«Փոտ պատրիարք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589); ծանոթագրությունը տեղափոխում եմ կետադրական նշանից առաջ
Rescuing 0 sources and tagging 2 as dead.) #IABot (v2.0.8
Տող 62.
 
== Պատմվածք մանիքեցիների վերածլման մասին ==
Փոտ պատրիարքը իր «Պատմվածք մանիքեցիների վերածլման մասին» աշխատությունում<ref>[http://hpj.asj-oa.am/146/1/58-3(183).pdf «Պավլիկյան համայնքի կազմակերպության հարցի շուրջը». Հրաչ Բարթիկյան, Պատմա-բանասիրական հանդես, 1958, 3 . pp. 183-187.]{{Չաշխատող արտաքին հղում|bot=InternetArchiveBot }}</ref> գրում է, որ [[Պավլիկյաններ]]ի շարժման անունը՝ «Պավլիկյան» նշանակում է [[Պողոս առաքյալ]]ի հետևորդ։ Պավլիկյան շարժման բոլոր առաջնորդները սովորություն ունեին ստանալ ավելադիր անուններ, որոնք վերցնում էին Պողոս առաքյալի աշակերտների անուններից, իսկ իրենց համայնքները կոչում էին Պողոս առաքյալի հիմնադրած համայնքների անուններով։ Դրանով նրանք ընդգծում էին իրենց կապը Պողոս առաքյալի հետ<ref>[http://lraber.asj-oa.am/3366/1/85.pdf «Еще раз о происхождении имени «Павликиане»». «Լրաբեր հասարակական գիտությունների», 1973, թ. 2, էջ 85-90]{{Չաշխատող արտաքին հղում|bot=InternetArchiveBot }}</ref><ref name="ՀԺՊ" />։ Փոտ պատրիարքը նրանց վարդապետության մասին գրելիս, հաճախ նշում է, որ Պավլիկյան շարժման գաղափարախոսությունը «բազմաճյուղ է»<ref name="Photii">Photii Patriarchae Constantinopolitani, Sermo II Contra Manichaeos, Migne, Patrologia graeca t․ 102, col. 93.</ref>։ Պավլիկյանները հավատում էին, որ գոյություն ունի երկու աստված՝ Բարի և Չար։ Ինչը տեսանելի է, այն Չարի ստեղծածն է, իսկ Բարի աստծուն վերաբերվում էր այն, ինչը բանականությանն է վերաբերվում և անտեսանելի է<ref>Photii Patriarchae Constantinopolitani, Sermo II Contra Manichaeos, Migne, Patrologia graeca col. 152, 165․</ref> և «Բարի աստվածը զգայական ոչինչ չի ստեղծել»<ref name="Photii" />։ Ըստ մեկ այլ արժեքավոր վկայության, պավլիկյանները «մշակելի հողերը, տները, ագարակները» համարում էին «Չար աստծու արարչությունը»<ref>Photii Patriarchae Constantinopolitani, Sermo II Contra Manichaeos, Migne, Patrologia graeca t․ 102, col. 113.</ref>։ Փոտ պատրիարքի Կանոնագրքում պավլիկյանների հետ կապված գրված է, որ նրանք ենթակա են մահապատժի, նրանց ունեցվածքը՝ բռնագրավման։ Աղանդավորները կտակ թողնելու, իսկ նրանց երեխաները՝ ժառանգություն ստանալու իրավունք չունեին<ref>Photii Patriarchae Constantinopolitani, Sermo II Contra Manichaeos, Migne, Patrologia graeca t․ 104, col. 869 (tit. XII, cap. 2).</ref>։
 
863 թվականին, պավլիկյանների առաջնորդ [[Կարբեաս]]ի մահից հետո, նրան փոխարինում է նրա զարմիկն ու փեսան՝ [[Խրիսոխիր]]ը, որը մինչ այդ ծառայել էր [[Բյուզանդական կայսրության բանակ|բյուզանդական բանակում]] և ուներ սպաթարի աստիճան։ Փոտ պատրիարքը երկու նամակ է ուղարկել Խրիսոխիրին և փորձել է նրան հեռու պահել աղանդից։ Բայց տեսնեկով, որ իր ջանքերն ապարդյուն են, ստիպված է եղել մի երրորդ նամակ էլ գրել, որտեղ նրան որակել է որպես «մարդակերպ օձ»<ref>Photii Patriarchae Constantinopolitani, Sermo II Contra Manichaeos, Migne, Patrologia graeca t․ 102, col. 933-945.</ref>։