«Ուիլամեթ գետ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
հայերեն վերջակետ, վիքիֆիկացում
Տող 13.
Ուիլամեթ գետի ակունքները գտնվում են Օրեգոն նահանգի կենտրոնական մասի արևմուտքում, [[Յուջին (Օրեգոն)|Յուջին]] և [[Սփրինգֆիլդ (Մասաչուսեթս)|Սփրինգֆիլդ]] քաղաքներից հարավ և հարավ-արևելք։ Ուիլամեթ կոչվող գետը սկսվում է Սփրինգֆիլդի մերձակայքում՝ Միդլ Ֆորկ և Կոստ Ֆորկ վերին հոսանքների միախառնման վայրից՝ ծովի մակարդակից 134 մ բարձրությունից և այնուհետև հիմնականում հոսում է հյուսիսային ուղղությամբ։ Հյուսիսային իր ուղղությունից գետը շեղվում է Նյուբերգ քաղաքի մոտ, որտեղ կտրուկ թեքում է ուղղությունը դեպի արևելք, սակայն քաղաքից 29 կմ ներքև կրկին ուղղվում է դեպի հյուսիս։ Ստորին հոսանքներում այն շեղվում է դեպի հյուսիս-արևմուտք, իսկ Պորտլենդ քաղաքի կենտրոնից դեպի հյուսիս բաժանվում է երկու ճյուղի։ Գլխավոր ճյուղն ունի 12 մ խորություն, 180-ից 580 մ լայնություն և թափվում է Կոլումբիա գետ՝ վերջինիս [[Խաղաղ օվկիանոս]] թափվելու վայրից 163 կմ հեռավորության վրա։ Երկրորդ ճյուղը՝ Մայտնոուման ունի 34 կմ երկարություն, մոտ 180 մ լայնություն և 12 մ խորություն, թափվում է Կոլումբիա գետ՝ գլխավոր ճյուղից 23,3 կմ ներքև, Սենտ Հելենս քաղաքի մերձակայքում<ref>https://www.topoquest.com/map.php?lat=44.03988&lon=-123.02511&datum=nad83&zoom=4&map=auto&coord=d&mode=zoomin&size=m</ref>։
 
Հիմնական վտակներն են՝ Մակենզի, Լոնգ Թոմ, Յամխիլ, [[Մոլալա գետ|Մոլալա]], Տյուելետին, [[Կլակամաս]], Մերիս, Կալապույա։
 
Գետաբերանում ջրի միջին ծախսը կազմում է 1060 մ³/վ է, այդ ցուցանիշով Ուիլամեթ գետը ԱՄՆ-ում տասնիններորդն է և կազմում է Կոլումբիա գետի ընդհանուր ջրի ծախսի 12-15%-ը<ref>https://pubs.usgs.gov/of/1987/ofr87-242/</ref>։ Ջրի ծախսը նկատելիորեն փոփոխվում է՝ կախված սեզոնից և օգոստոսին միջինում կազմում է 230 մ³/վ, իսկ դեկտեմբերին՝ 2200 մ²/վ։
Տող 33.
[[Պատկեր:Crane in Willamette River, Marion County.JPG|thumb|Արագիլ Ուիլամեթ գետի վրա, Մարիոն կոմսություն]]
[[Պատկեր:Fish ladder on Willamette River.jpg|thumb|Ձկնային աստիճաններ Ուիլամեթ գետի վրա|կենտրոն]]
 
 
 
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
 
== Գրականություն ==
* {{cite web |author = |url = https://www.britannica.com/place/Willamette-River |title = Britannica. Willamette River |lang = |website = www.britannica.com |date = |accessdate = 2020-04-02|deadlink = no}}
 
[[Կատեգորիա:ԱՄՆ-ի գետեր]]
[[Կատեգորիա:Գետեր այբբենական կարգով]]