«Պատրիկ Արտեմի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ., փոխարինվեց: ։ → ։ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 6.
Ծնվել է 1939 թվականի նոյեմբերի 20-ին Լոռու մարզի Մարց գյուղում։ Ավարտել է Ալավերդու Միքայել Նալբանդյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Ուսումը շարունակել է [[Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան|Երևանի մանկավարժական ինստիտուտի]] հայոց լեզվի և գրականության ֆակուլտետի հեռակա բաժնում։ Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո՝ 1960-1961 թվականներին, աշխատել է [[Հագվի]] գյուղի դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ Այնուհետև եղել է Ալավերդու շրջանային պիոներ տան վարիչ (1961-1962), շրջանային «Լոռի» թերթի նամակների բաժնի վարիչ, որից հետո՝ թերթի պատասխանատու քարտուղար։ 1965-1975 թվականներին «Սովետական Հայաստան» թերթի հյուսիսային շրջանների հատուկ թղթակիցն էր<ref name=":0">{{Cite web|url=https://armenpress.am/arm/news/412472/luys-e-tesel-patrik-artemii-leran-erekone-patmvatsqneri.html|title=Լույս Է տեսել Պատրիկ Արտեմիի «Լեռան երեկոնե պատմվածքների ժողովածուն|website=armenpress.am|language=hy|accessdate=2021-08-30}}</ref>։
 
1975 թվականին տեղափոխվել է Երևան, դարձել կենտրոնական խմբագրության հատուկ թղթակից։ 1978-1990 թվականներին եղել է «<nowiki/>[[Սովետական Հայաստան (թերթ)|Սովետական Հայաստան]]<nowiki/>» թերթի նամակների և ֆելիետոնի բաժնի վարիչ, ապա ստեղծել և մինչև 1992 թվականը խմբագրել է «Ժողովրդական թերթը»։ Ավելի ուշ տեղափոխվել է [[ՀԽՍՀ ավտոմոբիլային տրանսպորտի նախարարություն|Ավտոմոբիլային տրանսպորտի մինիստրություն]], դարձել վառելիքաէներգետիկ ռեսուրսների վարչության պետ։
 
[[1998]] թվականից սկսել է զբաղվել գրողական գործունեությամբ<ref>{{Cite web|url=https://www.grakantert.am/archives/7125|title=ԵՐԿՈՒՍԸ ՆՈՒՅՆ ՀՈԳՈՒ ՄԵՋ / Ղուկաս ՍԻՐՈՒՆՅԱՆ|date=2015-05-26|website=Գրական Թերթ|language=hy-AM|accessdate=2021-08-30}}</ref>։