«Էլեկտրաֆիզիոլոգիա»–ի խմբագրումների տարբերություն

հայերեն վերջակետ, վիքիֆիկացում
չ (Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589))
(հայերեն վերջակետ, վիքիֆիկացում)
 
'''Էլեկտրաֆիզիոլոգիա''', [[ֆիզիոլոգիա]]յի բաժին, ուսումնասիրում է էլեկտրական երևույթները կենդանի [[հյուսվածքներ]]ում և [[բջիջներ]]ում։ [[Կենսաէլեկտրական պոտենցիալներ]]ի ուսումնասիրությունը լայն հնարավորություն ստեղծեց բացահայտելու օրգանիզմի ֆիզիոլոգիական պրոցեսների բնույթը։
 
XVIII դ. վերջերին [[Լուիջի Գալվանի|Լ. Գալվանիի]] կատարած փորձերով սկիզբ դրվեց կենսահոսանքների մասին գիտությանը։ XIX դ. 20-ական թթ. հետո, երբ հայտնի դարձան լարային գալվանոմետրերը, ֆիզիոլոգները սկսեցին հետազոտել կենդանի հյուսվածքում առաջացող էլեկտրական հոսանքների ֆիզիոլոգիական ազդեցությունը, մեծությունն ու բնույթը։ Կենսահոսանքների առաջացման առաջին տեսական բացատրությունը տվել է [[Էմիլ Դյուբուա Ռեյմոն|Դյուբուա–Ռեյմոնը]]։ Էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտությունների բուռն զարգացումը հետագայում հնարավոր դարձավ շնորհիվ էլեկտրոնային սարքավորումների, հատկապես էլեկտրոնա–ճառագայթային օսցիլոսկոպի և ռադիո–ուժեղացուցիչ տեխնիկայի կիրառման։ Միկրոէլեկտրաֆիզիոլոգիական ուսումնասիրություններով պարզվեցին ընդունիչներում գրգռի առաջացման, ինչպես նաև գրգռման ու արգելակման ժամանակ ետսինապտիկ թաղանթի էլեկտրական բևեռացման փոփոխության մեխանիզմները։ Էլեկտրական պոտենցիալների գրանցման եղանակով ստացվել են նոր տվյալներ կենտրոնական նյարդային համակարգությունում ֆունկցիաների տեղակայման, ցանցանման գոյացության, ներկենտրոնային փոխազդեցությունների ևն մասին։ Էլեկտրաֆիզիոլոգիայի զարգացման բնագավառում անգնահատելի են Ն. Վվեդենսկու, Ի. Թարխանովի, Ի. Սեչենովի, Ի. Բերիտաշվիլու, Ա. Սամոյլովի, Ա. Կոգանի, Պ. Կոստյուկի աշխատանքները։ Իրենց ավանդն ունեն նաև հայ ֆիզիոլոգներ Է. Հասրաթյանը, Ա. Քարամյանը, Վ. Ֆանարջյանը, Ս. Բակունցը, Ռ. Դուրինյանը, Մ. Չայլախյանը, Հ. Բակլավաջյանը, որոնց հետազոտությունները նվիրված են բարձրագույն նյարդային գործունեության, ուղեղիկի, հիպոթալամուսի, կենտրոնական ու ծայրամասային վեգետատիվ նյարդային համակարգի գործունեության մեխանիզմներին։
 
{{ՀՍՀ|հատոր=4|էջ=27}}
 
[[Կատեգորիա:Էլեկտրաֆիզիոլոգիա]]
285 960

edits