«Հրազդան գետ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: az:Zəngi çayı
չ clean up, replaced: ) — → ), using AWB (7852)
Տող 18.
|Երկրամաս =
}}
'''Հրազդանը''' (նաև՝ Իլդարունի, Զանգու), [[ՀՀ]] խոշորագույն ու կարևորագույն գետերից է` [[Արաքս]]ի ձախ վտակը: Ունի 141կմ երկարություն: Ավազանի մակերեսը 2650կմ² է (առանց Սևանա լճի):Այն սկիզբ է առնում [[Սևանա լիճ|Սևանա լճից]], հոսում հարավ-արևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում [[Գեղարքունիքի մարզ|Գեղարքունիքի]], [[Կոտայքի մարզ|Կոտայքի]] մարզերով, [[Երևան]] քաղաքով, [[Արարատի մարզ|Արարատի]] մարզով ու թափվում Արաքսը: Վերին հոսանքում մոտ 20կմ հոսում է դեպի արևմուտք` այդ ընթացքում առաջացնելով գալարներ, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր (120-150մ) կիրճով, ստորին հոսանքում ուղղվում է դեպի հարավ-արևելք, դուրս գալիս Արարատյան դաշտ, դառնում հանդարտահոս ու ծովի մակարդակից 820մ բարձրության վրա լցվում Արաքսը: Գետի ընդհանուր անկումը կազմում է 1100 մ: Բնական պայմաններում Հրազդանի սնումը 62.5%-ով ստորերկրյա է, հորդացումը` գարնանային, վարարումները` ամռանն ու աշնանը: Ջրի տարեկան միջին ծախսը 22.6 մ³/վրկ է, առավելագույնը` 138մ³/վրկ, նվազագույնը` 9մ³/վրկ, տարեկան հոսքը 712 մլն մ³: Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Աթարբեկյան, Գյումուշի, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ, Երևանյան լիճը:
 
{{ՀՀՀ}}