«Էռնեստ Բոգարտ»–ի խմբագրումների տարբերություն

Ամերիկացի տնտեսագետ Էռնեստ լադլոու Բոգարտ-ամերիկացի տնտեսագետ, էմերիտ Իլինոյսի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր, ամերիկյան տնտեսակա
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գիտնական}} '''Էռնեստ Լադլոու Բոգարտ''' ({{lang-en| Ernest Ludlow Bogart}}, {{ԱԾ}}), ամերիկացի տնտեսագետ, Իլինոյսի համալսարանի տնտեսագիտության վաստակավոր պրոֆեսոր, 1931 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ։ == Կենսագրություն == Էռնեստը ծնվել է 1870 թվականի մա...»:
(Տարբերություն չկա)

11:32, 4 Սեպտեմբերի 2021-ի տարբերակ

Էռնեստ Լադլոու Բոգարտ (անգլ.՝ Ernest Ludlow Bogart, մարտի 16 (28), 1870, Յոնկերս, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - նոյեմբերի 4, 1958(1958-11-04)), ամերիկացի տնտեսագետ, Իլինոյսի համալսարանի տնտեսագիտության վաստակավոր պրոֆեսոր, 1931 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ։

Էռնեստ Բոգարտ
Ծնվել էմարտի 16 (28), 1870
Յոնկերս, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 4, 1958(1958-11-04) (88 տարեկան)
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ
Հաստատություն(ներ)Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան
Պաշտոն(ներ)նախագահ
Ալմա մատերՓրինսթոնի համալսարան և Հալլե-Վիտենբերգի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][2]
Գիտական ղեկավարJohannes Conrad?[3]

Կենսագրություն

Էռնեստը ծնվել է 1870 թվականի մարտի 16-ին Նյու Յորքի Յոնկերս քաղաքում[4]։

1886 թվականին Բոգարտն ընդունվել է և 1890 թվականին ստացել է արվեստի բակալավրի աստիճան Փրինսթոնի համալսարանում, 1891-1893 թվականներին եղել է անգլերենի ուսուցիչ Փենսիլվանիա նահանգի Ուիլքս Բարեի Հիլման ակադեմիայում[5]։ 1896 թվականին ստացել է Փրինսթոնի համալսարանի արվեստի մագիստրոսի աստիճան, 1897 թվականին Բոգարտը փիլիսոփայության դոկտորի աստիճան ստացել է Հալլե Վիտենբերգի համալսարանում[4]։

1896-1897 թվականներին սոցիոլոգիա է դասավանդել Փրինսթոնի համալսարանում[5]։ 1898 թվականին եղել է Սմիթ քոլեջի տնտեսագիտության և սոցիոլոգիայի պրոֆեսորի ասիստենտ[5]։ 1898-1900 թվականներին եղել է Ինդիանայի համալսարանի տնտեսագիտության և սոցիոլոգիայի պրոֆեսորի ասիստենտ, 1900-1905 թվականներին դասավանդել է Օբերլինի քոլեջում։ 1906-1909 թվականներին եղել է տնտեսագիտության պրոֆեսորի ասիստենտ, իսկ 1909-1941 թվականներին՝ տնտեսագիտության պրոֆեսոր Փրինսթոնի համալսարանում։ Բացի այդ, Էռնեստը 1919-1920 թվականներին եղել է Ջորջթաունի դիվանագիտական ծառայության դպրոցում բանկային գործի և ֆինանսների պրոֆեսոր, 1920-1938 թվականներին՝ Իլինոյսի համալսարանի տնտեսագիտության ամբիոնի վարիչ, 1929-1930 թվականներին՝ Կլերմոնտի քոլեջի տնտեսագիտության պրոֆեսոր, ամառային նստաշրջաններում հրավիրված պրոֆեսոր Կոլումբիայի համալսարանում, Կալիֆոռնիայի համալսարանում, Տեխասի համալսարանում և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում։ 1938 թվականին հրաժարական է տվել՝ դառնալով Իլինոյսի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր[4]։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ 1918 թվականին եղել է Պետական տեղեկատվության կոմիտեի անդամ, ապա 1918 թվականին՝ ԱՄՆ Առևտրի պալատի հետազոտությունների բյուրոյում, 1919-1920 թվականներին՝ տարածաշրջանային տնտեսագետ և արտաքին առևտրի հարցերով խորհրդական ԱՄՆ Պետդեպարտամենտում։ 1920 թվականից եղել է Ազգային տնտեսական լիգայի խորհրդատվական խորհրդում, 1920 թվականին՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի պատվիրակ արտաքին առևտրի խորհրդի կոնգրեսում, 1924 թվականից՝ կայուն դրամական ասոցիացիայի խորհրդատվական կոմիտեում, 1933 թվականին՝ դրամավարկային քաղաքականության վերաբերյալ ԱՄՆ Առևտրի պալատի կոմիտեում, 1933 թվականին՝ գործազրկության հարցերով կառավարական հանձնաժողովում, 1934 թվականից՝ տնտեսագետների ազգային դրամավարկային հանձնաժողովում։ Բոգարտը Ազգային պարկերի ասոցիացիայի անդամ էր, Տնտեսագիտության ընկերության անդամ, Ամերիկյան վիճակագրական ասոցիացիայի անդամ[5], Արտաքին քաղաքականության ասոցիացիայի անդամ, Իրանամերիկյան ասոցիացիայի անդամ, 1922-1923 թվականներն Իրանի կառավարության խորհրդական, և 1931 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի անդամ և նախագահ և Ֆի Բետա Կապպա, Բետա Գամմա Սիգմա ընկերության, Դելտ Սիգմա Պի ընկերության և Ֆի Կապպա Էփսիլյոն ընկերությունների անդամ[4]։

Մատենագրություն

Ծանոթագրություններ

  1. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  2. CONOR.Sl
  3. Mathematics Genealogy Project — 1997.
  4. 4,0 4,1 4,2 4,3 The University of Illinois at Urbana-Champaign Meet the faculty: ERNEST L. BOGART // Daily Illini, November 29, 1938.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Personal Notes // The ANNALS of the American Academy of Political and Social Science, vol. 12, no. 2. — September 1898. — P. 87—92. — doi:10.1177/000271629801200206