«Մասնակից:Բամբիշ/Սլավի-Ավիկ հարությունյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
 
Տող 9.
 
1982 թ. ավարտել է [[Չլդրան]]<nowiki/>ի միջնակարգ դպրոցը ու նույն թվականին ընդունվել [[Ստեփանակերտ]]<nowiki/>ի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը (այժմ Արցախի պետական համալսարան), 1983 թ. ուսումը կիսատ է թողել և մեկնել Խորհրդային բանակ, 1983-1985 թթ. ծառայել է [[Սիբիր]]<nowiki/>ում,1985-1988 թթ. շարունակել է ուսումը Ստեփանակերտում, 1988 թ. վերջին կուրսում սկսել է աշխատել ԼՂԻՄ-ի նոր բացված հեռուստատեսությունում։ Տարբեր տարիների եղել է թղթակից, խմբագիր, ավագ խմբագիր, 1988 թվականից ԽՍՀՄ գրողների միության անդամ (այժմ [[Հայաստանի գրողների միություն|ՀԳՄ]] և Ռուսաստանի ԳՄ անդամ), 1990 թ. միաժամանակ եղել է [[«Արցախյան շաբաթ»]] թերթի հիմնադիր-խմբագիրը,
1993-1995 թթ. աշխատել է ՀՀ ՆԳ «02» ծառայությունում, 1995-1997 թթ. սովորել և ավարտել է Համառուսաստանյան կինեմատոգրաֆիայի ինստիտուտի կինոսցենարական ֆակուլտետը, 1997-2000 թթ. Մոսկվայի Մշակույթի և պետական արվեստների համալսարանի ասպիրանտուրան:
1997-2000 թթ. Մոսկվայի Մշակույթի և պետական արվեստների համալսարանի ասպիրանտուրան:
Պաշտպանել է թեկնածուական թեզ («Գրական երկերի էկրանավորումը որպես արվեստների փոխհարաբերությունների յուրահատուկ ձև» թեմայով) և ստացել փիլիսոփայական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2005-2015 թթ. եղել է [[«Ռուսֆիլմ»]] կինոընկերության գլխավոր պրոդյուսերը։ 2005-2007 թթ. աշխատանքին համատեղ՝ սովորել է [[Մոսկվայի Մշակույթի և արվեստների պետական համալսարան]]<nowiki/>ի դոկտորանտուրայում, 2007 թ. «Արվեստի նշանագիտական սահմանները» (մշակութաբանական հայեցակետ) թեմայով պաշտպանել է ատենախոսություն և ստացել փիլիսոփայական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Հեղինակ է մի քանի տասնյակ գիտական հոդվածների, երեք մենագրության, մասնակցել է մի շարք վավերագրական ու գեղարվեստական ֆիլմերի արտադրության: Բանաստեղծությունները թարգմանվել և տպագրվել են տարբեր լեզուներով ինչպես թերթերում, ամսագրերում, այնպես էլ առանձին գրքերով։ [[Հայերեն]] է թարգմանել մի շարք իսպանացի ու ռուս բանաստեղծների։ Ապրում է [[Մոսկվա]]<nowiki/>յում և [[Բարսելոնա]]<nowiki/>յում։