«Միրաբալ քույրեր»–ի խմբագրումների տարբերություն

Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
(վիքիֆիկացում)
(Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8)
 
1960 թվականի նոյեմբերի 25-ին Պատրիան, Միներվան, Մարիա Թերեզան և իրենց վարորդը այցելել են Մարիա Թերեզայի և Միներվայի բանտարկված ամուսիներին այցելության։ Տուն վերադառնալու ճանապարհին նրանց ճանապարհը փակել են Տրուխիլիոյի կողմանկիցները, որոնք քույրերին ու վարորդին ծեծել են և դաժանաբար սպանել։ Սպանությունից հետո աղջիկների մարմիները դրել են «Jeep» մակնիշի ավտոմեքենայի մեջ, որը իբր դուրս էր եկել լեռնային ճանապարհից և այն որակավորել են որպես դժբախտ պատահար<ref>{{cite web|title=Las Mariposas: The Mirabal Sisters' Role as Heroines of the Dominican Republic|url=http://www.stmuhistorymedia.org/las-mariposas-the-mirabal-sisters-role-as-heroines-of-the-dominican-republic/|website = stmuhistorymedia.org|access-date=25 November 2017}}</ref>։ Զոհերի մարմիններն ավելի ուշ հայտնաբերվել են տեղի բնակիչների կողմից։
 
Դոմինիկյան Հանրապետության բնակիչները հստակ գիտակցել են, որ դա Ռաֆայել Տրուխիլոյի կողմից պատվիրված սպանություն է, ինչից հետո բռնապետության դեմ քաղաքական շարժումն ավելի է ուժեղացել երկրում։ Քույրերից Դեդեն, որն այդ ժամանակ իրենց հետ չի եղել, հետագայում ներկայացրել է իրենց պատմությունը։ Միներվան և Տրուխիլիոն հանդիպել են 1949 թվականին՝ Սան Կրիստոբալի տոնակատարության ժամանակ և հենց այդ ժամանակ էլ Տրուխիլիոն սիրային առաջարություն է արել երիտասարդ Միներվային և ստացել բացասական պատասխան<ref name="LearnToQuestion">{{cite web|url=http://www.learntoquestion.com/seevak/groups/2000/sites/mirabal/English/assassination_fs.html|title=The Mirabal Sisters|publisher=LearnToQuestion.com|access-date=15 June 2012|archive-date=25 June 2012|archive-url=https://web.archive.org/web/20120625054016/http://www.learntoquestion.com/seevak/groups/2000/sites/mirabal/English/assassination_fs.html|dead-url=yes}}</ref><ref name="EFE">{{cite news|last=Ferullo|first=Giovanna|title=Violencia y discriminación de la mujer, un problema muy grave en R.Dominicana|url=http://noticias.latam.msn.com/co/internacional/articulo_efe.aspx?cp-documentid=30300013|access-date=10 June 2013|newspaper=MSN Noticias|date=26 August 2011|agency=EFE|location=Panamá|language=es|quote=(...) Once años antes del triple asesinato, 'había habido una intención del dictador de sumar a mi madre a la lista de mujeres que le pertenecían, como las vacas de sus fincas', algo a lo que Minerva se negó, contó Tavárez Mirabal. <br> A partir de allí nació la 'obsesión' de Trujillo contra la familia Mirabal, que empeoró cuando se percató de que una mujer, Minerva, era la 'organizadora del movimiento de oposición más importante que tuvo que enfrentar en 30 años de dictadura', añadió.|archive-url=https://web.archive.org/web/20131203034941/http://noticias.latam.msn.com/co/internacional/articulo_efe.aspx?cp-documentid=30300013|archive-date=3 December 2013|url-status=dead}}</ref>։ Միներվայի ծնողներն աղջկան իրավաբանական դպրոց ընդունվելու արգելք են դրել՝ կապված այդ մտավախությունների հետ, որ աղջիկը հետագայում կզբաղվի քաղաքականությամբ և կդառնա Տրուխիլիոյի զոհը։ Վեց տարի անց ծնողները համաձայնության են եկել․ աղջիկն ընդունվել է [[Սանտո Դոմինգո]]յի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և այն ավարտել գերազանցությամբ<ref name="Hanrahan 12">{{Cite journal|last=Hanrahan|first=Maura|date=Fall 2005|title=Remembering the Butterflies [Murder of Mirabal Sisters] [International Day to Eliminate Violence Against Women]|journal=Herizons|volume=19|pages=12|via=Proquest Gender Watch}}</ref>։ Միներվան համարվում է երկրի առաջին կինը, որն ավարտել է Սանտո Դոմինգոյի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ<ref name="Hanrahan 12"/>։ Տրուխիլիոյին մերժելու պատճառով Միներվան իրավաբանի լիցենզիա չի ստացել և չի կարողացել իր մասնագիտությամբ աշխատել<ref>{{Cite web|title=Alexander Street, a ProQuest Company|url=https://video.alexanderstreet.com/watch/code-name-butterflies|access-date=2021-03-15|website=video.alexanderstreet.com}}</ref>։
[[Պատկեր:KMO 157030 03580 1 t236 204404.jpg|մինի|Ռաֆայել Տրուխիլոյի ավտոմեքենան սպանությունից հետո, հունիս 1961 թվական]]
Աղջիկների սպանությունը ինչպես նաև շատ այլ իրադարձություններ հիմք են հանդիսացել Ռաֆայել Տրուխիլոյի ռեժիմի դեմ պայքարի․ Դոմինիկյան Հանրապետության քաղաքացիները սկսել են իրենց պայքարը Տրուխիլոյի իշխանության դեմ։ 1961 թվականի մայիսի 30-ին Տրուխիլյոն դարան է ընկել ավտոճանապարհին և գնդակահարվել է սեփական մեքենայում<ref>{{cite web|url=http://www.moreorless.au.com/killers/trujillo.html|title=Moreorless: Heroes & Killers of the 20th century|last=Harris|first=Bruce|accessdate=2011-11-12|archiveurl=https://www.webcitation.org/638oxTW2j?url=http://www.moreorless.au.com/killers/trujillo.html|archivedate=2011-11-12|deadlink=yes}}</ref>։