«Կղեմես Գալանոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Մայիսի 14 մահեր ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1.
'''Կղեմես Գալանոս''' ([[1610]], Սորենտո–[[Սորենտո]] 14․5․1666– [[մայիսի 14]], [[1666]], [[Լվով]]), իտալացի աստվածաբան, փիլիսոփա, հայագետ։
 
Գործել է հայկական միջավայրում, սովորել հայերեն, աշխատել է հայերին կաթոլիկացնել։ 1636–1641 թվականներին քարոզչական նպատակով եղել է Վրաստանում, 1641–44-ին՝ [[Կոստանդնուպոլիս|Կոնստանտինապոլսում]], որտեղ զբաղվել է նաև մանկավարժական, դեղագործական–բժշկական գործունեությամբ։ Կ․ Պոլսի իր հիմնադրած դպրոցում հայ աշակերտներին դասավանդել է կրոն, լեզուներ (նաև հայերեն)։
Տող 5.
1648–63 թվականին [[Հռոմ]]ում, սուրբ հավատի տարածման միության հայկակական վարժարանում (Ուրբանյան դպրոց), դասավանդել է հայոց լեզու և այլ առարկաներ։ 1664 թվականից մինչև իր կյանքի վերջը գործել է [[Լեհաստան]]ում (Լվով)։ Գալանոսն ունի լատիներեն և հայերեն ձեռագիր ու տպագիր աշխատություններ։ Փիլ․ հա– յացքներով եղել է [[Թովմա Աքվինացի|Թովմա Աքվինացու]] հետևորդ։
 
Հավատը վեր է դասել բանականությունից, աստվածաբանությունը՝ գիտությունից։ Փորձել է տրամաբանությունը զտել գոյաբանական և իմացաբանական հայացքներից։ Նրա «Դրունք փիլիսոփայութեան ասացեալ ըստ յունաց, և լատինացւոց լօճիգայ և ըստ հայոց թարքմանի տրամաբանութիւն․․․» (1645) աշխատությունը հայերեն տպագրված տրամաբանության առաջին դասագիրքն է և մեզանում կարևոր դեր է խաղացել տրամաբանության՝ որպես ինքնուրույն գիտության ձևավորման ու զարգացման գործում։ Հայ իրականության մեջ հայտնի է Գալանոսի «Քերական և տրամաբանական ներածութիւն առ յիմաստասիրութիւնն շահելոյ» (1645) երկը, որը գրված է Ս․ Ջուղայեցու քերականական սկզբունքներով։ Գալանոսը լատիներենի հետևողությամբ գրաբարի համար ընդունում է մի շարք արհեստականություններ՝ անունների և որոշ դերանունների քերականական սեռ, 10 հոլով, բայական 6 սեռ, անեզական անունների եզակի ձևեր ևն։և այլն։
 
Կղեմես Գալանոսի երկերից առավել կարևոր է «Միաբանութիւն Հայոց սուրբ եկեղեցւոյն ընդ մեծի սուրբ եկեղեցւոյն Հռովմայ» (հ․ 1–2, մաս 1–2, 1650–61) լատիներեն և հայերեն աշխատությունը, որտեղ, օգտագործելով հայկակական, հունակական, լատինական աղբյուրներ և հիմք ընդունելով հայ ու հռոմեական եկեղեցիների հարաբերությունները՝ շարադրել է հայոց պատմությունը, հանդես եկել որպես հայ եկեղեցին Հռոմին ենթարկելու գաղափարի մոլեռանդ քարոզիչ, նպաստել Արևմտյան Եվրոպայում Հայաստանի քաղաքացիական և եկեղեցական պատմության վերաբերյալ սխալ տեղեկությունների տարածմանը։