«Կատուն աղավնիների մեջ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Կատուն աղավնիների մեջ''' ({{lang-en|Cat Among the Pigeons}}),  Ագաթա Քրիստիի վեպը, որը կարելի է համարել ոչ միայն դետեկտիվ ժանրի ստեղծագործություն, այլև՝ լրտեսական: Այս վեպը գրողի փոքրաթիվ լրտեսական վեպերից մեկն է: Այն դարձել է վերջին ստեղծագործությունը, որտեղ Հ...»:
(Տարբերություն չկա)

17:45, 3 Սեպտեմբերի 2021-ի տարբերակ

Կատուն աղավնիների մեջ (անգլ.՝ Cat Among the Pigeons),  Ագաթա Քրիստիի վեպը, որը կարելի է համարել ոչ միայն դետեկտիվ ժանրի ստեղծագործություն, այլև՝ լրտեսական: Այս վեպը գրողի փոքրաթիվ լրտեսական վեպերից մեկն է: Այն դարձել է վերջին ստեղծագործությունը, որտեղ Հերքյուլ Պուարոն դեռ չէր առանձնացվել դետեկտիվ գործերից: Առաջին անգամ հրապարկվել է 1959 թվականի նոյեմբերի 2-ին:

Սյուժե

Գործողությունները տեղի են ունենում աղջիկների համար մտացածին գիշերօթիկ դպրոցում: Վեպի հիմքում ընկած է ֆիզկուլտուրայի ուսուցչուհու սպանության ուսումնասիրությունը, ում մարմինը երեկոյան գտնում են դպրոցի սպորտդահլիճում:

Վեպի հանգույցը տեղի է ունենում Թագավորության մայրաքաղաք Ռամաթի հիմնական իրադարձություններից երեք ամիս առաջ՝ այնտեղ տեղի ունեցած հեղափոխության նախօրեին և կապված է գահընկեց արված թագավորական ընտանիքին պատկանող թանկարժեք իրերի ճակատագրի հետ:

Կերպարներ

Դպրոցի ղեկավարություն

  • Միսս Վուլսթրոուդ — տնօրեն
  • Էնն Շապլանդ — քարտուղարուհի
  • Միսս Չեդվիկ — դպրոցի գլխավոր ուսուցիչներից մեկը
  • Էլյանոր Վանսիթարթ — գլխավոր ուսուցչուհի, ով փորձում է գերազանցել միսս Վուլսթրոուդին:

Դպրոցի ուսուցչուհիներ

  • Գրեյս Սփրինգեր — ֆիզկուլտուրայի ուսուցչուհի
  • Անժել Բլանշ—ֆրանսերենի ուսուցչուհի
  • Էյլին Ռիչ — անգլերենի ուսուցչուհի
  • Միսս Բլեյք — պարի ուսուցչուհի
  • Միսս Ռոուեն—ուսուցչուհի

Դպրոցի աշակերտներ

  • Արքայադուստր Շաիստա — արքայազն Ալի Յուսուֆ Ռամատսկու զարմիկը
  • Ջենիֆեր Սաթկլիֆ — Բոբ Ռոուլինսոնի բարեկամուհի
  • Ջուլիա Ալջոն — աշակերտուհի, ում մայրը կապ է ունեցել գաղտնի գործակալի հետ

Աշխատակազմ

  • Էլսփետ Ջոնսոն — տնտեuության վարիչ
  • Ադամ Գուդման — քողարկված և հորինված անունով գործակալ, ով աշխատում է այգեպան
  • Բրիգգս — այգեպան

ծնող ուսուցիչներ

  • Ջոան և Հենրի Սաթքլիֆի— Ջենիֆեր Սաթքլիֆի ծնողներ
  • Միսիս Ալջոն — Ալջոնի մայրը
  • Լեդի Վերոնիկա — զույգ քույրերի մայրը

Մնացած կերպարներ

  • Հերքյուլ Պուարո — մասնավոր խուզարկու
  • Դենիս Ռետբոուն

Էկրանավորում

  • 2008 — «Կատուն աղավնիների մեջ»

Արտաքին հղումներ

[1]