«Պավել Աբանկին»–ի խմբագրումների տարբերություն

չ
Առանց խմբագրման ամփոփման
չ
 
[[1920]] թվականից աշխատել է [[Դոնի Ռոստով]]ի նավահանգիստում, ուսանում է ծովագնացության վարժարանի նախապատրաստական դպրոցում, երկկայմ շոգենավի մեքենավար է եղել, սովորել է ջրային տրանսպորտի տեխնիկումում։ [[1923]] թվականին ընդունվել, [[1927]] թվականին ավարտել է Լենինգրադի Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմածովային ինստիտուտը, որից հետո 1927-1933 թվականներին ծառայել է Բալթյան նավատորմիղի «Փարիզի կոմունա» գծանավի վրա։ Օրանիենբաումում սովորել է օդաչուների դպրոցում, նշանակվել ավիաջոկատների, ավիաէսկադրիլների և ավիաբրիգադների հատուկ շտաբի պետ։
 
[[1937]] թվականին ավարտելով Ն. Գ. Կուզնեցովի անվան ռազմածովային ակադեմիան՝ նշանակվում է Եյսկի ռազմածովային ավիացիոն վարժարանի ռազմական կոմիսար։ [[1939]] թվականի հունիսից ծառայել է Խաղաղօվկիանոսյան նավատորմիղում։ [[1945]] թվականի մայիսի 21-ին նրան շնորհվում է կոնտր-ադմիրալի կոչում։ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ Ամուրյան ռազմական նավակազմի հրամանատարն էր, [[1943]] թվականի կեսերից ղեկավարում է Օնեժյան ռազմական նավակազմը, [[1944]] թվականի հունվարից վերադառնում է Հեռավոր Արևելք։ [[1944]] թվականի սեպտեմբերից նշանակվում է Ռազմածովային ակադեմիայի պետ, [[1945]] թվականից՝ ԽՍՀՄ Ռազմածովային գլխավոր հրամանատարությունում կադրերի գծով տեղակալ, [[1947]] թվականից՝ նավաշինության և սպառազինության գծով տեղակալ։ 1950 թվակաիցթվականից եղել է Ռազմածովային նախարարի տեղակալ։ [[1951]] թվականին ստանում է ադմիրալի կոչում։ 1952-1958 թվականների եղել է Ռազմածովային ուժերի ջրագրության վարչության պետ։ 1960 թվականին առողջական խնդիրների պատճառով թողել է աշխատանքը։
 
Վախճանվել է 1965 թվականի օգոստոսի 15-ին Լենինգրադում։