«Հեթում Բ թագավորի ճաշոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 9.
Ստեղծվել է [[Կիլիկիա]]յում` հավանաբար [[Սիս]] քաղաքի [[Գրչատուն|գրչատներից]] մեկում։ Գրված է բարձրորակ մագաղաթի վրա։ [[Գրիչ (գրագիր)|Գրիչը]] և մանրանկարիչն անհայտ են։
 
Ճաշոցը [[Հին Կտակարան|Հին]] և [[Նոր Կտակարան|Նոր կտակարաններից]] ընտրված առանձին հատվածների ու [[Աղոթք|աղոթքների]], հոգևոր [[շարական]]ների ժողովածու է, ինչով էլ պայմանավորված է [[Ձեռագիր|ձեռագրի]] պատկերազարդման բազմազանությանը։բազմազանությունը։
 
== Գեղարվեստական արժեք ==
«Հեթում Բ թագավորի ճաշոցը» համարվում է հայկական մանրանկարչության վառ օրինակներից։ Ճաշոցի բարձր գեղարվեստական արժեք ներկայացնող բազմաթիվ [[Մանրանկարչություն|մանրանկարներում]] դրսևորվել են 13-րդ դարի 2-րդ կեսի [[Կիլիկյան Հայաստանի մանրանկարչություն|Կիլիկիայի մանրանկարչության դպրոցի]] լավագույն առանձնահատկությունները։ Ձեռագրի բազմաթիվ էջեր զարդարված են գլխազարդերով, [[Լուսանցազարդ|լուսանցազարդերով]] ու թեմատիկ [[Տերունական պատկեր|տերունական մանրանկարներով]]։ Դրանք էջի երկարությամբ ձգված լուսանցազարդերի հետ մեկտեղ ամբողջացնում են էջի դեկորատիվ հարդարանքը («Երեք մանուկները հնոցում», [[Սրբեր|սրբերի]] պատկերներ, լուսանցազարդ)։
 
Հաճախ ամբողջ էջը ծածկող մանրանկարներին հաջորդում են տեքստի հետ զուգորդված ավելի փոքր մանրանկարներ ու ճոխ լուսանցազարդեր։ Ձեռագրի մանրանկարներն աչքի են ընկնում բարդ [[Կոմպոզիցիա (մշակույթ)|հորինվածքով]]։ Անհայտ մանրանկարիչը, պատկերագրությանը բնորոշ կանոնի վերածված կառուցվածքը տրոհելով ինքնուրույն, սակայն միմյանց հետ շաղկապված դրվագների, մանրանկարներին հաղորդել է պատմողական բնույթ։ Այսպես՝ «խաչից իջեցնելը» մանրանկարում զուգակցել է [[Քրիստոսի խաչելություն|Քրիստոսի խաչելության]] և թաղման հետ կապված մի քանի դրվագներդրվագների հետ (Հովսեփ Արմեթացին [[Պիղատոս Պոնտացի|Պիղատոսից]] խնդրում է [[Հիսուս|Քրիստոսի]] մարմինը, [[Խաչ|խաչից]] իջեցնելը, թաղումը), ստեղծել բազմաֆիգուր, շարժումով հագեցված հորինվածք։
 
Բուսական մոտիվներով ճոխ զարդարված շրջանակների մեջ ամփոփված մանրանկարներում մարդկային ֆիգուրներն իրենց ձգված համամասնություններով, էքսպրեսիվ շարժումներով վերարտադրում են պատկերվող իրադրության ներքին դրամատիգմը («Տեառն ընդ առաջ», «Քրիստոսի մուտքը Երուսաղեմ»)։ Ձեռագրին առանձին ճոխություն են հաղորդում [[Տիտղոսաթերթ|անվանաթերթերը]]։ Վարպետորեն միահյուսված ամենատարբեր զարդամոտիվներով (ֆանտաստիկ կենդանիներ, թռչուններ, բուսական մոտիվներ) գլխազարդերը, լուսանցազարդերն ու գլխատառերը էջի հարթության վրա տեղավորվում են ռիթմի արտակարգ զգացողությամբ։ Մանրանկարների գեղանկարչական արտահայտչականությունն ուժգնանում է հարուստ ու հնչեղ գունաշարի շնորհիվ (կապույտ, կանաչ, կարմիր, փայլուն ոսկի, շագանակագույն երանգներ)։