«Մոզամբիկ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1045 բայտ ,  1 ամիս առաջ
===Սուահիլի ափ===
[[Պատկեր:Slaves ruvuma.jpg|thumb|Արաբ-Սուահիլի ստրկավաճառները և ստրուկները [[Ռուվումա]] գետի մոտ]]
Մեր թվարկության առաջին հազարամյակից [[Հնդկական օվկիանոս]]ի առևտրային ուղիներն ընդարձակվեցին դեպի հարավ և անցան Մոզամբիկի հնագույն նավահանգիստ [[Չբուենե]]ով<ref name="Sinclair2">{{cite journal|last1=Sinclair|first1=Paul|last2=Ekblom|first2=Anneli|last3=Wood|first3=Marilee|title=Trade and Society on the Southeast African Coast in the Later First Millennium AD: the Case of Chibuene|journal=Antiquity|year=2012|volume=86|issue=333|pages=723–737|doi=10.1017/S0003598X00047876|s2cid=160887653}}</ref>։ 9-րդ դարի սկզբից Հնդկական օվկիանոսի առևտրի աճի հետ մեկտեղ շատ նավահանգստային քաղաքներ հիմնադրվեցին Արևելյան Աֆրիկայի ծովափնյա մասում, ներառյալ ներկայիս Մոզամբիկում։ Մեծապես ինքնիշխան այս քաղաքները դասվում են [[Սուահիլի մշակույթ]]ին։ Առևտրի աճի հետ մեկտեղ տարածում գտավ նաև իսլամը։ Մոզամբիկում, [[Սոֆալա]]յում, [[Անգոչե]]ում և [[Մոզամբիկ կղզի|Մոզամբիկ կղզում]] կային արաբ իշխաններ 15-րդ դարում։
 
Քաղաքներն առևտրով էին զբաղվում ինչպես Աֆրիկայի առևտրականների, այնպես էլ Հնկական օվկիանոսի մյուս երկրների հետ։ Հատկապես կարևոր էին ոսկու և փղոսկրի քարավանային ճանապարհները։ Աֆրիկյան պետություններ, ինչպիսիք էին [[Զիմբաբվեի թագավորություն]]ը և [[Մուտապայի թագավորություն]]ը, առաջարկում էին ոսկի և փղոսկր, որոնք հետագայում փոխանակվում էին նավահանգիսնտերում<ref>Newitt, Malyn. "Mozambique Island: The Rise and Decline of an East African Coastal City" 2004.</ref>։
 
== Բնական պայմաններ ==