«Սրունք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չNo edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}{{վիքիֆիկացում}}'''Սրունք''' մարդու, ստորին վերջույթի միջին հատվածը՝ ծնկային հոդից մինչև սրունք-վեգային հողը։ Սրունքի ոսկրային հենքը կազմում են մեծ ու փոքր ոլոքները (ոլոք, նրբոլոք)։ Մեծ ոլոքը գտնվում է միջային, իսկ նրբոլոքը՝ դրսային կողմում։ [[Ոլոք]]ն ունի եռանիստ մարմին և 2 ծայր, որոնցից վերինը հաստ է և կրում է 2 կոճ՝ ազդրոսկրի հետ հոդավորվելու համար։ Ստորին ծայրը վերջանում է դեպի վար ուղղված ելունով (միջային պճեղ)։ Նրբոլոքը խողովակավոր ոսկր է, որի վերին ծայրին գտնվում է գլխիկը, ստորին ծայրին՝ դրսային պճեղը։ Մեծ ու փոքր ոլոքները վերին ծայրերով հոդավորվում են միմյանց հետ, իսկ ստորիններով միանում են շարակցական հյուսվածքով։ Սրունքի մկանները դասավորված են 3 խմբով՝ առաջային, ետին և կողմնային։ Առաջային խմբի մկաններն սկսվելով Սրունք ոսկրերից, անցնում են ոտի մեջքային երեսը և իրենց ջլերով կպչում թաթոսկրերին կամ մատոսկրերին։ Կողմնային խմբում գտնվում են նրբոլոքային երկար ու կարճ մկանները։ Ետին կամ ծալիչների խումբը դասավորված է երկու շերտով՝ մակերեսային, ուր գտնվում է սրունքի եռագլուխ մկանը, որի ջիլը կպչում է կրունկոսկրին (կրունկոսկրային կամ աքիլլեսյան ջիլ)։ Այս մկանի զույգ գլուխները կոչվում են երկվորյակներ, իսկ կենտը՝ ձկնամկան։ Խորանիստ շերտը կազմում են՝ ոլոքային ետին մկանը, մատերի ընդհանուր ծալիչը և բթի երկար ծալիչը։ Սրունքի մկանները և մաշկը նյարդավորվում են նստանյարդի ճյուղերով։ Սրունքը անոթավորվում է ծնկափոսային զարկերակի ճյուղերով։ Սրունքի [[երակներ]]ն ուղեկցում են համապատասխան [[զարկերակ]]ներին և կոչվում են նույն անուններով։ Սրունքի վրա կան նաև ենթամաշկային մակերեսային երակներ, որոնք չունեն իրենց համապատասխան զարկերակները։
 
{{անատոմիա-անավարտ}}
 
[[Կատեգորիա:Մարդու անատոմիա]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սրունք» էջից