→Գործունեություն
չ (Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)) |
|||
Դայդոն իր կարիերան սկսել է որպես հրավիրված երգչուհի «Faithless» խմբում, որտեղ մասնակցում էր իր եղբայրը՝ Ռոլլո Արմսթրոնգը։ Դայդոյի մասնակցությամբ ձայնագրված «Faithless»-ի երկու ալբոմները՝ «Reverence»-ը և «Sunday 8pm»-ը, դարձել են պլատինե։ «No Angel» ալբոմը [[2001]] թվականին դարձել է ամենավաճառվող ալբոմը [[Մեծ Բրիտանիա]]յում։ Նրա երկրորդ ալբոմը՝ «Life for Rent»-ը, թողարկվել է [[2003]] թվականի վերջին։
Դայդոյի կարիերան սկսվել է [[1997]] թվականին, երբ «Arista Record»-ից «Clive Davis»-ի հետ կնքած պայմանագրի համաձայն՝ ձայնագրվել է նրա առաջին ալբոմը՝ «The Highbury Fields»-ը։ 1997 թվականի ապրիլին ձայնագրվել է «[[Զգուշացեք, դռները փակվում են]]» ֆիլմի սաունդթրեքը՝ «<nowiki/>[[Thank You (երգ, Դայդո)|Thank you]]<nowiki/>» երգը։ Ավելի ուշ այս երգն օգտագործվել է ամերիկյան «[[HBO]]» ընկերության «[[Եթե պատերը կարողանային խոսել 2]]» ֆիլմում։
1999 թվականին «Here with Me» երգը հայտնվել է «Պանդուխտների քաղաք» հեռուստասերիալի գրադրվագում։ Նույն տարվա հունիսին թողարկվել է նրա առաջին CD-ն՝ «No Angel»-ը, որն ուշադրության է արժանացել լոնդոնյան մամուլի կողմից։
|