«Յուրի Լյուբիմով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 17.
1946 թվականից՝ Վախթանգովի թատրոնի դերասան: Նշանավոր դերերից են՝ Օլեգ Կոշևոյ՝ Ա. Ֆադեևի "Երիտասարդ գվարդիա" (1947), Կիրիլ Իզվեկով՝ Կ. Ֆեդինի "Առաջին ուրախություններ" և "Անսովոր հրաշք" (1950, 1951), և այլն: [[Մաքսիմ Գորկի|Մաքսիմ Գորկու]] "Եգոր Բուլիչովը և ուրիշներ" պիեսում Տելյատինի դերի համար 1952 թ. արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի: Նկարահանվել է քսանից ավելի ֆիլմերում ("Մենամարտ", 1945; "Միչուրին", 1948; "Երեք հանդիպում", 1948; "Կուբանի կազակներ", 1949; "Կայեն XVIII", 1963; "Ընդամենը մի քանի խոսք պարոն դե Մոլիերի պատվին", 1975; և այլն): 1964-ին հիմնել է Տագանկայի նշանավոր թատրոնը: Այդ տարիների նրա հայտնի բեմադրություններից են՝ [[Բերտոլդ Բրեխտ]]ի «[[Բարի մարդը Սեզուանից]]» (1964), [[Սերգեյ Եսենին]]ի «Պուգաչով» (1967), [[Մոլիեր]]ի «Տարտյուֆ» (1968), [[Շեքսպիր]]ի «Համլետ» (1971), «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են…», [[Միխայիլ Բուլգակով]]ի «Վարպետն ու Մարգարիտան», «Վլադիմիր Վիսոցկի» (1981): 1970-ականների կեսերին Լյուբիմովի թատրոնը աշխարհի ճանաչված թատերական կենտրոններից է. մինչև իսկ արտասահմանից հյուրեր են ժամանում հատուկ նրա բեմադրությունները դիտելու և հյուրախաղերի հրավիրելու համար:<ref>[http://slovari.yandex.ru/%D1%8E%D1%80%D0%B8%D0%B9%20%D0%BB%D1%8E%D0%B1%D0%B8%D0%BC%D0%BE%D0%B2/%D0%9A%D1%82%D0%BE%20%D0%B5%D1%81%D1%82%D1%8C%20%D0%BA%D1%82%D0%BE%20%D0%B2%20%D0%BA%D1%83%D0%BB%D1%8C%D1%82%D1%83%D1%80%D0%B5/%D0%9B%D1%8E%D0%B1%D0%B8%D0%BC%D0%BE%D0%B2%20%D0%AE%D1%80%D0%B8%D0%B9%20%D0%9F%D0%B5%D1%82%D1%80%D0%BE%D0%B2%D0%B8%D1%87/ Կենսագրություն. Ով ով է մշակույթում]</ref> 1976 թ. Լյուբիմովի բեմադրած "Համլետը" (գլխ. դերում՝ Վ. Վիսոցկի) հարավսլավական հեղինակավոր ''ԲԻՏԵՖ'' միջազգային փառատոնում արժանանում է գրան-պրիի: Լյուբիմովին է հանձնվում նաև [[Վարշավա]]յի II միջազգային թատերական հանդիպման առաջին մրցանակը (1980): [[Վլադիմիր Վիսոցկի|Վիսոցկու]] մահից և Տագանկայի թատրոնի շենքում Լյուբիմովի կազմակերպած համաժողովրդական սգո հրաժեշտից հետո նրա ներկայացումները արգելվեցին կոմունիստական ​​իշխանությունների կողմից, իսկ 1984 թվականին նա զրկվեց խորհրդային քաղաքացիությունից: Այնուհետև Արևմուտքում նա շարունակեց ռեժիսորի կարիերան: Նա աշխատում էր [[Իսրայել]]ի, [[ԱՄՆ]]-ի, [[Մեծ Բրիտանիա]]յի, [[Սկանդինավիա]]յի, [[Ֆրանսիա]]յի, [[Իտալիա]]յի և [[Գերմանիա]]յի լավագույն բեմերում (Քովեն-Գարդեն և այլն), թողարկում էր նաև փայլուն օպերային բեմադրություններ, այդ թվում` [[Լա Սկալա]]յում և Գրան-Օպերայում: 1983 թ. [[Լոնդոն]]ում Լյուբիմովի բեմադրած «Ոճիրն ու պատիժը» (ըստ Դոստոևսկու) արժանացավ ''Evening Standard'' մրցանակին: Այդ տարիներին ԽՍՀՄ-ում Լյուբիմովի անունն արգելված էր և նույնիսկ հանվել էր իր բեմադրած ներկայացումների աֆիշներից:<ref>[http://www.svobodanews.ru/Transcript/2007/09/30/20070930012736330.html Հարցազրույց Ազատություն ռադիոկայանին]</ref>
 
1989 թ. Լյուբիմովը կրկին ղեկավարեց Տագանկայի թատրոնը, որտեղիցբեմադրեց նախկինում արգելված ներկայացումներից, վերականգնեց մի քանի հին աշխատանքներ: 1993-ին ԽՍՀՄ մշակույթի նախկին նախարար Ն. Գուբենկոյի գլխավորությամբ թատրոնի դերասանների մի մասն առանձնացավ (նրանք մեղադրում էին Լյուբիմովին` երկրից հաճախ բացակայելու ու պայմանագրային հարաբերությունների կողմնակից լինելու մեջ) և գրավեց թատրոնի նոր շենքը: Լյուբիմովը շարունակեց աշխատանքը հին շենքում՝ արձանագրելով մի շարք ստեղծագործական հաջողություններ ու արժանանալով նորանոր մրցանակների (Բոննի միջազգային թատերական փառատոնի գրան-պրի, "Տրիումֆ", "Ոսկե դիմակ" ևն): Տագանկայի թատրոնից վերջնականապես հեռացավ 2011-ին՝ [[Չեխիա]]յում տեղի ունեցած սկանդալից հետո՝ չկարողանալով այլևս հանդուրժել դերասանների պահվածքը: Պատերին նշանավոր մարդկանց ([[Սերգեյ Փարաջանով]], Անդրեյ Տարկովսկի, [[Լոուրենս Օլիվիե]] և այլք) հիացական գրառումները կրող՝ Լյուբիմովի կաբինետը պահպանվում է պետության կողմից: 2012 թ. բեմի 94-ամյա վարպետի մոնումենտալ 4-ժամանոց բեմադրությունը Վախթանգովի թատրոնում (Ֆ. Դոստոևսկու «ԴևերԴևերը») քննադատների կարծիքով նրա կեսդարյա ռեժիսորական կարիերայում նոր էջ բացեց:<ref>[http://www.radiovesti.ru/articles/2012-03-27/fm/39876 Ռուսական թատրոնի նահապետի ''նախազգուշացումն աշխարհին'' — «Вести ФМ»]</ref>
[[File:Konstantin Kedrov Urij Lubimov kabinet Lubimova 2007.jpg|thumb|left|200px250px|Յու. Լյուբիմովը և բանաստեղծ Կ. Կեդրովը Լյուբիմովի աշխատասենյակում, 2007 թ.]]
 
Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է: ՌԴ ժողովրդական դերասան ([[1992]])<ref>[http://document.kremlin.ru/doc.asp?ID=093638 Указ Президента Российской Федерации от 28 сентября 1992 года]</ref>, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր (1997):
 
Լյուբիմովը մեծ ներդրում ունի [[Վլադիմիր Վիսոցկի|Վլադիմիր Վիսոցկու]] ստեղծագործական անհատականության կայացման գործում: «Վլադիմիր, կամ ընդհատված թռիչք» գրքում [[Մարինա Վլադի]]ն գրում է. «Քո հարաբերությունները Լյուբիմովի հետ տարեցտարի խորանում են: Նա քեզ համար մի քիչ հայր է դառնում, որին դու իրականում երբևէ չես ունեցել: Դու հիանում ես նրանով և փոքր-ինչ վախենում: Նա քեզ սիրում է որպես տաղանդավոր որդու, որը, ճիշտ է, շատ հոգսեր է բերում: Դուք լրացնում եք միմյանց, և ինձ համար իսկական հաճույք է դառնում՝ լինել ձեր փորձերին»:<ref>[http://lib.ru/WYSOCKIJ/wladi.txt «Վլադիմիր, կամ ընդհատված թռիչք», [[Մարինա Վլադի]], 1990]</ref> Լյուբիմովին են նվիրված Վիսոցկու մի քանի երգեր ("Еще не вечер", "Як - истребитель"<ref>[http://lib.ru/WYSOCKIJ/v68.txt Վլադիմիր Վիսոցկի. 1968 թվական]</ref>):
 
Երկար տարիներ ամուսնացած է եղել դերասանուհի Լյուդմիլա Ցելիկովսկայայի հետ ([[Կարո Հալաբյան]]ի այրին), որը հատկապես Հալաբյանի ազդեցիկ ընկերների ([[Անաստաս Միկոյան]], Կոնստանտին Սիմոնով) միջոցով նպաստեց Տագանկայի թատրոնի հիմնմանը: Ներկայիս կինն է հունգարացի լրագրող Կատալին Լյուբիմովան: Յուրի Լյուբիմովն ունի երկու որդի:
 
==Բեմադրական ոճը==
[[File:Taganka-Theatre (Moscow).jpg|thumb|right|200px250px|Տագանկայի թատրոնի շենքը]]
Ինչպես նշում է քննադատ Օ. Մալցևան՝ Լյուբիմովի բեմադրությունների բանաստեղծականությունը և ոճը ստեղծում են առանձնակի գեղարվեստական աշխարհ: Պոետ Անդրեյ Վոզնեսենսկու բնութագրմամբ` իր բացման օրվանից [[Տագանկայի թատրոն]]ը դարձավ "ազատասեր մտավորականության էպիկենտրոնը":<ref>Ольга Мальцева. "Юрий Любимов. Режиссерский метод", Москва, 2010 ISBN: 978-5-17-067080-2</ref> Ու չնայած Լյուբիմովի կիրառած այդ ազատ արտահայտչամիջոցները խորհրդային իշխանությունների սևեռուն ուշադրության ու բազում արգելքների առարկան էին՝ [[թատրոն]]ի լայն ընդունելությունը թե' երկրի ներսի, թե' արտասահմանյան թատերասերների շրջանում խանգարում էր ուղղակի հաշվեհարդար տեսնել թատրոնի և նրա գլխավոր բեմադրիչի հետ: Տագանկայի թատրոնի առաջին բեմադրությունը սկսվում էր նրա գեղագիտական ծրագրի ներկայացմամբ. "փնտրեք այն թատրոնը, որի արմատները գնում են դեպի փողոցի կյանքը, ամենօրյա, հազարադեմ թատրոնը...": 1965-ին Լյուբիմովը բեմադրեց մնջախաղի, [[բալետ]]ի և ակրոբատիկայի տարրեր պարունակող "Տաս օր, որ ցնցեցին աշխարհը" ներկայացումը (ըստ Ջ. Ռիդի), որն արդեն սկսվում էր թատրոնի դիմացի Տագանկայի հրապարակից, որտեղ հեղափոխական նավաստու համազգեստով ու զենքերով դերասանները կատարում էին 1917 թ. երգերից ու քառյակներից՝ այդ կերպ թատրոն հրավիրելով հանդիսատեսին:
 
Տող 31 ⟶ 33՝
 
Վիսոցկու մահից հետո Լյուբիմովը բեմադրում է "Վլադիմիր Վիսոցկի" պոետիկ ներկայացումը, որը բեմադրիչի բնորոշմամբ՝ "[[Համլետ]]" է առանց Համլետի: Բեմադրությունում ներկայացվում են նաև հատվածներ "Համլետից". դերասանների հարցադրումներին ի պատասխան հնչում են Վիսոցկու ձայնը, նրա կատարումները:
 
Լյուբիմովի ուշ շրջանի բեմադրությունների մասին քննադատ Գ. Զասլավսկին գրում է. "Տարածության և ժամանակի միավորն իմաստավորելու կարողությամբ առաջվա պես գոյություն չունի Լյուբիմովին հավասար մեկը: Եվ, կարծեմ, ո'չ միայն [[Ռուսաստան]]ում":<ref>Г. Заславский Отчет о проделанной работе // Независимая газета, 16.04.01, с. 7</ref>
 
Լյուբիմովի թատրոնի յուրօրինակ նորարարություններից է ''լուսային վարագույրը''. բոլոր քառասուն լուսատուներն ուղղվում են վեր, որտեղ սև թավիշը կլանում է լույսը, և հանդիսատեսը չի տեսնում, թե ինչ է կատարվում բեմում:<ref>[http://lib.ru/WYSOCKIJ/about_vysockij.txt Վ Նովիկով Վիսոցկի]</ref>