«Էռնեստ Բոգարտ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
1896-1897 թվականներին սոցիոլոգիա է դասավանդել Փրինսթոնի համալսարանում<ref name=":2" />։ 1898 թվականին եղել է Սմիթ քոլեջի տնտեսագիտության և սոցիոլոգիայի պրոֆեսորի ասիստենտ<ref name=":2" />։ 1898-1900 թվականներին եղել է [[Ինդիանայի համալսարան]]ի տնտեսագիտության և սոցիոլոգիայի պրոֆեսորի ասիստենտ, 1900-1905 թվականներին դասավանդել է Օբերլինի քոլեջում։ 1906-1909 թվականներին եղել է տնտեսագիտության պրոֆեսորի ասիստենտ, իսկ 1909-1941 թվականներին՝ տնտեսագիտության պրոֆեսոր Փրինսթոնի համալսարանում։ Բացի այդ, Էռնեստը 1919-1920 թվականներին եղել է Ջորջթաունի դիվանագիտական ծառայության դպրոցում բանկային գործի և ֆինանսների պրոֆեսոր, 1920-1938 թվականներին՝ Իլինոյսի համալսարանի տնտեսագիտության ամբիոնի վարիչ, 1929-1930 թվականներին՝ Կլերմոնտի քոլեջի տնտեսագիտության պրոֆեսոր, ամառային նստաշրջաններում հրավիրված պրոֆեսոր [[Կոլումբիայի համալսարան]]ում, [[Կալիֆոռնիայի համալսարան]]ում, Տեխասի համալսարանում և [[Հարավային Կալիֆոռնիայի համալսարան]]ում։ 1938 թվականին հրաժարական է տվել՝ դառնալով Իլինոյսի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր<ref name=":1" />։
 
[[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ 1918 թվականին եղել է Պետական տեղեկատվության կոմիտեի անդամ, ապա 1918 թվականին՝ ԱՄՆ Առևտրի պալատի հետազոտությունների բյուրոյում, 1919-1920 թվականներին՝ տարածաշրջանային տնտեսագետ և արտաքին առևտրի հարցերով խորհրդական [[ԱՄՆ Պետական դեպարտամենտ|ԱՄՆ Պետդեպարտամենտ]]ում։ 1920 թվականից եղել է Ազգային տնտեսական լիգայի խորհրդատվական խորհրդում, 1920 թվականին՝ ԱՄՆ ՊետդեպարտամենտիՊետական դեպարտամենտի պատվիրակ արտաքին առևտրի խորհրդի կոնգրեսում, 1924 թվականից՝ կայուն դրամական ասոցիացիայի խորհրդատվական կոմիտեում, 1933 թվականին՝ դրամավարկային քաղաքականության վերաբերյալ ԱՄՆ Առևտրի պալատի կոմիտեում, 1933 թվականին՝ [[Գործազրկություն|գործազրկության]] հարցերով կառավարական հանձնաժողովում, 1934 թվականից՝ տնտեսագետների ազգային դրամավարկային հանձնաժողովում։ Բոգարտը Ազգային պարկերի ասոցիացիայի անդամ էր, Տնտեսագիտության ընկերության անդամ, Ամերիկյան վիճակագրական ասոցիացիայի անդամ<ref name=":2" />, Արտաքին քաղաքականության ասոցիացիայի անդամ, Իրանամերիկյան ասոցիացիայի անդամ, 1922-1923 թվականներն Իրանի[[Իրան]]ի կառավարության խորհրդական, և 1931 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի անդամ և նախագահ և Ֆի Բետա Կապպա, Բետա Գամմա Սիգմա ընկերության, Դելտ Սիգմա Պի ընկերության և Ֆի Կապպա Էփսիլյոն ընկերությունների անդամ<ref name=":1" />։
 
== Մատենագրություն ==
 
{{Արտաքին հղումներ}}
 
[[:Կատեգորիա:Ամերիկացի տնտեսագետներ]]
5003

edits