«Ակաուան էկոլոգիական կայան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Կանաչ գոտի |անվանում = Ակաուան էկոլոգիական կայան |բնօրինակ անվանում = Estação Ecológica Acauã |տեսակ = էկոլոգիական կայան }} '''Ակաուան էկոլոգիական կայան''' ({{lang-pt|Estação Ecológica Acauã}}, պետական շահագործմամբ էկոլոգիական կայան Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգում։ Ա...»:
(Տարբերություն չկա)

18:11, 5 Սեպտեմբերի 2021-ի տարբերակ

Ակաուան էկոլոգիական կայան (պորտ.՝ Estação Ecológica Acauã, պետական շահագործմամբ էկոլոգիական կայան Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգում։ Այն խստորեն պահպանվող տարածք է և փակ է հանրության համար, բացառությամբ հետազոտական և բնապահպանական կրթության[1]։

Ակաուան էկոլոգիական կայան
Estação Ecológica Acauã
Տեսակէկոլոգիական կայան
Կազմված էՍեռադո
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքՄինաս Ժերաիս
Հիմնվել է1974
Մակերես6455 հեկտար
Կառավարումպետություն
Ակաուան էկոլոգիական կայանը գտնվում է Բրազիլիաում
Ակաուան էկոլոգիական կայան

Տեղագրություն

Արգելոցը գտնվում է Սերրադո բիոմում և զբաղեցնում է 5,196 հա Լեմի դու Պրադու ու Տուրմալինա մունիցիպալիտետներում։ Ստեղծվել է 1974 թվականի սեպտեմբերի 23-ին, իսկ փոփոխության ենթարկվել է 1994 թվականի սեպտեմբերի 27-ին և 1994 թվականի դեկտեմբերի 30-ին[2]։ Տեղակայված է Մինաս Ժերայս նահանգի Ժեկիտինիոնիայի հովտում[3]։

Շրջակա միջավայր

Բուսականությունը խիտ սերրադո է, որը անցում է կատարել դեպի Ատլանտյան անտառի։ Բուսական աշխարհը բաղկացած է միջինից մեծ բույսերից։ Կենդանական աշխարհը ներառում է արմադիլ, բաշավոր գայլ, սովորական ագուտի, պակա, մշկախոզ, ուժեղ կնգղավոր կապիկ, լայնադունչ կոկորդիլոս։ Հայտնաբերվել է թռչունների ավելի քան 190 տեսակ։

2013 թվականի ապրիլին Մինաս Ժերայսի հանրային նախարարությունը և արդարադատության վարչությունը մեղադրեցին, որ պետական անտառտնտեսության ինստիտուտը չի կատարում բնապահպանական օրենսդրությունը։ Կային լուրջ խնդիրներ, ինչպիսիք են կառավարման ծրագրի, ֆիզիկական կառուցվածքների և անձնակազմի բացակայությունը, ինչպես նաև հողատիրության հետ կապված խնդիրներ Մատա դու Ակաուան ու Մատա դու Աուսենտես էկոլոգիական կայանների և Բիրիբիրի, Ալտո Կարիրի, Ռիու Պրետու ու Սեռա Նեգրա պետական պարկերի հետ[4]։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  • «Estação Ecológica Acauã», Ambiente Brasil (Portuguese), Վերցված է 2016-04-27-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Estação Ecológica de Acauã (Portuguese), IEF, Վերցված է 2016-04-27-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • IEF realiza Dia de Campo na Estação Ecológica Acauã (Portuguese), IEF, Վերցված է 2016-04-27-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • MPMG cobra na Justiça a estruturação de unidades de conservação e proteção ambiental do estado (Portuguese), MPMG, 2013-10-04, Վերցված է 2016-04-28-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)