«Կոնստանտին Ենկոյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Կոնստանտին Բորիսի Ենկոյան''' (օգոստոսի 17, 1982, Բաքու), հայ բժիշկ, կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր (2010)<ref>{{Cite web|url=https://www.bok.am/user/27801|title=Կոնստանտին Ենկոյան|website=www.bok.am|accessdate=2021-09-05}}</ref>, պրոֆեսոր։ Երևանի պետական բժշկա...»:
(Տարբերություն չկա)

15:45, 5 Սեպտեմբերի 2021-ի տարբերակ

Կոնստանտին Բորիսի Ենկոյան (օգոստոսի 17, 1982, Բաքու), հայ բժիշկ, կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր (2010)[1], պրոֆեսոր։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտության գծով պրոռեկտոր[2], ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի[3] դասախոս։

Կենսագրություն

Կոնստանտին Ենկոյանը ծնվել է 1982 թվականի օգոստոսի 17-ին Բաքվում։ 1989 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի Ա․Պ․Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը։ 1999-ին ընդունվել և 2005-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետը, շնորհվել է բարձրագույն՝ Հերացու անվան կրթաթոշակ։ 2005-2007 թվականներին ԵՊԲՀ-ում անցել է օրդիանտուրա՝ կլինիկական կենսաքիմիա մասնագիտությամբ։

Աշխատանքային գործունեություն

2002 – Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի լաբորանտ, Երևան, ՀՀ

2005 – Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի ավագ լաբորանտ, Երևան, ՀՀ

2005 – Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի ասիստենտ, Երևան, ՀՀ

2005 – 2007 Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի արտասահմանցի (անգլախոս) ուսանողների դեկանի տեղակալ, Երևան, ՀՀ

2007 – 2008 Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետդիպլոմային ուսուցման (այնուհետև՝ շարունակական կրթության բաժնի) դեկանի տեղակալ, Երևան, ՀՀ

2009 – Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի դոցենտ, Երևան, ՀՀ

2012 – Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսոր, Երևան, ՀՀ

2012 – Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ինստիտուցիոնալ և ծրագրային (բուժական գործ) միջազգային հավատարմագրման նպատակով ինքնավերլուծության զեկույցը կազմող հանձնաժողովի անդամ

2013 – Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կրթության որակի գնահատման և ապահովման հանձնաժողովի ընդհանուր բժշկության ֆակուլտետային հանձնաժողովի նախագահ

2014 – Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր։

Գիտական գործունեություն

2006 – Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ԺԴ.00.09 – «Ախտաբանական անատոմիա և դատական բժշկություն» և Գ.00.04 –«Կենսաքիմիա» մասնագիտություններով՝ «Սաղմնային պրոտեոգլիկանների նյարդապաշտպան հատկության ուսումնասիրումը» թեմայով՝ արժանանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի[4] , Երևան, ՀՀ

2010 – Պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ Գ.00.04 – «Կենսաքիմիա» և ԺԴ.00.10 –«Ախտաբանական և նորմալ ֆիզիոլոգիա» մասնագիտություններով՝ «Նեյրոդեգեներացիայի ներյրոքիմիական և մորֆոֆունկցիոնալ մեխանիզմները և ներյրոնների կենսակայունության ուղիները» թեմայով՝ ստանալով կենսաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան[5], Երևան, ՀՀ։

Վերապատրաստումներ և գիտաժողովներ

2001 - «Ուղեղի իմուն համակարգի կենսաքիմիական և մոլեկուլյար-կենսաբանական մեխանիզմներ», Երևան-Ծաղկաձոր, ՀՀ:

2002 - «Դեղագետ ուսանողների միջազգային ֆեդերացիայի երրորդ գիտական համաժողով», Երևան, ՀՀ:

2002 - «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի 10-ամյակին նվիրված ուսանողական գիտական կոնֆերանս», Երևան, ՀՀ:

2003 - «Նեյրոդեգեներատիվ հիվանդությունների և ծերացման սահմաններ. ֆունդամենտալ տեսանկյուններ, կլինիկական պերսպեկտիվներ և նոր մոտեցումներ», Կենսաքիմիկոսների և մոլեկուլյար կենսաբանների միջազգային ասոցիացիայի, (IUBMB), Եվրոպայի կենսաքիմիկոսների ասոցիացիայի (FEBS) և NATO-ի կողմից կազմակերպված բարձրագույն որակավորման կուրսեր, Անթալիա, Թուրքիա

2005 - «Առաջին հույն-հայկական միջազգային բժշկական ֆորում և երրորդ ու չորրորդ սերունդների 3-րդ միջազգային կոնգրես», Երևան, ՀՀ:

2005 - «Սպիտակուցների միսֆոլդինգ, սպիտակուցների մոդիֆիկացիա և ծերացման հետ շաղկապված հիվանդություններ», Եվրոպայի կենսաքիմիկոսների ասոցիացիայի (FEBS) և Եվրոպայի մոլեկուլյար կենսաբանների ասոցիացիայի (EMBO) կողմից կազմակերպված բարձրագույն որակավորման կուրսեր, Սպետսես կղզի, Հունաստան:

2005 - «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 75-ամյակին նվիրված ուսանողական գիտական կոնֆերանս», Երևան, ՀՀ:

2005 - «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 75-ամյակին նվիրված գիտական կոնֆերանս», Երևան, ՀՀ:

2006 - «Եվրոպայի կենսաքիմիկոսների ասոցիացիայի (FEBS) երիտասարդ գիտնականների կոնֆերանս», Ստամբուլ, Թուրքիա:

2006 - «Եվրոպայի կենսաքիմիկոսների ասոցիացիայի (FEBS) 31-րդ տարեկան գիտաժողով. մոլեկուլներ առողջ և ախտաբանական օրգանիզմում», Ստամբուլ, Թուրքիա:

2006 - Ալցհեյմերի հիվանդության միջազգային ասոցիացիայի 10-րդ միջազգային գիտաժողով՝ նվիրված Ալցհեյմերի հիվանդությանը և արակից խանգարումներին, Մադրիդ, Իսպանիա:

2006-«Մոլեկուլյար և բջջային կենսաբանություն Սպետսեսում. կենսաքիմիայի և մոլեկուլյար կենսաբանության անցյալ, ներկան և ապագան»՝ Սպետսեսում բարձրագույն որակավորման կուրսերի 40-ամյակին նվիրված ժողով-քննարկում: Կազմակերպիչներ՝ Եվրոպայի կենսաքիմիկոսների ասոցիացիա (FEBS), Եվրոպայի մոլեկուլյար կենսաբանների ասոցիացիա (EMBO), Կենսաքիմիկոսների և մոլեկուլյար կենսաբանների միջազգային ասոցիացիա (IUBMB), Սպետսես կղզի, Հունաստան: Կենսաքիմիկոսների և մոլեկուլյար կենսաբանների միջազգային ասոցիացիա (IUBMB), Սպետսես կղզի, Հունաստան

2006 - «Ֆունկցիոնալ գենոմիկայից դեպի մոլեկուլյար պրոտեոմիկա» Եվրոպայի կենսաքիմիկոսների ասոցիացիայի (FEBS) կողմից կազմակերպված բարձրագույն որակավորման կուրսեր, Երևան, ՀՀ:

2007 - «Կենսաքիմիայի, ռադիացիոն և տիեզերային կենսաբանության հիմնահարցեր» UNESCO–ի հովանու ներքո՝ ակադեմիկոս Ն. Սիսակյանի 100 ամյակին նվիրված 3-րդ միջազգային գիտաժողով: Կազմակերպիչներ՝ ՌԴ Գիտությունների ազգային ակադեմիա, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, UNESCO, Մոսկվա - Դուբնա, Ռուսաստանի Դաշնություն:

2007 - «Կենսաքիմիայի, մոլեկուլյար, ռադիացիոն կենսաբանության և գենետիկայի հիմնահարցեր», միջազգային գիտաժողով՝ UNESCO–ի հովանու ներքո՝ ակադեմիկոս Ն. Սիսակյանի 100 ամյակին նվիրված Միջազգային գիտաժողով Կազմակերպիչներ՝ ՌԴ Գիտությունների ազգային ակադեմիա, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, UNESCO, Երևան-Աշտարակ, ՀՀ:

2007 - «Սթրես և վարք» 10-րդ միջհամակարգային միջազգային կոնֆերանս՝ նվիրված կենսաբանական հոգեբուժությանը, Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն:

2007 - «Համահայկական երկրորդ միջազգային կոնգրես», Երևան, ՀՀ:

2007 - «Երիտասարդ գիտնականների կոնֆերանս»` նվիրված Հ. Բունիաթյանի 100 ամյակին, Երևան, ՀՀ:

2007 - «Ռեգեներացիայի մոլեկուլյար մեխանիզմներ – Ցողունային բջջից մինչև օրգանների զարգացում, ֆունկցիա և ռեգեներացիա» Եվրոպայի կենսաքիմիկոսների ասոցիացիայի (FEBS) և Բոհռինգեր Ինգելհելմ Ֆոնդի (B.I.F.) կողմից կազմակերպված բարձրագույն որակավորման կուրսեր, Սպետսես կղզի, Հունաստան:

2007 - «Նեյրոնային բազմազանության առաջացումը ուղեղում» քննարկում-լսումներ՝ կազմակերպված Եվրոպայի կենսաքիմիկոսների ասոցիացիայի (FEBS) կողմից, Կապրի, Իտալիա:

2007 - «Ուղեղի ասիմետրիայի և պլաստիկության կառուցվածքային, գործառութային, նեյրաքիմիական և իմունաքիմիական ասպեկտներ», Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն:

2008 - «Նեյրոնալ պլաստիկություն և նեյրոդեգեներատիվ հիվանդություններ. նեյրոնների գործառույթի խաթարում և բուժում» նեյրոգիտության բարձրագույն վերապատրաստում Եվրոպայում՝ կազմակերպված Եվրոպայի նեյրոգիտության ասոցիացիայի (FENS) կողմից Եվրոխորհրդարանի գիտության հանձնաժողովի և Մարի Կյուրի համաշհարհային ֆոնդի աջակցությամբ, Ինսբռուգ, Ավստրիա:

2008 - «Լիպիդային գերօքսիդացում և ազատ ռադիկալային ազդանշանային համակարգ. դերը ախտաֆիզիոլոգիայում: Եվրոպայի կենսաքիմիկոսների ասոցիացիայի (FEBS) և Եվրոպայի ազատ ռադիկալների հետազոտման ասոցիացիայի (SFRR-E) կողմից կազմակերպված բարձրագույն որակավորման կուրսեր, Սպետսես կղզի, Հունաստան:

2008 - «Ոչ հաղորդող թաղանթային մեխանիզմներ նեյրոնների ենթաշեմային ազդանշանային մեխանիզմներում» սիմպոզիում՝ կազմակերպված UNESCO-ի և Ուղեղի հետազոտման միջազգային կազմակերպության (IBRO) կողմից, Երևան, ՀՀ:

2008 - «Հեմատոլոգիայի հեռանկարները և արյան փոխներարկում» միջազգային գիտագործնական կոնֆերանս՝ նվիրված պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնի 75-ամյակին, Երևան, ՀՀ:

2009 - «Նյարդային համակարգի պլաստիկության և ամբողջականացնող գործունեության արդիական խնդիրները» միջազգային գիտաժողով՝ նվիրված ակադեմիկոս Վ.Վ. Ֆանարջյանի 80-ամյակին: Կազմակերպիչներ՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ, Ուղեղի հետազոտման միջազգային կազմակերպություն (IBRO) Երևան, ՀՀ:

2009 - «Աուտիզմի բուժումը», կլինիկական որակավորման 1-ին մակարդակ՝ կազմակերպված Աուտիզմի հետազոտման ինստիտուտի կողմից, Չիկագո, ԱՄՆ:

2009 - «Աուտիզմի բուժում, ապաքինում, կանխարգելում», կոնֆերանս՝ կազմակերպված Աուտիզմի Հետազոտման Ինստիտուտի կողմից, Չիկագո, ԱՄՆ:

2009 - «Սպիտակուցներ և նարանց գործունեության ցանցը – յուրատիպից դեպի գլոբալ վերլուծություն», Եվրոպայի կենսաքիմիկոսների ասոցիացիայի (FEBS) և Եվրոպայի մոլեկուլյար կենսաբանների ասոցիացիայի (EMBO) կողմից կազմակերպված բարձրագույն որակավորման կուրսեր, Սպետսես կղզի, Հունաստան:

2009 - «Միջազգային գիտաժողով ուղեղի իմուն համակարգը. նեյրոքիմական և նեյրոէնդոկրին ասպեկտները»՝ նվիրված ակադեմիկոս Արմեն Գալոյանի 80-ամյակին, Երևան, ՀՀ:

2009 - «Հայաստան-Ռուսաստան՝ բժշկությունն առանց սահմանների» խորագրի տակ «Մարդու առողջությունը» VIII ազգային գիտաբժշկական կոնգրես, Երևան, ՀՀ:

2010 - Երիտասարդ գիտնականների միջազգային գիտաժողով, Երևան, ՀՀ:

2010 - «Կենսամոլեկուլյար համակարգերի նախագծումն ու վերլուծությունը», Եվրոպայի կենսաքիմիկոսների ասոցիացիայի (FEBS) կողմից կազմակերպված բարձրագույն որակավորման կուրսեր, Սպետսես կղզի, Հունաստան:

2011 - Եվրոպայի կենսաքիմիկոսների ասոցիացիայի (FEBS) 36-րդ տարեկան գիտաժողով. «Վաղվա բժշկագիտության կենսաքիմիան», Թուրին, Իտալիա:

2011 - Եվրախորհրդի գործնական լսումներ-քննարկումներ՝ նվիրված Եվրամիության, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև համատեղ գիտական նախագծերի ստեղծմանն ու իրականացմանը, Բրյուսել, Բելգիա:

2011 - Ալցհեյմերի հիվանդությանը նվիրված միջազգային կոնֆերանս՝ կազմակերպված Ալցհեյմերի հիվանդության միջազգային ասոցիացիայի կողմից, Փարիզ, Ֆրանսիա:

2011 - Եվրոպայի նյարդաբանների ասոցիացիայի 15-րդ տարեկան գիտաժողով, Բուդապեշտ, Հունգարիա:

2012 - «Նեյրոգիտության 8-րդ եվրոպական համագումար»՝ կազմակերպված Եվրոպայի նեյրոգիտության ասոցիացիայի (FENS) կողմից, Բարսելոնա, Իսպանիա:

2012 - «Անգիոգենեզի մոլեկուլյար և բջջային մեխանիզմները» քննարկում-լսումներ՝ կազմակերպված Եվրոպայի կենսաքիմիկոսների ասոցիացիայի (FEBS) կողմից, Կապրի, Իտալիա

2013 - Նեյրոպսիխոֆարմակոլոգիայի քննարկում-լսումներ՝ կազմակերպված Եվրոպայի նեյրոպսիխաֆարմակոլոգիայի ասոցիացիայի (ECNP) կողմից, Նիցա, Ֆրանսիա:

2013 - «Սթրես և վարք» միջազգային սիմպոզիում նվիրված նեյրոգիտության և կենսաբանական հոգեբուժության, Երևան, ՀՀ:

2013 - Նեյրոգիտության և կենսաբանական հոգեբուժության երրորդ միջազգային գիտաժողով, Երևան, ՀՀ:

2013 - ԵՊԲՀ տարեկան հաշվետու գիտաժողով, Երևան, ՀՀ:

2014 - «Cellvizio» օգտագործողների 6-րդ միջազգային գիտաժողով (ICCU), Նիցա, Ֆրանսիա:

2014 - «Նեյրոգիտության 8-րդ եվրոպական համագումար»՝ կազմակերպված Եվրոպայի նեյրոգիտության ասոցիացիայի (FENS) կողմից, Միլան, Իտալիա:

2014 - Եվրոպայի նեյրոպսիխաֆարմակոլոգիայի ասոցիացիայի (ECNP) 27-րդ տարեկան գիտաժողով, Բերլին, Գերմանիա:

Գործունեության բարձրագույն կրթության ոլորտում

2012 -Վերապատրաստումներ «Ներքին որակի ապահովում և ակադեմիական ծրագրեր» ARQATA «Կրթության որակ և համապատասխանեցում» երկրորդ ծրագրի շրջանակներում, Աղվերան, Հայաստան:

2012- Վերապատրաստումներ «Ներքին որակի ապահովում և ակադեմիական ծրագրեր» ARQATA «Կրթության որակ և համապատասխանեցում» երկրորդ ծրագրի շրջանակներում, Երևան, Հայաստան:

2012- Ամառային դպրոց «Վերապատրաստումներ որակի ապահովման բնագավառում», Կոբլենց-Լանդաու Համալսարան, Կոբլենց, Գերմանիա:

2012 -Վերապատրաստումներ «Ներքին որակի ապահովում և ակադեմիական ծրագրեր» ARQATA «Կրթության որակ և համապատասխանեցում» երկրորդ ծրագրի շրջանակներում, Երևան, Հայաստան:

2012 - DIUS ավարտական համաժողով «Համալսարանական ինքնագնահատման համակարգեր», ԵՊԲՀ, Երևան, Հայաստան:

2012 – Վերապատրաստումներ «Ներքին որակի ապահովում և ակադեմիական ծրագրեր» ARQATA «Կրթության որակ և համապատասխանեցում» երկրորդ ծրագրի շրջանակներում, Երևան, Հայաստան:

2013 - Վերապատրաստումներ «ՀԲ Կրթության որակ և համապատասխանության երկրորդ ծրագիր. Մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգերի մշակում և բարելավում» Երևան, Հայաստան:

2013 - «Բալոնիայի չափանիշներին ադապտացվելու գործընթացի ուսումնասիրում. Իսպանիայի որակի պահանջները և բոլոնիան. կոնկրետ օրինակներ», PICQA, Ալիկանտե, Իսպանիա

2014 - Workshop «On subject-specific evaluation and benchmarking», PICQA Tempus project, Duesseldorf, German

2014 - Վերապատրաստում Տեմպուսի VERITAS ծրագրի շրջանակներում, Գրաց, Ավստրիա:

2014 - Վերապատրաստում Տեմպուսի GOVERN ծրագրի շրջանակներում, Գրաց, Ավստրիա:

Պարգևներ

2001 - Մրցանակ «Կենսաքիմիայի օլիմպիադայի 1-ին տեղ»: Շնորհվել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից, Երևան, ՀՀ:

2002 - «Լավագույն գիտական աշխատանք» ներկայացված բժիշկ-ուսանողների գիտական կոնֆերանսին: Շնորհվել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից, Երևան, ՀՀ:

2003 - «Տարվա լավագույն ուսանող», Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ֆակուլտետ, 2001-2002 ուս.տարի, Երևան, ՀՀ

2003 - «Տարվա լավագույն ուսանող», Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ֆակուլտետ, 2002-2003 ուս.տարի, Երևան, ՀՀ:

2005 - Մրցանակ «Ուսանողական գիտական մրցույթի 1-ին տեղ» գրավելու համար: Շնորհվել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 75-ամյակին նվիրված ուսանողական գիտական կոնֆերանսին, Երևան, ՀՀ:

2005- Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բարձրագույն ուսանողական պարգև Մ. Հերացու անվան կրթաթոշակ շնորհված «Բացառիկ առաջադիմության և հասարակական ակտիվ գործունեության համար», Երևան, ՀՀ:

2005 - Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի արծաթե մեդալ, Երևան, ՀՀ:

2005 - Մրցանակ «Տարվա լավագույն ուսանողական գիտական աշխատանք» սահմանված ակադեմիկոս Վ. Հակոբյանի կողմից, «Հայաստան» համահայկական հիմնադրամի օժանդակությամբ, Երևան, ՀՀ:

2007 - Մրցանակ «Երիտասարդ գիտնականների մրցույթի 1-ին տեղ» գրավելու համար: Շնորհվել է UNESCO–ի ակադեմիկոս Ն. Սիսակյանի 100 ամյակին նվիրված 3-րդ միջազգային գիտաժողովին: Կազմակերպիչներ՝ ՌԴ Գիտությունների ազգային ակադեմիա, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, UNESCO, Մոսկվա - Դուբնա, Ռուսաստանի Դաշնություն:

2007 - Մրցանակ «Բացառիկ գիտական նեկայացման» համար: Շնորհվել է Հ. Բունիաթյանի 100 ամյակին նվիրված Երիտասարդ գիտնականների կոնֆերանսին, Երևան, ՀՀ: Կազմակերպիչներ՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Հ. Բունիաթյանի անվան Կենսաքիմիայի ինստիտուտ, Հայաստանի կենսաքիմիկոսների ասոցիացիա, Երևան, ՀՀ:

2010 - Մրցանակ «Երիտասարդների գիտատեխնիկական և գիտահետազոտական ծրագրերի ամենամյա մրցույթում» հաղթելու համար, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, Երևան, ՀՀ:

2015թ. - ՀՀ ՊՆ պատվոգիր

2015թ. - ՀՀ Վարչապետի հուշամեդալ[6]

Հրատարակումներ

Ավելի քան 80 գիտական աշխատանքի հեղինակ է, որոնցից 27-ը՝ արտերկրում: Ինչպես նաև 4 ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակ, որոնցից 1՝ միանձնյա, 3՝ համահեղինակությամբ։

2005-2014 տարիների ընթացքում շահել է 18 դրամաշնորհ և կրթաթոշակ։

  1. «Կոնստանտին Ենկոյան». www.bok.am. Վերցված է 2021-09-05-ին.
  2. ysmu.am https://ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2021-09-05-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. ysmu.am https://ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2021-09-05-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  4. «Սաղմնային պրոտեոգլիկանների նյարդապաշտպան հատկության ուսումնասիրումը | ԲՈԿ - Supreme Certifying Committee». www.bok.am. Վերցված է 2021-09-05-ին.
  5. «Նեյրոդեգեներացիայի նեյրոքիմիական և մորֆոֆունկցիոնալ մեխանիզմները և նեյրոնների կենսակայունության ուղիները | ԲՈԿ - Supreme Certifying Committee». www.bok.am. Վերցված է 2021-09-05-ին.
  6. «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am. Վերցված է 2021-09-05-ին.