«Սալահ ադ-Դին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ավելացրեք 1 գիրք Վիքիպեդիա:Ստուգելիություն (20210815)) #IABot (v2.0.8) (GreenC bot
չNo edit summary
Տող 30.
==Կյանք==
 
Սալադինը ծնվել է Թիքրիթում՝ ներկայիս [[Իրաք]]ում։ Նրա անունը «Յուսուֆ» էր, իսկ «Սալադին» նրա մականունն էր, որը նշանակում է «Հավատքի արդարություն»<ref>H. A. R. Gibb, "The Rise of Saladin", in ''A History of the Crusades'', vol. 1: The First Hundred Years, ed. Kenneth M. Setton (University of Wisconsin Press, 1969). p. 563.</ref>։ Նրա ընտանիքը թուրքական և քրդական խառը ծագում է ունեցել<ref name="Minorsky" /><ref>{{harvnb|Abdallah|2017}}</ref><ref>{{harvnb|Wise Bauer|2013|pg=155}}</ref> և սկզբնավորվել է կենտրոնական [[Հայաստան]]ի [[Դվին]] քաղաքում<ref>Bahā' al-Dīn (2002), p. 17.</ref><ref name="Ter-Ghevondyan">{{Harvnb|Ter-Ghevondyan|1965|p=218}}</ref>։ Ռավադիյա ցեղը, որից նա ծագում էր, մասամբ ձուլվել էր՝ ապրելով արաբախոս աշխարհում<ref>Tabbaa, 1997, p. 31.</ref>։ 1132 թվականին Մոսուլի կառավարիչ Իմադ ադ-Դին Զանգիի պարտված բանակը չի կարողացել նահաջել, քանի որ նահանջի ճանապարհը կտրում էր Թիքրիթ ամրոցի հակառակ կողմում գտնվող Տիգրիս գետը։ Հենց այս ամրոցում էլ Սալադինի հայրը՝ Նաջմ ադ-Դին Այյուբը ծառայում էր՝ իբրև պահակ։ Այյուբյանները զորքին ապահովել են լաստանավերով և ապաստարան տվել Թիքրիթում։ Մուջահեդ ադ-Դին Բիհրուզը, ով [[Սելջուկյան սուլթանություն|սելջուկներին]] ծառայություններ մատուցելու համար հյուսիսային Միջագետքի ռազմական կառավարիչ նշանակված հույն նախկին ծառա էր, հանդիմանել է Այյուբին Զանգիին ապաստարան տալու համար։ 1137 թվականին Այյուբը վտարվել է Թիքրիթից այն բանից հետո, երբ նրա եղբայր Ասադ ադ-Դին Շիրքուհը սպանել է Բիրհրուզի ընկերոջը պատվո սպանության ժամանակ։ Ըստ Բահա ադ-Դին իբն Շադադի Սալադինը ծնվել է Թիքրիթից նրա ընտանիքի հեռանալու գիշերը։ 1139 թվականին Այյուբն ու իր ընտանիքը տեղափոխվել են Մոսուլ, որտեղ Իմադ ադ-Դին Զանգին, հիշելով նրանց լավ արարքը տարիներ առաձառաջ, Այյուբին նշանակել է [[Բաալբեկ]] ամրոցի կառավարիչ։ 1146 թվականին Զանգիի մահից հետո նրա որդին Նուր ադ-Դինը դարձել է [[Հալեպ]]ի ժամանակավոր կառավարիչը և [[Զանգիների ամիրայություն|Զանգիների]] առաջնորդը<ref name="Lyons">{{Harvnb|Lyons|Jackson|1982|p=3}}</ref>։
 
Սալադինը, ով ծնվել է Դամասկոսում, ասում են, թե շատ է սիրել քաղաքը, սակայն նրա մանկության մասին տեղեկություն գրեթե չկա<ref>Lyons, Malcolm Cameron. Jackson, E. P. "Saladin. The Politics of the Holy War" Cambridge University Press. {{ISBN|0 521 58562 7}}, p. 3.</ref>։ Կրթության մասին Սալադինը գրել է․ «երեխաները դաստիարակվում են այնպես, ինչպես նրանց մեծերն են դաստիարակվել»։ Ըստ իր կենսագիրներ Աննա-Մարի Էդեի<ref>Eddé, Anne-Marie "Saladin" trans. Jean Marie Todd Harvard University Press, 2011, {{ISBN|978-0-674-05559-9}}.</ref> և ալ-Վահրանիի Սալադինը կարողացել է պատասխանել [[Էվկլիդես]]ի, [[Ալմագեստ]]ի, [[Թվաբանություն|թվաբանության]] և իրավունքի մասին հարցերի, սակայն սա ակադեմիական իդեալ էր, իսկ նրան իր ժամանակակիցներին կապողը [[Ղուրան]]ն ու «կրոնի գիտությունների» ուսումնասիրությունն էր<ref name="Lyons" />։ Որոշ աղբյուրների համաձայն ուսումնառության շրջանում Սալադինը շատ ավելի հետաքրքված է եղել կրոնով, քան զինվորական դառնալով<ref name="Who2 Biography: Saladin, Sultan/Military Leader">{{cite web|url=http://www.answers.com/topic/saladin|title=Who2 Biography: Saladin, Sultan / Military Leader |publisher=Answers.com|accessdate=օգոստոսի 20, 2008}}</ref>։ Կրոնով նրա հետաքրքրվածության մեկ այլ պատճառ կարող է լինել այն, որ [[Խաչակրաց առաջին արշավանք]]ի ժամանակ քրիստոնյաները գրավել են [[Երուսաղեմ]]ը<ref name="Who2 Biography: Saladin, Sultan/Military Leader" />։ Իսլամից բացի Սալադինը գիտելքիներ է ունեցել նաև [[արաբներ]]ի ծագումնաբանության և պատմության մասին, ինչպես նաև լավ տեղեկացված է եղել [[Արաբական զտարյուն ձիու ցեղատեսակ|արաբական ձիերի]] ծագումնաբանությունից։ Ավելին՝ նա անգիր է իմացել [[Աբու Թամմամ]]ի ''Համաշը''<ref name="Lyons" />։ Խոսել է [[քրդերեն]] և [[արաբերեն]]<ref>Northen, 1998, p. 809.</ref>։