«Սառցադաշտաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 1.
{{Թարմացնել}}
[[Պատկեր:Rothera station 2.jpg|250px|մինի|Սառցադաշտաբան Էրին Փեթիթը]]
'''Սառցադաշտաբանություն'''՝ գիտություն ցամաքի մակերևույթի և ստորգետնյա սառցի բոլոր ձևերի առաջացման, զարգացման ու աշխարհագրական տարածման մասին։
 
Սառցադաշտաբանության խնդիրն է ուսումնասիրել [[սառցադաշտեր]]ի ծագման, առաջացման ու զարգացման պայմանները, բաղադրությունը, կառուցվածքը, ֆիզիկական հատկությունները, երկրաբանական ու գեոմորֆոլոգիական դերը, աշխարհագրական միջավայրի ու [[սառցադաշտեր]]ի փոխազդեցությունը, [[սառցադաշտեր]]ի դերը ժողովրդական տնտեսության մեջ, նրանցում պարփակված քաղցրահամ ջրի օգտագործման հնարավորությունները։
 
Սառցադաշտաբանությունը որպես [[գիտություն]] ձևավորվել է 18-րդ դարում (ալպիական դպրոց, Օ․ Սոսյուր), հետագա զարգացում ստացել 19-րդ դարում (Լ․ Մգասիս, Դ․ Ֆորբս, Ջ․ Տինդալ, Ֆ․ Ֆորել, Ն․ Ա․ Բուշ, Բ․ Ա․ Ֆեդչենկո, Պ․ Ա․ Կրոպոտկին և ուրիշներ)։ [[Ռուսաստան]]ում [[սառցադաշտեր]]ի ուսումնասիրությունը ղեկավարում էր Աշխարհագրական ընկերությունը (Ի․ Վ․ Մուշկետովի ղեկավարությամբ ստեղծվեց [[սառցադաշտեր]]ի ուսումնասիրման հանձնաժողով)։ 20-րդ դարին սկսվեց սառցադաշտաբանության զարգացման երկրորդ փուլը (Դ․ Գլեն, Կ․ Ֆ․ Վոյակովսկի և ուրիշներ)։ Մերձբևեռային ու լեռնային [[սառցադաշտեր]]ի վրա ստեղծվեցին մշտական կայաններ։ Սառցադաշտաբանության զարգացմանը նպաստեցին Առաջին ([[1882]]-[[1883]]) և Երկրորդ ([[1932]]-[[1933]]) Միջազգային բևեռային, Միջազգային երկրաֆիզիկական ([[1957]]—[[1959]]) տարիներում և Միջազգային ջրաբանական տասնամյակում ([[1965]]—[[1975]]) կատարված ուսումնասիրությունները։
 
Սառցադաշտաբանության ասպարեզում մեծ ներդրում ունեն սովետական գիտնականները (Վ․ Ն․ Բոգոսլովսկի, Ս․ Վ․ Վյալով, Պ․ Ա․ Շումսկի, Գ․ Ա․ Ավսյուկ, Մ․ Վ․ Տրոնով, Կ․ Կ․ Մարկով, Մ․ Վ․ Կալեսնիկ, Լ․ Ա․ Վարդանյանց, Գ․ Կ․ Տուշինսկի և ուրիշներ)։ Նրանք մշակել են [[սառցադաշտեր]]ի պլաստիկ և մածուցիկապլաստիկ շարժման տեսությունները, [[սառցադաշտեր]]ի տարածման, սառցապատման փուլերի, դասակարգման և այլ խնդիրներ։ Վերջին տասնամյակներում մեծացել է [[սառցադաշտեր]]ում պարփակված քաղցրահամ ջրի օգտագործման հնարավորությունների ուսումնասիրությունը, փորձեր են կատարվում այսբերգները տեղափոխելու, լեռնային սառցադաշտերի աբլյացիան ([[զանգված]]ի նվազումը) կարգավորելու ուղղությամբ։