«Adore You»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Երգ}} '''«Adore You»''', ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսի երգը իր չորրորդ ''Bangerz'' ստուդիական ալբոմից։ Սինգլը թողարկվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-ին «RCA Records» ընկերության կողմից՝ որպես ապագա երրորդ ձայնապնակի սինգլ։ Ստեղծագործությունըգրել են Սթեյ...»:
(Տարբերություն չկա)

11:47, 3 Սեպտեմբերի 2021-ի տարբերակ

«Adore You», ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսի երգը իր չորրորդ Bangerz ստուդիական ալբոմից։ Սինգլը թողարկվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-ին «RCA Records» ընկերության կողմից՝ որպես ապագա երրորդ ձայնապնակի սինգլ։ Ստեղծագործությունըգրել են Սթեյսի Բարտը և ինքը՝ երգչուհին։ Թրեքի պրոդյուսերը եղել է Oren Yoel-ը։

«Adore You»
Մայլի Սայրուսի երգը
Ժանրփոփ[1] և ժամանակակից R&B[2]
Լեզուանգլերեն
ԼեյբլRCA Records
ԿոմպոզիտորՍթեյսի Բարթ և Oren Yoel

Սինգլը դրական արձագանքներ է ստացել քննադատների կողմից, որոնք հիացել են երգչուհու հրաշալի վոկալով։ Համեմատելով տվյալ ալբոմի նախորդ սինգլները՝ քննադատները «Adore You»-ն անվանել են ավելի հանգիստ, քնարական ստեղծագործություն[3][4]։

Ընդհանուր տեղեկություններ

«Adore You» երգը համարվում է R&B-ի տարրերով փոփ բալլադ[5][6], որի ընթացքում Սայրուսը սեր է խոստովանում իր ընկերոջը՝ Լիամ Հեմսվորթին։ Ավելի վաղ ենթադրվում էր, որ սինգլը դառնալու է «SMS (Bangerz)» ստեղծագործությունը, որը ձայնագրվել է Բրիթնի Սփիրսի հետ համատեղ, սակայն այն հիթ-շքերթներում լավ արդյունքներ ցույց չի տվել, ինչը չի կարելի ասել «Adore You»-ի մասին: Երգը հասել է «Billboard Hot 100» հիթ-շքերթի 21-րդ հորիզոնականին, իսկ «iTunes USA»-ի՝ 7-րդ հորիզոնականին։

2014 թվականի փետրվարի 13-ին թողարկվել է «Adore You» երգի ռեմիքսը, որի համապրոդյուսերը եղել է ֆրանսիացի դիջեյ և երգահան Սեդրիկ Ժերվեն։ Թողարկումը տեղի է ունեցել Ժերվեի սեփական լեյբլում։ Քանի որ երգի հաջողությունը այնքան էլ ապշեցուցիչ չէր, որքան սպասվում էր, Սայրուսը թողարկել է այս ռեմիքսը՝ ունկնդիրների ավելի մեծ լսարան գրավելու նպատակով: Պարային ռիթմը, բիթը, կրակոտ մեղեդին օգնել են տարբերակել հանգիստ ստեղծագործությունը:

Երաժշտական տեսահոլովակ

Տեսահոլովակը թողարկվել է 2013 թվականի դեկտեմբերի 26-ին երգչուհու MileyCyrusVEVO ալիքում[7]։ Տեսահոլովակի ռեժիսորը եղել է Rankin-ը[8]։ Տեսահոլովակի պաշտոնական թողարկումից 12 ժամ առաջ այն միացվել է ցանցին, համապատասխանաբար չի կարողացել գերազանցել իր նախորդի՝ «Wrecking Ball» երգի դիտումների քանակի ռեկորդը: Տեսահոլովակը ցույց է տալիս մերկ Մայլիին սավանների վրա, որը նկարում է իրեն տեսախցիկով («տնային» տեսանյութի նման)։ Ապա Սայրուսը հագնված երգում է լոգարանում[9]։

Ծանոթագրություններ

  1. http://www.popdust.com/2013/10/02/miley-cyrus-bangerz-reviewed-adore-you/
  2. http://www.spin.com/articles/miley-cyrus-adore-you-video/
  3. Dolan, Jon (October 4, 2013). «Miley Cyrus 'Bangerz' Review». Rolling Stone. Wenner Media, LLC. Վերցված է October 4, 2013-ին.
  4. Catucci, Nick (October 1, 2013). «Bangerz - Miley Cyrus». Entertainment Weekly. Time. Վերցված է October 1, 2013-ին.
  5. Hogan, Marc (December 26, 2013). «Miley Cyrus Masturbates for Attention in 'Adore You' Video». New York: Spin. Վերցված է January 19, 2014-ին.
  6. Drill, Christina (October 2, 2013). «Miley Cyrus' "Bangerz" Reviewed: "Adore You"». Popdust. Վերցված է April 12, 2014-ին.
  7. «Miley Cyrus' Racy 'Adore You' Video Leaks Online». Billboard. Prometheus Global Media. December 26, 2013. Վերցված է February 17, 2014-ին.
  8. «HOME - RANKIN FILM». RANKIN FILM. Արխիվացված է օրիգինալից 2015-04-26-ին. Վերցված է 24 October 2014-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Miley Cyrus' 'Adore You' Video Leaks Ahead Of Official Release». The Huffington Post. AOL. December 26, 2013. Վերցված է December 26, 2013-ին.

Արտաքին հղումներ