«Սեյրան Օհանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-https://www.president.am/ +https://president.am/)
Տող 45.
1994 թվականի սեպտեմբերից մինչև 1998 թվականի հոկտեմբերը զբաղեցրել է [[Արցախի Հանրապետության պաշտպանության բանակ|Արցախի պաշտպանության բանակի]] հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը։ 1998 թվականի հոկտեմբերին [[Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար]]ի հրամանով նշանակվել է [[Հայաստանի զինված ուժեր]]ի [[5-րդ բանակային կորպուս (Հայաստան)|5-րդ բանակային կորպուսի]] հրամանատար։ 1999 թվականի օգոստոսին [[Արցախի նախագահ|Արցախի Հանրապետության նախագահի]] հրամանագրով նշանակվել է [[Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար]], իսկ 2000 թվականի հունվարին՝ Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար<ref name="archive mil.am"/>։
 
Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականին մայիսի 11-ի հրամանագրով նշանակվել է [[ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ]]-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ 2008 թվականի ապրիլի 14-ին նշանակվել է [[ՀՀ պաշտպանության նախարար]]<ref>[https://www.president.am/hy/decrees/item/3 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ս. Օհանյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար նշանակելու մասին։]</ref>՝ նույն պաշտոնին վերանշանակվելով 2012 թվականի հունիսի 4-ին<ref>[https://www.president.am/hy/decrees/item/746 Ս. Օհանյանին ՀՀ պաշտպանության նախարար նշանակելու մասին։]</ref>։ 2013 թվականի ապրիլի 9-ից 20-ն իրականացրել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարի գործառույթները։ Նույն թվականի ապրիլի 20-ին վերանշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում<ref>[https://www.president.am/hy/decrees/item/869 Ս. Օհանյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար նշանակելու մասին։]</ref>։ 2014 թվականի ապրիլի 3-ից 15-ը կրկին իրականացրել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարի գործառույթները, իսկ նույն թվականի ապրիլի 15-ին կրկին վերանշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարար<ref>[https://www.president.am/hy/decrees/item/1125 Ս. ՕՀԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ։]</ref><ref name="archive mil.am"/> և պաշտոնավարել մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ը։
 
=== Հայ-ադրբեջանական պատերազմ (2020) ===
Տող 56.
1995 թվականին Սեյրան Օհանյանին շնորհվել է [[ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր|գեներալ-մայորի]], 2000 թվականին` [[ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ|գեներալ-լեյտենանտի]], իսկ 2007 թվականին մայիսին` [[ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ|գեներալ-գնդապետի]] զինվորական կոչումներ<ref name="archive mil.am"/>։
 
Սեյրան Օհանյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության [[Մարտական խաչ շքանշան|Մարտական խաչ, 1-ին աստիճան]], [[Տիգրան Մեծի շքանշան|«Տիգրան Մեծ»]], [[Դրաստամատ Կանայան մեդալ|«Դրաստամատ Կանայան»]], [[Մարշալ Բաղրամյանի մեդալ|«Մարշալ Բաղրամյան»]], [[«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ|«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճան]] մեդալների ու շքանշանների<ref name="archive mil.am"/><ref>[https://www.president.am/hy/decrees/item/831 «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրելու մասին։]</ref>, ինչպես նաև Արցախի Հանրապետության «[[Արցախի հերոս]]» (սեպտեմբեր 1999), Մարտական խաչ, 1-ին աստիճան, «Հանուն Շուշիի ազատագրման» մեդալների ու կոչումների<ref name="archive mil.am"/>։
 
Սեյրան Օհանյանը պարգևատրվել է նաև Խորհրդային Միության «Հանուն գերազանց զինվորական ծառայության», «Անբասիր ծառայության համար», 3-րդ աստիճանի, «70 տարի ԽՍՀՄ զինված ուժեր» մեդալներով, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Ժուկովի շքանշանով։