«Վարաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: {{Stub}} → {{անավարտ}}
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:Monitor Lizard (3678637573).jpg|մինի|աջից|Վարան]]
'''Վարաններ''', ({{lang-lat|varanidae}}), մողեսների ենթակարգի սողունների ընտանիք։ Հայտնի է վարանների 1 սեռ, 24 տեսակ՝ տարածված [[Աֆրիկա]]յում ([[Մադագասկար]]ում չկան), [[Հարավային Ասիա]]յում, [[Ավստրալիա]]յում, [[Մալայան արշիպելագ]]ում։ Մարմինը բարեկազմ է, 0, 2-ից մինչև 4 մետր երկարությամբ, ծածկված կլոր կամ օվալաձև թեփուկներով։ Ոտքերը լավ են զարգացած, պոչը երկար է, շարժուն։ Վազում են արագ։ Վարում են հիմնականում ցամաքային, մանր տեսակները՝ երբեմն նաև ծառաբնակ կենսաձև։ Շատ տեսակներ ապրում են գետերի և այլ քաղցրահամ ջրամբարների շրջակայքում, լավ լողում և սուզվում են։ Գիշատիչ են, սնվում են [[մողեսներ]]ով, [[օձեր]]ով, մանր [[անողնաշարավորներ]]ով, թռչուններով, միջատներով, ջրամերձ տեսակները՝ գորտերով, ձկներով, փափկամորթներով և այլն։ [[Միջին Ասիա]]յում, հանդիպում է անապատային կամ մոխրագույն վարանը, այս տարածքի ամենախոշոր մողեսը, երկարությունը՝ մինչև 1, 5 մետր, քաշը՝ 3, 5 կիլոգրամ։ Ապրում է սովորաբար այլ կենդանիների գետնափոր բներում, երբեմն ինքն է բուն փորում։ էգը դնում է 10—20 ձու և թաղում ավազի մեջ։ Խաղաղ օվկիանոսի Կոմոդո և երեք շրջակա կղզիներում հանդիպում է հսկա կամ կոմոդյան վարանը, ժամանակակից ամենա խոշոր մողեսը (մարմնի երկարությունը՝ մինչև 3, 7 մետր, քաշը՝ մինչև 100 կիլոգրամ)։ Սնվում է թռչուններով, վայրի խոզերով, այծյամներով, կապիկներով և այլն։ Վարանների մաշկն օգտագործվում է տարբեր արտադրանքներ պատրաստելու համար, միսը որոշ երկրներում օգտագործվում է սննդի մեջ։
{{Կենդանի-անավարտ}}
 
{{ՀՍՀ}}
 
{{անավարտ}}
 
[[Կատեգորիա:Մողեսներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վարաններ» էջից