«Աղասի Այվազյան»–ի խմբագրումների տարբերություն

չ
 
 
== Կենսագրություն ==
Աղասի Այվազյանը ծնվել է [[Վրացական ԽՍՀ]] [[Աբասթուման]] ավանում։ Սովորել է [[Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա|Թբիլիսի գեղարվեստի ակադեմիա]]յում (1942), [[Թբիլիսիի պետական համալսարան]]ի բանասիրական ֆակուլտետում, [[Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ|Երևանի գեղարվեստա-թատերական]] և [[Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ|ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտներում]] (1945-1948)։ Տարբեր հիմնարկություններում աշխատել է որպես նկարիչ-մուլտիպլիկատոր, գծագրող, կոնստրուկտոր, լրագրող։ 1965-1973 թվականներին եղել է «[[Գրական թերթ|Գրական թերթի»]] արձակի բաժնի վարիչը, 1973-1981 թվականներին՝ «Էկրան» ամսագրի գլխավոր խմբագիրը։ Որպես ռեժիսոր աշխատել է «[[Հայֆիլմ]]» կինոստուդիայում։ 1967 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նրա սցենարով նկարահանվել է [[Եռանկյունի (Ֆիլմ)|«Եռանկյունի»]] կինոնկարը, որը երկրորդ մրցանակ է ստացել 1968 թվականի լենինգրադյան համամիութենական փառատոնում։ 1990-ականների սկզբին խմբագրել է «Հայություն» շաբաթաթերթը։
 
Նրա սցենարով «Հայֆիլմը» նկարել է նաև «[[Հայրիկ (ֆիլմ)|Հայրիկ]]» գեղարվեստական կինոնկարը։ 1982 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում Աղասի Այվազյանն իր «Կովկասյան էսպերանտո» [[պատմվածք]]ի հիման վրա գրված սցենարով նկարահանել է «Լիրիկական երթ» գեղարվեստական կինոնկարը։ Նրա ռեժիսորական հաջորդ աշխատանքն է եղել հայ նկարիչ [[Վանո Խոջաբեկյան]]ի անսովոր ճակատագրի մասին պատմող «Վանոն և գորոդովոյը» պատմվածքի հիման վրա ստեղծված սցենարով «Վառած լապտեր» կինոնկարը։
2012

edits