«Թեհրան»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 3233 բայտ ,  1 ամիս առաջ
Առանց խմբագրման ամփոփման
 
Թեհրանն առաջին անգամ ընտրվել է Իրանի մայրաքաղաք [[Աղա Մոհամմադ խան Ղաջար|Աղա Մոհամմադ խան]]ի կողմից 1786 թվականին՝ նպատակ ունենալով մոտիկ լինել իրանական տարածքներին [[Կովկաս]]ում, մինչ դրանք կանցնեին Ռուսական կայսրությանը [[Ռուս-պարսկական պատերազմներ]]ի ընթացքում և խուսափելով հակառակորդ տոհմերի հետ ընդհարումից։ Մայրաքաղաքը փոփոխվել է բազմաթիվ անգամ և Թեհրանը [[Պարսկաստանի մայրաքաղաքներ|Պարսկաստանի պատմության 32-րդ մայրաքաղաքն է]]։ Մեծածավալ շինարարություններ քաղաքում սկսվել են 1920-ական թվականներից և Թեհրան ներգաղթեցին մեծ թվով իրանցիներ 20-րդ դարում<ref>{{cite encyclopedia |url=http://www.britannica.com/EBchecked/topic/585619/Tehran |title=Tehran (Iran) : Introduction – Britannica Online Encyclopedia |encyclopedia=Encyclopædia Britannica |access-date=2012-05-21 |date= |archive-date=2012-03-30 |archive-url=https://web.archive.org/web/20120330180118/http://www.britannica.com/EBchecked/topic/585619/Tehran |url-status=live }}</ref>։
 
Թեհրանում կան մեծ թվով պատմական հուշարձաններ, ներառյալ թագավորական համալիրներ [[Գոլեսթանի պալատ|Գոլեսթանը]], [[Սաադաբադ համալիր|Սաադաբադը]] և [[Նիավարան համալիր|Նիավարան]]ը, որտեղ հանգրվանել են իրանական կայսրեական վերջին երկու տոհմերը։ Թեհրանի տեսարժան վայրերից են [[Թեհրանի Ազատության աշտարակ]]ը, որը կառուցվել է [[Մոհամմադ Ռեզա Փահլավի]]ի օրոք 1971 թվականին Իրանական կայսրության հիմնադրման 2500-րդ տարեդարձի առիթով, և [[Միլադի աշտարակ]]ը, որը աշխարհում վեցերորդ ամենաբարձր աշտարակն է և կառուցվել է 2007 թվականին։ Վերջերս կառուցված տեսարժան վայրերից է [[Բնության կամուրջ (Իրան)|Բնության կամուրջն]] է, որի շինարարությունն ավարտվել է 2014 թվականին<ref name="archdaily">{{Cite web |url=http://www.archdaily.com/566387/tabiat-pedestrian-bridge-diba-tensile-architecture |title=Tabiat Pedestrian Bridge / Diba Tensile Architecture |publisher=[[ArchDaily]] |date=November 17, 2014 |access-date=October 12, ։2015 |archive-date=September 23, 2015 |archive-url=https://web.archive.org/web/20150923211329/http://www.archdaily.com/566387/tabiat-pedestrian-bridge-diba-tensile-architecture/ |url-status=live }}</ref>
 
Թեհրանի բնակչության մեծամասնությունը [[պարսիկներ|պարսկախոս]] են<ref name="tabnak"/><ref name="Mohammad">{{Cite book |author=Abbasi-Shavazi, Mohammad Jalal; McDonald, Peter; Hosseini-Chavoshi, Meimanat. |title=The Fertility Transition in Iran: Revolution and Reproduction |publisher=Springer |date=September 30, 2009 |pages=100–101 |chapter=Region of Residence}}</ref> և բնակչության մոտ 99%-ը խոսում և հասկանում է [[պարսկերեն]], բայց կան մեծ թվով այլազգի բնակիչներ, որոնց համար պարսկերենը երկրորդ լեզուն է<ref>{{Cite book |author=Schuppe, Mareike. |title=Coping with Growth in Tehran: Strategies of Development Regulation |publisher=GRIN Verlag |date=2008 |page=13 |quote=Besides Persian, there are Azari, Armenian, and Jewish communities in Tehran. The vast majority of Tehran's residents are Persian-speaking (98.3%).}}</ref>։
 
Թեհրանում կա մեկ միջազգային օդանավակայան ([[Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայան]]) և մեկ ազգային օդանավայան ([[Մեհրաբադ միջազգային օդանավակայան|Մեհրաբադ օդանավակայան]]), [[Թեհրանի երկաթգծի կայարան|մեկ կենտրոնական երկաթգծի կայարան]], արագ գործող [[Թեհրանի մետրո]], արագ ավտոբուսային համակարգ, տրոլեյբուսներ և մեծ մայրուղիների ցանց։
 
 
 
 
== Պատմություն ==