«Օդապարուկ թռցնողը»–ի խմբագրումների տարբերություն

չ
Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
չ (+ գրքի շապիկ)
չ (Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589))
 
|վիքիքաղվածք =
}}
«'''Օդապարուկ թռցնողը'''», ամերիկացի աֆղան գրող [[Խալեդ Հոսսեինի]]ի առաջին վեպն է:է։ Լույս է տեսել [[2003]] թվականին «Riverhead Books» հրատարակչության կողմից:կողմից։
 
Վեպը պատմում է [[Աֆղանստան]]ի [[Քաբուլ]] քաղաքում ապրող Ամիր անունով տղայի և նրա ամենամտերիմ ընկերոջ՝ Հասանի մասին, որը Ամիրի հոր ծառայի տղան էր:էր։ Ամիրն ու Հասանը ծնված օրվանից անբաժան են եղել և իրենց մանկության գրեթե յուրաքանչյուր պահը միասին են անցկացրել:անցկացրել։ Այնուամենայնիվ, մի օր, երբ Ամիրն ականատես է լինում Հասանի հանդեպ գործադրվող դաժան բռնությանը, ոչինչ չի ձեռնարկում, փոխարենը նպաստում է Հասանի և նրա հոր հեռանալուն՝ սեփական մեղքի զգացումից ազատվելու համար:համար։ Այդ դեպքերի հիշողությունները և խղճի խայթը շարունակում են հետապնդել նրան գրեթե երկու տասնամյակ՝ մինչև այն օրը, երբ նա, որպես փոխհատուցում, վտանգից ազատում և իր խնամքի տակ է վերցնում սպանված Հասանի որդուն:որդուն։
 
Նախ տարածվելով գրական ակումբներում՝ «Օդապարուկ թռցնողը» դարձել է միջազգային բեսթսելլեր և գրեթե երկու տարի զբաղեցրել «New York Times»-ում բեսթսելլերների առաջին հորիզոնականը:հորիզոնականը։ 2007 թվականին նկարահանվել է համանուն ֆիլմը, ստեղծվել են մի քանի թատերական ներկայացումներ և գրաֆիկական նովել:նովել։
 
= Հրատարակումը =
1999 թվականին դեռ բժշկական ոլորտում աշխատող Խալեդ Հոսսեինին լուրերից տեղեկանում է, որ Թալիբանն Աֆղանստանում արգելել է օդապարուկ թռցնել:թռցնել։ Քանի որ մանկության տարիներին օդապարուկ թռցնելը նրա սիրելի զբաղմունքներից էր, Հոսսեինին որոշում է պատմվածք գրել Քաբուլում օդապարուկ թռցնող երկու տղաների մասին:մասին։ Հոսեյնին իր ստեղծագործությունն ուղարկում է «[[Esquire (magazine)|Esquire]]» և «[[The New Yorker]]» ամսագրերին և երկուսից էլ մերժում է ստանում:ստանում։ Պատմվածքին կրկին վերադառնում է 2001 թվականի մարտին և իր ընկերոջ խորհրդով այն ընդարձակելով դարձնում է վեպ:վեպ։ 2003 թվական մայիսի 29-ին վեպը հրատարակվում է «[[Riverhead Books]]» հրատարակչության կողմից:կողմից։ Հոսսեինին մեկ տարով թողնում է իր՝ բժշկի աշխատանքը՝ գրքի գովազդով զբաղվելու և դրա հետ կապված տարբեր միջոցառումների մասնակցելու համար:համար։
 
«Օդապարուկ թռցնողը» թարգմանվել է 42 լեզուներով՝ հրատարակվելով 38 երկրներում:երկրներում։
 
Վեպի հաջողությունը Խալեդ Հոսեյնիին վերջապես հնարավորություն է տալիս ամբողջությամբ նվիրվելու իր ամենասիրելի զբաղմունքին՝ գրելուն:գրելուն։ Եվս մեկուկես տարի բժշկությամբ զբաղվելուց հետո նա լքում է այդ ասպարեզը:ասպարեզը։ Հեղինակը իր որոշումը բացատրել է հետևյալ խոսքերով. «Բժշկությունն իմ պարտադրված ամուսնությունն էր, իսկ գրելը՝ սիրուհիս»:։
 
= Սյուժե =
Ամիրը՝ մի ունևոր փաշտունի տղա, և Հասանը՝ Ամիրի հոր ծառայի՝ հազարա Ալիի որդին, իրենց օրերն անցկացնում են օդապարուկ թռցնելով դեռևս խաղաղ Քաբուլ քաղաքում:քաղաքում։ Ըստ Ամիրի՝ Հասանը լավագույն օդապարուկ թռցնողն է և նույնիսկ օդապարուկին չնայելով կարող է ճշգրիտ կռահել, թե այն որտեղ կընկնի:կընկնի։ Ամիրի մեծահարուստ առևտրական հայրը, չնայած որ սիրում էր տղաներից երկուսին էլ, Ամիրի հանդեպ ավելի բծախնդիր է և հաճախ է քննադատում նրան թույլ ու վախկոտ լինելու համար:համար։ Ամիրի հանդեպ ավելի սիրալիր հայրական խնամք է ցուցաբերում Բաբայի մտերիմ ընկերը՝ Ռահիմ Խանը, որը նկատում է գրելու հանդեպ նրա սերը և խրախուսում է նրան:նրան։ Ալին նրանց տանը և Բաբայի կյանքում առանձնահատուկ տեղ ուներ. թերևս դա նրանց գաղտնիքն էր, որ անխզելիորեն կապել էր նրանց:նրանց։
 
Նրանցից մի քանի տարով մեծ Ասեֆ անունով մի վայրագ տղա շարունակ ծաղրում է Ամիրին հազարայի հետ ընկերություն անելու համար՝ հազարաներին ստորադաս համարելով փաշտուններից:փաշտուններից։ Մի օր, երբ նա պատրաստվում է հարվածել Ամիրին, Հասանը պաշտպանում է նրան՝ սպառնալով կրակել պարսատիկով:պարսատիկով։ Ասեֆը երդվում է վրեժ լուծել նրանից:նրանից։
 
Քաբուլում օդապարուկ թռցնելու ամենամյա մրցույթներից մեկում Ամիրին հաջողվում է հաղթել և վերջապես արժանանալ Բաբայի հավանությանը:հավանությանը։ Մրցանակի՝ օդապարուկի հետևից վազում է Հասանը՝ «Քեզ համար՝ թեկուզ հազար անգամ» ասելով:ասելով։ Օդապարուկի ընկած վայրում հանդիպում է Ասեֆին, որը նույնպես մասնակցում էր մրցույթին և փորձում էր խլել օդապարուկը:օդապարուկը։ Հասանը հրաժարվում է օդապարուկը նրան տալուց, ինչի համար անգթորեն «պատժվում է»:։ Ամիրը ականատես է լինում այդ ամենին, սակայն վախենալով չի միջամտում:միջամտում։ Իմանալով, որ օդապարուկը տուն չտանելու դեպքում կկորցնի Բաբայի հավանությունը՝ նա տուն է վերադառնում իր «մրցանակով» և Բաբային ոչինչ չի պատմում կատարվածի մասին:մասին։ Սակայն մշտապես տանջող մեղավորության զգացումը նրան դրդում է խուսափել Հասանից:Հասանից։ Ի վերջո նա եզրակացնում է, որ կյանքը շատ ավելի հեշտ կլիներ առանց Հասանի մշտական ներկայության:ներկայության։ Նա որոշակի գումար և մի ժամացույց է թաքցնում վերջինիս ներքնակի տակ՝ այն հույսով, որ Բաբան դա գողություն կհամարի և դուրս կհանի Հասանին ու նրա հորը իրենց տնից:տնից։ Երբ Բաբան հայտնաբերում է «գողացված» իրերը, կանչում է իր սիրելի ծառաներին՝ այդ հարցը պարզաբանելու համար:համար։ Հասանը, ամեն բան հասկանալով, միևնույնն է, իր վրա է վերցնում հանցանքը:հանցանքը։ Ի զարմանս Ամիրի՝ Բաբան, որը նրան բազում անգամներ ասել էր, որ չկա ավելի սոսկալի արարք, քան գողությունը, ներում է Հասանին:Հասանին։ Բաբայի այդ անհասկանալի արարքի դրդապատճառը Ամիրը դեռ կբացահայտի:կբացահայտի։
 
Հասանն ու Ալին այնուամենայնիվ հեռանում են, ինչը խորապես վշտացնում է Բաբային:Բաբային։ Չնայած որ նրանց հեռանալու հետ Ամիրը ազատվում է իր վախկոտության և դավաճանության մշտական հիշողություններից, բայց նա շարունակում է ապրել դրանցով, մինչև կյանքը նրան երկրորդ հնարավորությունն է տալիս՝ սեփական վախերը մի կողմ դնելով ուղղելու անցյալի սխալը:սխալը։
 
Վեպի խորքում ընկած է Ռահիմ Խանի այն միտքը, որ չնայած մարդու կատարած անջնջելի և աններելի հանցանքներին՝ մշտապես «կրկին լավը դառնալու հնարավորություն կա»:։
 
= Կերպարներ =
* '''Ամիրը''' վեպի պատմողն ու գլխավոր հերոսն է:է։ Ծնվել է ունևոր փաշտունի ընտանիքում՝ ծննդաբերության ժամանակ կորցնելով մորը:մորը։ Վաղ հասակից նա սիրում էր պատմություններ հորինել և պատմել դրանք:դրանք։ Նրա նախասիրությունը խրախուսվում է Ռահիմ Խանի կողմից, որը հորդորում է զարգացնել տաղանդը և գրող դառնալ:դառնալ։
* '''Հասանը''' Ամիրի լավագույն ընկերն է ու նրա հոր ծառայի տղան:տղան։ Նա հավատարիմ է Ամիրին և նրա ընտանիքին, պաշտպանում է ընկերոջը վտանգի ժամանակ և միշտ պատրաստ է լսելու ու քաջալերելու նրան:նրան։ Գերագույն հաճույք էր ստանում Ամիրի պատմությունները լսելուց, չնայած որ կրթություն չէր ստացել և կարդալ չգիտեր:չգիտեր։
* '''Ասեֆը''', լինելով փաշտունի և գերմանացու որդի, ինքն իրեն համարում է փաշտուն և վերևից է նայում հազարաներին, որոնց նա ստորադաս է համարում փաշտուններից:փաշտուններից։ Պատանեկան տարիներն անցկացնում է ուրիշներին ճնշելով և ֆիզիկական բռնության ենթարկելով:ենթարկելով։
* '''Բաբան''' Ամիրի հայրն է, մեծահարուստ և բոլորի կողմից հարգված գործարար:գործարար։ Օգնում է իր համայնքին՝ աշխատատեղեր ստեղծելով և նոր որբանոց կառուցելով:կառուցելով։ Թերահավատորեն վերաբերվելով կրոնականությանը՝ նա յուրաքանչյուր որոշում կայացնում է բարոյական իր արժեքների հիման վրա:վրա։ Նա Ամիրին վաղ տարիքից սովորեցնում է, որ գողությունն ամենավատ արարքն է՝ լինի դա նյութական առարկա, թե ճշմարտությունն իմանալու ինչ-որ մեկի իրավունքը:իրավունքը։
* '''Ալին''' Բաբայի ծառան է և Հասանի հայրը:հայրը։ Ամբողջ կյանքում հավատարմորեն ու ջանասիրաբար ծառայել է Բաբայի ընտանիքին:ընտանիքին։ Նա ցույց չի տալիս զգացմունքները որդու հանդեպ:հանդեպ։ Հաճախ ենթարկվում է երեխաների ծաղրին՝ հազարա լինելու և պոլիոմիելիտ հիվանդության պատճառով կաղալու համար:համար։
* '''Ռահիմ Խանը''' Բաբայի հավատարիմ ընկերն ու գործընկերն է և միակ մարդը, որը գիտի Բաբայի բոլոր գաղտնիքները:գաղտնիքները։ Նա Ամիրի հանդեպ հայրական սեր ու խնամք է ցուցաբերում՝ լրացնելով Բաբայի սառնությունից և անտարբերությունից առաջացած Ամիրի ուշադրության ու ջերմության կարիքը:կարիքը։ Նկատելով Ամիրի՝ գրելու հանդեպ սերը, խրախուսում է նրան գրող դառնալ:դառնալ։
* '''Սորայան''' երիտասարդ աֆղան աղջիկ է, որին Ամիրը սիրահարվում է և ի վերջո ամուսնանում նրա հետ:հետ։ Սորայան աֆղան գեներալ Թահերիի դուստրն է:է։ Ցանկանում է դառնալ անգլերենի ուսուցչուհի:ուսուցչուհի։
* '''Սոհրաբը''' Հասանի որդին է, որը և՛ արտաքնապես, և՛ բնավորությամբ շատ նման էր իր հորը:հորը։
* '''Սանուաբարը''' Ալիի կինն է և Հասանի մայրը, որը Հասանի մանկության տարիներին լքել էր իր ընտանիքը:ընտանիքը։
* '''Ֆարիդը''' տաքսու վարորդ է, որը սկզբում կոպիտ է վերաբերվում Ամիրին, սակայն որոշ ժամանակ անց ընկերանում է նրա հետ:հետ։ Պատերազմի ժամանակ նա կորցրել էր իր յոթ զավակներից երկուսին, ինչպես նաև ականի պայթյունի հետևանքով՝ իր ձեռքի և ոտքի մատներից մի քանիսը:քանիսը։
 
= Հանրային ընդունելություն =
«Օդապարուկ թռցնողը» լայն ընդունելություն է գտել ամբողջ աշխարհում՝ հեղինակի հաջորդ գրքի հետ վաճառվելով մոտ 38 միլիոն օրինակ և արժանանալով բազում մրցանակների, այդ թվում՝ «Կյանքի գրականությունը», «Ալեքս» և հարավաֆրիկյան «Բոեկե»<ref name=":0">{{Cite web|url=http://khaledhosseini.com/media-pages/book-facts/|title=Book Facts - Khaled Hosseini|website=khaledhosseini.com|language=en-US|accessdate=2017-06-20}}</ref>:։ Վեպը «Սան Ֆրանցիսկոյի ժամանակագրություն» և «Entertainment Weekly» թերթերում 2003 թվականին ճանաչվել է տարվա լավագույն գիրք<ref name=":0" />:։
 
«Wired Magazine» ամսագրի հոդվածագիր Թոնի Սիմսը գրել է, որ գիրքը «ներկայացնում է մի տառապած ազգի գեղեցկությունն ու ցավը՝ պատմելով հասարակության հակառակ բևեռներին պատկանող երկու տղաների անհավանական ընկերության և հոր ու որդու միջև խնդրահարույց, բայց հարատևող հարաբերության մասին»:։
 
«The Guardian» թերթի հեղինակ Ամելիա Հիլի կարծիքով վեպը «միաժամանակ և՛ ողբերգական է, և՛ ոգեշնչող»:։
 
ԱՄՆ-ի 19-րդ աֆղան դեսպանը՝ Սայիդ Թայեբ Ջավադը, հրապարակավ իր հավանությունն է տվել գրքին ասելով, որ այն կօգնի ամերիկացի հասարակությանը՝ պատկերացում կազմելու աֆղանական մշակույթի  ու հասարակական կյանքի մասին:մասին։
 
Աֆղան հասարակությանը ներկայացնելու առնչությամբ եղել են նաև քննադատական կարծիքներ որոշ ամերիկացի աֆղան ընթերցողների կողմից, որոնք վիրավորվել են Հոսեյնիի՝ փաշտուններին որպես ճնշողի, իսկ հազարաներին՝ ճնշվածի ներկայացնելուց:ներկայացնելուց։ Սակայն մի հարցազրույցի ժամանակ Հոսեյնին այդ քննադատություններին արձագանքել է՝ ասելով. «Նրանք երբեք չեն ասում, որ ես ճշմարտությանը հակառակ բաներ եմ ներկայացնում. նրանց միակ գանգատն է. «Ինչո՞ւ ես խոսում այդ բաների մասին և մեզ խայտառակում:խայտառակում։ Դու չե՞ս սիրում քո երկիրը»»:։
 
== «Օդապարուկ թռցնողը»՝ հայերեն ==
Վեպը հայ ընթերցողին է ներկայացրել [[Զանգակ (հրատարակչություն)|«Զանգակ»]] հրատարակչու­­­­­­թյունը 2017 թվականին<ref>[http://zangak.am/product_info.php?products_id=1393&language=am Օդապարուկ թռցնողը, «Զանգակ» հրատարակչություն]</ref>։ Հայերեն թարգմանության հեղինակն է Մարիա Սադոյանը։
 
«Օդապարուկ թռցնողը» Խալեդ Հոսեյնիի՝ հայերեն թարգմանված երկրորդ վեպն է:է։ 2016 թվականին «Զանգակ» հրատարակչությունը լույս էր ընծայել հեղինակի «[[Եվ արձագանքեցին լեռները]]» վեպը՝ Անուշ Սեդրակյանի թարգմանությամբ<ref>[http://zangak.am/product_info.php?products_id=1267&language=am Եվ արձագանքեցին լեռները, «Զանգակ» հրատարակչություն]</ref>։
 
== Ծանոթագրություններ ==