարարական արձանագրության՝ համալիրի շինությունների հիմնական մասը կառուցվել է 1276թվականին` [[Դավիթ վարդապետ]]ի կողմից։ Ճարտարպետական քննությունը հիմք է տալիս եզրակացնել, որ վանքը ստեղծվել է տեղում գոյություն ունեցող հին մատուռ-եկեղեցու շուրջը` հաջորդաբար ավանդատների, մատուռների, ժամատան և ի վերջո` զանգակատան հավելման միջոցով։ Ժամատունը յուրօրինակ միջանկյալ ծավալ է, որն իրար է կապում իր շուրջը տեղադրված տարբեր կառույցները։ Այն ընդհանուր գծերով կրկնում է հայկական ժամատուն-գավիթներին բնորոշ «կեղծ գմբեթային» ծածկի երդիկ հիշեցնող հորինվածքը։
 
Հյուսիսային` առանձնակի կանգնած մատուռ-եկեղեցին իր եռախորան թաղակապ հորինվածքով, պատկերաքանդակներ կրող հին խաչքարերի օգտագործումով եզակի մի կառույց է ողջ միջնադարի ճարտարապետության մեջ։ Ակնհայտ է զանգվածեղ պատերի, թաղածածկի և ներքին սահմանափակ տարածության անհամապատասխանությունը։ Յուրօրինակ են հյուսիսային և հարավային խաչաթևերի մեջ ստեղծված ուղղանկյունաձև փոքրիկ ավանդատուն-եկեղեցիները։
 
Եթե գլխավոր եկեղեցու և նրա երկու ավանդատների բեմերին հավելենք նաև այս մատուռի և ժամատանը հյուսիսից կից մատուռի բեմերը, ապա կստացվի, որ վանքում կարող էին պատարագ մատուցել միանգամից հինգ տեղում, ինչը պատկառելի թիվ է նման մի փոքր և ակնհայտորեն առանձնացված վանքի համար։ Հայտնի է, որ XII դ. վերջերից սկսած և, հատկապես, 13-14-րդ դարերի, ինչպես [[Արցախ]]ում, այնպես էլ ողջ Հայաստանում նկատելի է հանգուցյալի հոգու համար մատուցվող պատարագների թվի խիստ բարձրացում։ Ըստ երևույթին հենց այդ իրողությունն էլ խթանել է Հանդաբերդի վանքում նման քանակի մատուռների ստեղծումը։ Վանքային համալիրը կառուցապատման նման ընթացքով ու հորինվածքով, ճեղքված և անտաշ քարերի ու կրաշաղախի օգտագործմամբ իրագործված շարվածքով, առանձին կառույցների հորինվածքում և շարվածքում պարզ և ժողովրդական ձևերի լայն կիրառումով առանձնանում է միջնադարի վանքային դասական համալիրներից և առատ նյութ է տալիս մանրամասնելու 13դարի 2-րդ կեսում և 14-րդ դարի. 1 կեսում` [[Հայաստան]]ի համար խիստ ծանր քաղաքական-տնտեսական պայմաններում մշակութային-կառուցողական կյանքի որոշ առանձնահատուկ կողմերը։
 
==Գտածոներ==
Պեղումների արդյունքում գտնվել են 13-14-րդ դարերի մի շարք նոր արձանագրություններ, մոտ հիսուն խաչքարեր և տապանաքարեր։ Արձանագրությունները ներկայացնում են վանքի կառուցման որոշ մանրամասներ, ինչպես նաև Վերին Խաչենի քաղաքական, տնտեսական և հոգևոր պատմության վերաբերյալ ուշագրավ տվյալներ։
 
Համալիրի ողջ տարածքից հավաքվել են կղմինդրների հազարից ավելի բեկորներ, որոնք օգտագործվել են տանիքների ծածկի մեջ։ Գտնվել են նաև հայերեն արձանագրություններ կրող կղմինդրների և թասերի մի շարք բեկորներ, հանգամանք, ինչը հնարավոր է դարձնում փաստել հայերեն գրի օգտագործման տարածվածութունը նաև զուտ կենցաղային մակարդակով։ Արձանագրական որոշ նորագյուտ նյութեր էլ թույլ են տալիս էլ ավելի ընդարձակել լեռնագավառի անձնանվանական համակարգը։
 
Պեղումները տվել են նաև մետաղից և կավից պատրաստված մի շարք գտածոներ։ Մետաղյա իրերի շարքում կարելի է առանձնացնել տարատեսակ բևեռները, կողպեքի բանալին, ճարմանդը, ձիու պայտը, դարբնոցային զանազան նախապատրաստուկները, կացինը, ցախհատը, դանակը։ Եկեղեցական ծիսակատարության հետ են կապվում պղնձե զանգակն ու խաչի կոթառը։ Խեցեղեն իրերի մեջ մեծ թիվ են կազմում կարասների, խոհանոցային կճուճների և թասերի բեկորները։
 
==Խաչքարեր==
Հատուկ նշելի է ավելի քան հինգ տասնյակ խաչքարերի գյուտը, որոնց մեջ քիչ չեն արվեստի իսկական գլուխգործոցները։ Երկու խաչքարային պատկերաքանդակ ներկայացնում են հեծյալ ռազմիկների։ Ռազմիկը մի դեպքում զինված է թրով և գուրզով, երկրորդ դեպքում մի ձեռքում բռնել է նիզակը, իսկ մյուսով` գինու գավաթը։ Արցախյան խաչքարերի մի շարք քննություններով արդեն իսկ վեր է հանվել հեծյալ ռազմիկի լայն պաշտամունքը։ Այս գյուտերը վկայում են, որ այն լայն տարածում է ունեցել նաև Վերին Խաչենում։ Հանդաբերդի վանքի խաչքարային եզակի մի հորինվածք պատկերում է ստնտու մորը` մանկանը կուրծք տալիս։ Այն ուշագրավ է երեխաների խնամքի, կերակրող մոր ու մանկան տարազի առումով։
 
Մեկ այլ խաչքար ներկայացնում է այսպես կոչված «դրախտային հորինվածքի» տեղական մի տարբերակ, ուր զույգ արմավազարդերից յուրաքանչյուրն ավարտվում է խոշորապտուղ, բայց իրարից տարբերվող ծառերով (նռնենի և, թերևս, խնձորենի) ու դրանց վրա թառած թռչուններով։ Հին խաչքարերը լայնորեն օգտագործվել են որպես հարմար շինաքար. նրանցով շարվել կամ ամրացվել են կառուցվածքային առումով պատասխանատու հատվածները, ստեղծել պատերն ամրակայող հորիզոնական գոտիներ։ Արդյունքում որոշ պատեր ասեք հատուկ կերտված լինեն միայն խաչքարերով։ Առանձնակի է կանգնած մարմարից պատրաստված նրբին խաչասալը` 1276 թվականի արձանագրությամբ։
 
== Ծանոթագրություններ ==
3097

edits