«Արուսյակ Փափազյան»–ի խմբագրումների տարբերություն

չ
Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
չ (Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589))
 
== Կենսագրություն ==
Արուսյակ Փափազյանը ծնվել է 1841 թվականին, Կոստանդնուպոլսի Գում-Գափու թաղամասում։ Իսակական անունը եղել է Մարիամ։ Սովորել է Խասգյուղի Ներսիսյան վարժարանում, Պեպեքի ֆրանսիական իգական դպրոցում՝ կաթոլիկ միանձնուհիների հսկողության տակ, իր քրոջ՝ ապագա դերասանուհի Աղավնու հետ։ Որպես ուսուցչուհի աշխատել է Ենի-Գափուի Հայկանուշյան դպրոցում։ 1858 թվականին, հաղթահարելով ընտանեկան արգելքը՝ մտնում է Հեքիմյանի խումբը, ընդունելով «Արուսյակ» բեմական անունը։ Եղել է հայ առաջին պրոֆեսիոնալ դերասանուհին։ 1861 թվականի դեկտեմբերի 14-ին Կ. Պոլսում հիմնված հայ առաջին պրոֆեսիոնալ թատրոնի առաջին ներկայացմանը խաղացել է առաջին կարևոր դերը՝ Թերեզա (Ռոթայի «Երկու հիսնապետ») մելոդրամայում [[Պետրոս Մաղաքյան]]ի բեմադրությամբ։ 1857-1859 թվականներին խաղացել է [[Սրապիոն Հեքիմյան]]ի թատերախմբում։ 1861-1863 թվականներին եղել է «[[Արևելյան թատրոն (Թուրքիա)|Արևելյան թատրոն»]]-ի առաջատար դերասանուհի։ 1863 թվականից խաղացել է «[[Վասպուրական թատրոն]]»-ում։ 1867-69թթ Արուսյակը համագործակցել է [[Ստեփան Էքշյան]]ի հետ ընտրել է դասական և ռոմանտիկական խաղացանկ։ 1869-ին նրան տեսնում ենք Մաղաքյանի խմբում, որտեղ նա խաղում է դեպքից-դեպք երիտասարդ դերասան [[Պետրոս Ադամյան|Պետրոս Ադամյանի]] հետ:հետ։ Դերասանուհու գործունեությունը նպաստել է հայ երիտասարդության ազգային ինքնագիտակցության զարթոնքին<ref>{{Cite web |url=http://m.lurer.com/?p=128314&l=am |title=Հայ երիտասարդությունը հայրենասիրական ներկայացումների ժամանակ փոքրիկ հայկական դրոշակներ է նետել բեմ և նրան կոչել իր Ժաննա դ’Արկը |accessdate=2015-03-18 |archive-date=2016-03-04 |archive-url=https://web.archive.org/web/20160304084054/http://m.lurer.com/?p=128314&l=am |dead-url=yes }}</ref><ref>[https://avproduction.am/?ln=am&page=person&id=3105 Արուսյակ Փափազյանի կենսագրությունը AV Production կայքում]</ref>:։
 
Վերջին ներկայացումը խաղացել է 1883 թվականին, դերասանուհու հետագա կյանքից քիչ բան է հայտնի. ապրել է մենակ, ծայր թշվառության մեջ<ref>{{Cite book|title=Հայ թատրոնի պատմություն|last=Հովհաննիսյան|first=Հենրիկ|publisher=Նաիրի|year=2010|isbn=978-5-5050-01601-5|location=Երևան|pages=88-94}}</ref>:։
 
== Դերեր ==