«Արուսյակ Փափազյան»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
|||
Տող 34.
== Կենսագրություն ==
Արուսյակ Փափազյանը ծնվել է 1841 թվականին, Կոստանդնուպոլսի Գում-Գափու թաղամասում։ Իսակական անունը եղել է Մարիամ։ Սովորել է Խասգյուղի Ներսիսյան վարժարանում, Պեպեքի ֆրանսիական իգական դպրոցում՝ կաթոլիկ միանձնուհիների հսկողության տակ, իր քրոջ՝ ապագա դերասանուհի Աղավնու հետ։ Որպես ուսուցչուհի աշխատել է Ենի-Գափուի Հայկանուշյան դպրոցում։ 1858 թվականին, հաղթահարելով ընտանեկան արգելքը՝ մտնում է Հեքիմյանի խումբը, ընդունելով «Արուսյակ» բեմական անունը։ Եղել է հայ առաջին պրոֆեսիոնալ դերասանուհին։ 1861 թվականի դեկտեմբերի 14-ին Կ. Պոլսում հիմնված հայ առաջին պրոֆեսիոնալ թատրոնի առաջին ներկայացմանը խաղացել է առաջին կարևոր դերը՝ Թերեզա (Ռոթայի «Երկու հիսնապետ») մելոդրամայում [[Պետրոս Մաղաքյան]]ի բեմադրությամբ։ 1857-1859 թվականներին խաղացել է [[Սրապիոն Հեքիմյան]]ի թատերախմբում։ 1861-1863 թվականներին եղել է «[[Արևելյան թատրոն (Թուրքիա)|Արևելյան թատրոն»]]-ի առաջատար դերասանուհի։ 1863 թվականից խաղացել է «[[Վասպուրական թատրոն]]»-ում։
Վերջին ներկայացումը խաղացել է 1883 թվականին, դերասանուհու հետագա կյանքից քիչ բան է հայտնի. ապրել է մենակ, ծայր թշվառության մեջ:
== Դերեր ==
|