«Մասնակից:Satenik Avetisyan/Ավազարկղ1»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 19.
 
== Մարտական ուղի ==
Հայ-ադրբջանական պատերազմից երկու օր առաջ արձակուրդ է վերցրել՝ հորաքրոջ տղայի [[հարսանիք]]ին մասնակցելու համար: Սակայն 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, իմանալով, որ պատերազմ է սկսվել, թողել է [[Երևան]]ը և մեկնել առաջնագիծ՝ իր տղաների մոտ<ref>[https://www.azatutyun.am/a/31029612.html Արցախյան 44-օրյա պատերազմ]</ref><ref>[https://www.iammedia.am/en/post/Sevak-Bazunts-Armneian-Hero Հերոսական պատմություններ․ «Մա՛մ, ես զենքի հետ եմ ամուսնացել»․ Սևակ Բազունց]</ref>: Ավագ լեյտենանտ Բազունցը եղել է մարտի ամենաթեժ վայրերում<ref>[https://arevelk.am/articles/hervosi-mahvov-ynkav-naev-sevaky Հերոսի մահով ընկավ նաև Սևակը]</ref>: Վաշտի կազմով պաշտպանական մարտեր է վարել գումարտակի պաշտպանության շրջանում, որի արդյունքում, հմուտ ղեկավարելով իր ստորաբաժանումը, հակառակորդին հասցրել է կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ: Գտնվելով զորամասի տարածքում՝ իրականացրել է անձնակազմի տեղաշարժեր՝ հակառակորդի նկատմամբ ավելի բարենպաստ դիրք գրավելու համար: Տասնյակ զինծառայողների դուրս է բերել [[շրջափակում]]իցշրջափակումից: Հոկտեմբերի 9-ին՝ գումարտակի հրամանատարի մարտական գծով տեղակալի մահվանից հետո ստանձնել է այդ պաշտոնը և ղեկավարել գումարտակի մյուս ստորաբաժանումները: Հոկտեմբերի 10-ին որպես աջացող ստորաբաժանում մեկնել է ..... ՝ մարտական դիրքեր ներխուժած հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու: 2020 թվականի հոկտեմբերի 12-ին հակառակորդի կողմից իրականացված լայնամասշտաբ հարձակման և հրթիռահրետանային հարվածի հետևանքով ավագ լեյտենանտ Բազունցը ստացել է բեկորային վիրավորում և մահացել<ref>[https://iravaban.net/303213.html ՊԲ-ն զոհված զինծառայողների նոր անուններ է հրապարակել]</ref>:
 
== Ծանոթագրություններ ==