«Վիլյամ Սարոյան»–ի խմբագրումների տարբերություն

[[1926]] թվականին տասնութամյա Վիլյամը, որը մինչ այդ հասցրել էր փոստատար, սևագործ բանվոր և [[Սան Հոակին]]ի ֆերմաներում ու [[խաղող]]ի այգիներում սեզոնային մշակ աշխատել, թողնում է հարազատ ամերիկա-հայկական [[Ֆրեզնո (Կալիֆոռնիա)|Ֆրեզնո]]ն ու գնում [[Սան Ֆրանցիսկո]]։ Աշխատում է որպես հեռագրատան ծառայող, սպորտային ապրանքների խանութի վաճառող, պահեստի բանվոր։ Ոչ մի տեղ երկար չի մնում, ապրում է վարձով տրվող սենյակներում։
 
Առաջին անգամ իր ստեղծագործությունը տպագրել է [[1933]]1936 թվականին [[Բոստոն]]ի «[[Հայրենիք (շաբաթաթերթ)|Հայրենիք]]» շաբաթաթերթում՝ ''Սիրակ Գորյան'' ստորագրությամբ։ Լայն ճանաչում է ձեռք բերել «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմվածքներ» (1934) առաջին գրքով, որի առթիվ ամերիկյան քննադատ Բ. Ռասկոն գրել է. «Ի՞նչն է հատկանաշական Սարոյանի համար որպես գրողի։ Սարոյանը բուռն է, պոռթկուն և խելացի, նա թախծոտ է, քնքուշ ու մարդկային, նա միամիտ է ձևանում, սակայն բնավ միամիտ չէ...: Նա ատում է դաժանությունն իր բոլոր դրսևորումներով, նա հարգում է մարդկային արժանապատվությունն ու հպարտությունը»։ [[1935]]-ից սկսած Սարոյանը չորս անգամ եղել է [[Խորհրդային Հայաստան]]ում, [[1964]]-ին այցելել է նաև իր նախնիների քաղաքը՝ Բիթլիս, ինչի մասին հետագայում ([[1975]]) գրել է [[«Բիթլիս» պիես]]ը<ref>Վ.Սարոյան. Հայն ու հայը։ Երևան. 1994, 316 с. — с. 6</ref>։
 
[[1939]] թվականին Վիլյամ Սարոյանը վեց օրվա ընթացքում գրում է «Քո կյանքի ժամերը»։ Այս ստեղծագործության շնորհիվ գրողն արժանացավ [[Պուլիցերյան մրցանակ|Պուլիցեր]]ի և նյույորքյան քննադատների հեղինակավոր գրական մրցանակներին։ [[1940]] թվականին Սարոյանը հրաժարվում է առաջին մրցանակից՝ հայտարարելով, որ «Առևտուրը իրավունք չունի հովանավորելու արվեստը»։