«Մայքլ Սթոուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Մայքլ Սթոուն ծնվել է Անգլիայի [[Լիդս]] քաղաքում, 1938 թվականին։ 1941 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է [[Ավստրալիա]]յի, [[Սիդնեյ]] քաղաք, որտեղ նա մեծացել է։ Սթոունը Հյուսիսային Սիդնեյի տղաների ավագ դպրոցում գերազանց առաջադիմությամբ սովորել է լատիներեն, եբրայերեն և հունարեն<ref>NSBHS Leaving Certificate 1955</ref>։ 1956–19601956-1960 թվականներին սովորել է [[Մելբուռնի համալսարան]]ում և ստացել բակալավրի աստիճան<ref>{{Cite web|url=http://www.fundamentalarmenology.am/Article/15/560/MICHAEL-E.-STONE---80.html|title=MICHAEL E. STONE - 80|website=www.fundamentalarmenology.am|language=en-US|accessdate=2021-06-28}}</ref>։ Նրա հայրը եղել է [[Սիդնեյի համալսարան]]ի միջազգային իրավունքի պրոֆեսոր և [[Երուսաղեմի հրեական համալսարան]]ի [[Հարի Ս. Թրուման]]ի անվան ինստիտուտի առաջին նախագահը։
 
1961-1965 թվականներին ուսանել է ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանում և ստացել փիլիսոփայական դոկտորի կոչում։ 1966 թվականին տեղափոխվել է Իսրայել և [[Երուսաղեմի հրեական համալսարան]]ում դասախոսել համեմատական կրոնագիտություն։ Մեկ տարի անց ստացել է դոկտորի կոչում։ 1980 թվականին նա դարձել է հայագիտության և կրոնագիտության պրոֆեսոր։ Նունյ թվականին հիմնադրել է Հայագիտական միջազգային ասոցիացիան ({{lang-en|Association Internationale des Études Arméniennes}}), որի նախագահն է եղել մինչև 2000 թվականը։ Այժմ կազմակերպությանն անդամակցում է մոտ 200 հետազոտող։
 
1992 թվականին նա գրել է «Պատմություն Ադամի և Եվայի մասին» աշխատությունը<ref>A History of the Literature of Adam and Eve. Atlanta: Scholars Press</ref>,1992, իսկ 1999 թվականինին պրոֆեսոր Գարի Անդերսոնի հետ հրատարակել այդ թեմայով գիրք<ref>{{Cite web|url=http://worldcat.org/identities/lccn-n50010572/|title=Stone, Michael E. 1938-}}</ref> <ref>A Synopsis of the Books of Adam and Eve (2nd revised ed.). Atlanta: Scholars Press. 1999.</ref>։
 
2000 թվականին Գարի Անդերսոնի հետ նա հրատարակել է Ադամի գրականության վերաբերյալ ուսումնասիրությունների ժողովածուն<ref>nderson, G.A.; Stone, M.E.; Tromp, J., eds. (2000), "Studies in the Books of Adam and Eve", Literature on Adam and Eve, Leiden: Brill</ref>։