«Վեգետացիայի շրջան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1.
'''Վեգետացիայի շրջան''' վեգետացիա, 1. Տարվա այն ժամանակաշրջանը, երբ, ըստ օդերևութաբանական պայմանների, հնարավոր է բույսերի աճն ու զարգացումը։ Տևողությունը որոշվում է [[օդ]]ի 5°0-ից բարձր [[ջերմաստիճան]]ով օրերի թվով և սկսվում է գարնանն օդի ջերմաստիճանը 5°0-ից բարձրանալիս, ավարտվում աշնանը՝ 5°0-ից իջնելիս։ 2. Բույսերի զարգացման լրիվ փուլի համար անհրաժեշտ ժամանակը, գյուղատնտեսական պրակտիկայում՝ աճման սկզբից մինչև բերքահավաքն ընկած ժամանակաշրջանը։ Կենսաբանական հատկություններով պայմանավորված՝ տարբեր բույսերի Վեգետացիայի շրջան տարբեր է. [[ՀՀ]]-ում նրա միջին տևողությունը 82-ից ([[Արագած]] բլկ) 277 ([[Մեղրի]]) օր է։ Ըստ բարձրության՝ յուրաքանչյուր 100''մ'' վրա Վեգե շրջան կրճատվում է 5-7 օրով։ Վեգետացիայի շրջան Մեղրիում միջին հաշվով սկսվում է փետրվարի 28-ից, ավարտվում դեկտեմբերի 3-ին, 2000 մ բարձրություններում համապատասխանաբար՝ ապրիլի 20-25-ից, հոկտեմբերի 20-25-ին, 3000-7-ից բարձր՝ հուլիսի 15-25-ից, սեպտեմբերի 15-25-ին։ Վեգետացիայի շրջանի տևողությամբ են պայմանավորված բուսականության կազմը, տեսակը, սորտը, տեղաբաշխումը և շրջանացումը, ագրոտեխնիկական միջոցառումների ժամկետները, արոտային ժամանակաշրջանի տևողությունը և այլն։
{{Բույսեր-անավարտ}}
{{ՀԲ}}
 
{{անավարտ}}
 
[[Կատեգորիա:Բազմացում]]